Վոլոդինը Ալենի նվերը հետ է վերադարձրել.168.am
Թեմա168.am-ի տեղեկություններով՝ վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին թանկարժեք նվեր է ուղարկել: Նպատակն ու առիթը մոտ ժամանակներս մանրամասն կներկայացնենք: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Ալեն Սիմոնյանի այդ նվերը Վոլոդինը հետ է վերադարձրել:
Ի դեպ, ասում են, որ ռուսական կողմը ՔՊ-ականներից հատկապես Սիմոնյանին հանդուրժել չի կարողանում: Պատճառն, ըստ օդում կախված լուրերի, այն է, որ վերջինս շատ ճկուն կերպով վերջերս «թռել է ռուսներից»: Ավելին, նույնիսկ նեղ զրույցներում նշում է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում չի ապրելու, այլ ԱՄՆ-ում:
Փաստորեն, «марш-бросок»-ը վերջերս է տեղի ունեցել, որովհետև մինչև վերջերս նա դեռ Ռուսաստանում էր «թաքնվում»:
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը 44-օրյա պատերազմից հետո՝ 2020թ. նոյեմբերին ուղիղ եթերում հայտարարել էր, որ ֆեյքերի բանակը, որը հայհոյում է զոհված զինվորների մայրերին, քույրերին, հարազատներին, ղեկավարող Ալեն Սիմոնյանը թաքնվում է Մոսկվայում։
https://iravunk.com/sim/?p=250975&l=am/

