Պետք է որևէ որոշում կայացնել. Կովտունը քննադատել է Զախարյանին
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Յուրի Կովտունը անդրադարձել է Արսեն Զախարյանի ցուցադրած խաղից որոշակի անկման եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակին.
«Զախարյանի շուրջ մեկնաբանությունները չափազանց շատ են։ Նրան հարկավոր է որեւէ որոշում կայացնել. Կամ հեռանալ կամ մնալ ու դառնալ «Դինամոյի» առաջատարը։ Իսկ հիմա ստացվում է` ոչ այս կողմ, ոչ այն...Մի փոքր չեմ հասկանում այս կրավիճակը», — ասել է Կովտունը «Chempionat»-հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Զախարյանի ծառայություններով 2022թ հետաքրքրված էր Լոնդոնի «Չելսին». Սակայն, տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չեղավ տրանսֆերի իրականացումը։ Իսկ 2023 թվականին հայազգի ֆուտբոլիստը կարող էր տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ», սակայն, այս տարբերակը Զախարյանն անգամ չի դիտարկել։

