Շերիֆի անհավանական արկածները օդանավակայանում
ՆերքաղաքականՕդում կախված լուրերի համաձայն տեւական ժամանակ է, ինչ օդանավակայանի ոստիկանապետի գլխավորությամբ զարտուղի ճանապարհներով իրականացվում է սիգարետների աստղաբաշխական արտահանում հիմնականում ՌԴ եւ ԱՄՆ ուղղություններով: Ըստ նույն լուրերի` ԱՄՆ հիմնականում արտահանվում է էլեկտրոնային սիգարետներ, իսկ ՌՌ` ամեն տեսակ:
Հատկանշական է, որ օդանավակայանի ոստիկանապետը հայտնի Շերիֆն է, ով մեկ այլ ընկերոջ հետ միասին ժամանակին իրենց ճկույթի մի կտորը կտրել եւ տվել էին Վովա Գասպարյանին ի նշան հավատարմության: Հետաքրքիր է, թե հիմա վերջինս մարմնի, որ մասն է կտրել եւ տվել Փաշինյանին ի նշան նույն հավատարմության:
Սեփ. լրատվություն

