Վիժվածքներ են, մարդկային թափոններ, ովքեր իմ կենդանի կյանքս դարձրեցին անկենդան. Նոր մանրամասներ Պեմզաշենի դաժան սպանության գործով
Հանդիպում
Նոյեմբերի 9-ին Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը, մեր զրույցում ասում է՝ նախաքննության այս փուլում գործի ընթացքի ու ձեռք բերված ապացույցների մասին խոսել չի կարող, քանի որ իրեն շատ բան էլ հայտնի չէ։ Ըստ նրա, սակայն, Արկադի Բարսեղյանը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ «Մինչև հիմա էլ հերքում է Արկադին, բայց որ կալանավորված է, ուրեմն մի բան կա, չէ՞։ Ես հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Անմեղության կանխավարկած կա, քննությունը կասի ամեն բան, բայց մի բան փաստ է, կևակն առանց ծուխ չի լինի, եթե մեղավոր չի, ինչու է հենց ինքը կալանավորված: Հետո, էդ որ Արկադիկը ասում է, թե չի եղել, ուրեմն ինչպես է ստացվել, որ Վրույրն ու Արկադին առերեսվել են, ու առերեսման ժամանակ Վրույրն Արկադիին ասել է՝ դու հետս ես եղել»,- ասում է Սևակը, ընդգծելով.
-Իմ համար երկուսն էլ վիժվածքներ են, մարդկային թափոններ, ովքեր իմ կենդանի կյանքս դարձրեցին անկենդան, խլեցին ամբողջ ընտանիքս, իմ սիրուն, իմ էրեխեքին:
https://iravunk.com/sim/?p=251029&l=am/