Վերջին շրջանում ՀՀ-ում որեւէ քրեական գործ հենց այնպես, պատահական չի լինում. Արա Պողոսյան

Ներքաղաքական

Փետրվարի 21-ին մամուլը ողողվեց տեղեկատվությամբ, թե բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին ձերբակալել է ԱԱԾ քննչական դեպարտամենտը` դատարան կալանքի ներկայացնելու համար:

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն էր ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է: Նույն օրը մեղադրանք էր ներկայացվել Խաչատուրովին, նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել էր: Հատկանշականն այն է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել էր գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Գեներալի մեղադրանքն առնչվում էր Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին: Շատ քաղաքագետների կարծիքով էլ ներկայիս իշխանությունը հենց այնպես չէ, որ նետը ուղղել է հենց զինվորականների ուղղությամբ եւ հնարավոր է Խաչատուրովի դեմ հարուցված այս գործը կապ ունի Տավուշից որոշ տարածքներ հանձնելու հետ:

«Իրավունքի» հետ զրույցում քաղաքագետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ նշել է, որ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում իր, այսպես կոչված, անկլավների հարցը, որոնք, ըստ էության, գոնե հայկական տեղեկատվական դաշտում, որոշակի ժամանակ լայն քննարկման առարկա դարձան:

«Բայց վերջերս, կարծես թե, այլեւս քննարկման առարկա չեն, բայց Ադրբեջանը դա պահում իր օրակարգում ու, բնականաբար, այս իրողությունից չի հրաժարվել ու իր պահանջները մնում են նույնը: Կարծում եմ, որ Ադրբեջանը ոչ թե մարդիկ է այս տարածքներ բերելու, այլ ռազմական հենակետեր են դառնալու հենց Հայաստանի մեջ: Իսկ ինչ վերաբերում է Խաչատուրովի ձերբակալմանը, ըստ իս,վերջին շրջանում ՀՀ-ում որեւէ քրեական գործ հենց այնպես, պատահական չի լինում, եւ դրանք որոշակի քաղաքական նպատակներ ունեն»,- ասաց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ 2018 թվականից ի վեր Յուրի եւ Գրիգորի Խաչատուրովներն իրենց քաղաքական դիրքորոշումը հստակ արտահայտել են թե՛ Զինված ուժերում առկա տարբեր գործընթացների, թե՛ բանակը կազմաքանդելու, թե՛ 44-օրյա պատերազմի պարտության եւ թե՛ Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ: Հավանաբար, ըստ այդմ էլ դարձել են գործող իշխանության «աչքի գրողը»՝ «ով մեզ դեմ է՝ մեզ հետ չէ» սկզբունքով:

Մարտի 16-ին արդեն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի