«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կառավարությունը սուբսիդիա տրամադրեց «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի սակագինը չբարձրանա

Սպառողի անկյուն

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 16-ի նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու որոշում կայացրեց:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև՝ 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված  ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրված NԼՋ 0001 լիցենզիայի համաձայն՝

Ըստ «Վեոլիա ջուր» ընկերության հետ կնքած պայմանագրի՝  յուրաքանչյուր տարի նախատեսվում է  Ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների, այդ թվում՝ մանրածախ, սակագների վերանայում: 2022 թվականի օգոստոսի 8-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը Հանձնաժողովին էր ներկայացրել նման հայտ, որից հետո Հանձնաժողովը 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը նախաձեռնել էր մոնիթորինգ։

Հանձնաժողովը հաստատել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,419 դրամ:

ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը: Արդյունքում, 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ գումարային 208.419 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 7.949 դրամի (ԱԱՀ-ով)  չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 177.156 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 6.756 դրամի (ԱԱՀ-ով)  չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 31.263 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 1.193 դրամի (ԱԱՀ-ով) չափով:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան