Նիկոլն արդեն չդադարող երկկողմ հարվածների տակ է

Վերլուծություն

Վեր­ջին ժա­մա­նակ­ներս տա­րօ­րի­նակ ի­րա­դար­ձու­թյու­ններ են նկատ­վում Հա­յաս­տա­նի ներ­սում: Օ­րեր ա­ռաջ մեր տե­ղա­կան ա­րեւմ­տա­մոլ­նե­րը բուռն ար­շավ է­ին ծա­վա­լել պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Պա­պի­կյա­նի դեմ, ով իր բո­լոր մեղ­քե­րով հան­դերձ, ընդգծ­ված ա­րեւմ­տա­մո­լի հա­մա­րում չի ու­նե­ցել ու կար­ծես թե «վեր­ջին կա­մուրջ­նե­րը» ռուս­նե­րի հետ չի շտա­պում այ­րել: Մի պահ այն տպա­վո­րու­թյունն էր, որ Նի­կոլն էլ է մի­ա­ցել այդ ար­շա­վին, բայց հան­կարծ կտրուկ շրջա­դարձ` կա­ռա­վա­րու­թյու­նից հայ­տա­րա­րե­ցին, որ չեն պատ­րաստ­վում Պա­պի­կյա­նին հե­ռաց­նել:

«Ե՛Վ-Ե՛Վ»-Ն ԱՐ­ԴԵՆ ԱՆՀ­ՆԱՐ Է

Ու գրե­թե ան­մի­ջա­պես էլ հա­ջորդ դե­տալն ուր­վագծ­վեց. շրջա­նա­ռու­թյան մեջ մտան լու­րերն առ այն, որ նի­կո­լյան թի­մի մեկ այլ կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ, ով, ի տար­բե­րու­թյուն Պա­պի­կյա­նի, ոչ մի­այն ընդգծ­ված ա­րեւմ­տա­մո­լի, այլ նույ­նիսկ ա­մե­նա­բարձ­րաս­տի­ճան ա­րեւմ­տա­մոլ­նե­րից մե­կի հա­մա­րումն ու­նի: Մի­ա­ժա­մա­նակ սկսեց խոս­վել այլ «բարձ­րաս­տի­ճան ա­րեւմ­տա­մոլ­նե­րի» ուղ­ղու­թյամբ ճնշում­նե­րի մա­սին եւս: Այ­սինքն, այս ա­մենն ըն­դա­մե­նը ներ­քին «ռազ­բոր­կա­նե՞ր» են, այ­սինքն, որ Նի­կո­լը պար­բե­րա­բար հեն­վում է պա­պի­կյա­նա­կան, հե­տո` «մա­քուր սո­րո­սա­ծի­նա­կան» թե­ւի վրա` փոր­ձե­լով մյու­սին ճնշել եւ իր դիր­քերն ամ­րապն­դել: Թե՞ սրա տակ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման խնդիր կա:

Երկ­րորդ վար­կա­ծի մա­սով նկա­տի ու­նենք հե­տե­ւյա­լը: Այն, որ ներ­կա փու­լում Նի­կո­լը ՌԴ-ի կամ Ա­րեւ­մուտ­քի մի­ջեւ վերջ­նա­կան ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու հրա­մա­յա­կա­նի տակ է, կապ­ված ոչ մի­այն Ար­ցա­խի եւ հայ-ադրբե­ջա­նա­կան թե­մա­յի, այլ նա­եւ Հա­յաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տորն այս կամ մյուս կողմ ուղ­ղոր­դե­լու հետ, վեր­ջերս ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Ա­մեն դեպ­քում, դժվար է այլ բա­ցատ­րու­թյուն տալ այն բուռն հար­ված­նե­րին, որ ար­դեն գրե­թե մի­ա­ժա­մա­նակ գա­լիս են ինչ­պես ռու­սա­կան, այն­պես էլ` ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյուն­նե­րից: Ռու­սա­կան հար­ված­նե­րը մի պահ նույ­նիսկ հա­սան գա­գաթ­նա­կե­տին. հի­շեց­նենք Լավ­րո­վի` «դա թող­նենք Փա­շի­նյա­նի խղճին» եւ Վո­լո­դի­նի` «պե­տու­թյուն կա­րող եք կորց­նել» աղ­մուկ հա­նած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը: Այդ ֆո­նին էլ Նի­կո­լը մեկ­նեց Եվ­րո­պա, եւ ինչ­պես են­թադ­րե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, այն­տեղ, ըստ ա­մե­նայ­նի, նրան ա­ռա­ջադ­րել են ռու­սա­կան ուղ­ղությ­ո­ւնից վերջ­նա­կա­նա­պես հրա­ժար­վե­լու պա­հանջ, այդ թվում` ռու­սա­կան ին­տեգ­րա­ցի­ոն կա­ռույց­նե­րից դուրս գա­լու տես­քով: Դա ըն­դու­նե­լը՝ խա­րա­կի­րի­ի պես մի բան է, եւ ե­րե­ւի մեր­ժել է: Ա­մեն դեպ­քում, վեր­ջին օ­րե­րին ա­րեւմ­տյան ա­մե­նա­բազ­մա­զան հար­թակ­նե­րից Նի­կո­լին ուղղ­ված հար­ված­նե­րի պա­կաս չկա: Մի­այն վեր­ջին օ­րե­րին նախ` «Freedom House»-ը Հա­յաս­տա­նում «քա­ղա­քա­կան ի­րա­վունք­նե­րի եւ քա­ղա­քա­ցի­ա­կան ա­զա­տու­թյուն­նե­րի» ան­կում ար­ձա­նագ­րեց` դրա­նով խամ­րեցն­լով նի­կո­լյան «ժո­ղովր­դա­վա­րու­թյան փա­րո­սի» փայ­լը: Էլ ա­վե­լի ծանր հար­ված. «Հե­րի­թեյջ» հիմ­նադ­րա­մը Հա­յաս­տա­նի «տնտե­սա­կան ա­զա­տու­թյան ին­դեք­սը» ներ­կա­յաց­րեց նոր ան­կու­մով, եւ ներ­կա ցու­ցա­նիշն ա­մե­նա­վատն է 2001թ.-ից ի վեր: Ցնցող դե­տալ է. Նի­կոլն իշ­խա­նու­թյան ե­կավ «ժո­ղովր­դի ա­րյու­նը ծծող թա­լան­չի օ­լի­գարխ­նե­րին» պատ­ժե­լու, ա­զատ տնտե­սու­թյուն ստեղ­ծե­լու հա­մար, ե­րեկ­վա ա­սու­լի­սում ինչ-որ պայ­ծառ ցու­ցա­նիշ­ներ էր ներ­կա­յաց­նում ներ­կա վի­ճա­կի մա­սին, ու ա­րեւմ­տյան այդ գոր­ծիք­նե­րը ներ­կա­յաց­նում են ա­վե­լի վատ վի­ճակ, քան Քո­չա­րյա­նի կա­ռա­վար­ման սկզբնա­կան փու­լում, երբ Հա­յաս­տա­նը նոր-նոր էր սկսում հաս­կա­նալ, թե ինչ ա­սել է տնտե­սա­կան ա­զա­տու­թյուն:

Հաս­կա­նա­լի է, որ այս հա­մա­կող­մա­նի եւ ար­դեն մի­ա­ժա­մա­նակ դար­ձած ճնշում­ներն օ­դից չըն­կան: Ընդ ո­րում, դրանք կա­յին Նի­կո­լի կա­ռա­վար­ման նախ­նա­կան փու­լից ի վեր: Սա­կայն այն ժա­մա­նակ­նե­րում նման հար­ված­նե­րը հա­մե­մա­տա­բար մեծ ամպ­լի­տուդ ու­նե­ին. լի­նում էր մի կող­մից հար­ված, Նի­կո­լը ժա­մա­նակ ու­ներ այդ ուղ­ղու­թյամբ ինչ-որ բա­ներ ա­նե­լու, ու մի ո­րոշ ժա­մա­նակ անց լի­նում էր մյուս կող­մից հար­ված: Մի­այն թե ժա­մա­նա­կի ըն­թաց­քում այդ հար­ված­նե­րի հա­ճա­խա­կա­նու­թյու­նը փոք­րա­ցավ եւ հի­մա դար­ձել են գրե­թե մի­ա­ժա­մա­նա­կյա. նույն պա­հին հար­ված­նե­րը գա­լիս են ինչ­պես այն, այն­պես էլ` մյուս ուղ­ղու­թյու­նից: Իսկ սա ոչ այլ ինչ է, քան վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման պա­հանջ: Ու դա, ի­հար­կե, գա­լիս է նա­եւ ներ­կա գլո­բալ ի­րո­ղու­թյու­ննե­րից. ան­գամ Հռո­մի պապն է հաս­տա­տում, որ ըն­թա­նում է Եր­րորդ աշ­խար­հա­մար­տը: Իսկ երբ խո­շոր ու­ժե­րը կրա­կում են, դրան հա­մա­պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյու­ններ մշա­կում, ա­պա այս դեպ­քում՝ «այսօր քեզ հետ եմ, վա­ղը` մյու­սի», կամ «եւ քեզ հետ եմ եւ` մյու­սի» խա­ղը, ո­րով մի­գու­ցե կա­րող է ա­ռաջ­նորդ­վել ա­սենք` Վրաս­տա­նը, Հա­յաս­տա­նի հա­մար դար­ձել է անհ­նար: Կոնկ­րետ դեպ­քում այդ «կամ-կա­մը» հա­սել է շատ պարզ փու­լի` Հա­յաս­տա­նում պե՞տք է մնան ռու­սա­կան զոր­քե­րը, թե՞ դրանք կփո­խա­րին­վեն «եվրո­պա­ցի դի­տորդ­նե­րով»: Այս պա­հին եր­կուսն էլ կան, եւ այն, որ դա վե­րած­վել է Նի­կո­լի հա­մար երկ­կող­մա­նի հար­վա­ծի, թե­րեւս ակն­հայտ է:

Այս­պի­սով, ներ­քին ա­րեւմ­տա­մոլ­նե­րին հար­վա­ծե­լով, Նի­կո­լը փոր­ձում է մե­սի՞ջ հղել: Վրաս­տա­նի տար­բե­րա­կով նոր ուլտ­րա­ա­րեւմ­տյան բնույ­թի «հե­ղա­փո­խու­թյու­նի՞ց» է վա­խե­նում, թե՞ մեկ այլ բան: Սրանք հնա­րա­վոր տար­բե­րակ­ներ են, թե­եւ խո­շոր հաշ­վով ար­դեն ոչ ա­մե­նա­ա­ռաջ­նա­յին հար­ցեր են: Ներ­կա ի­րա­վի­ճա­կում ար­տա­քին ու­ժերն ար­դեն ա­ռաջ­նորդ­վում են ոչ թե մե­սիջ­նե­րով, այլ` կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով:

ՈՒ Ի՞ՆՉՆ ԷՐ ՆԻ­ԿՈ­ԼԻՆ ԱՅԴ­ՊԵՍ «ՄՏԱ­ՀՈ­ԳԵԼ»

Կա՞ն Նի­կո­լի կող­մից կոնկ­րետ քայ­լեր` վերջ­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման գնա­լու հետ կապ­ված: Այդ մա­սին հու­շում կա­րող էր լի­նել նա­խօ­րե­ին նրա զան­գը Պու­տի­նին, ո­րի հետ կապ­ված ման­րա­մաս­ներ ե­րեկ­վա ա­սու­լի­սում նա, բնա­կան է, չհայտ­նեց: Չնա­յած, ո­րոշ դե­տալ­նե­րի մա­սին խո­սեց` նշե­լով, թե մտա­հոգ­ված էր Ար­ցա­խում ռու­սա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան շտա­բի դի­մաց կազ­մա­կերպ­ված բո­ղո­քի ակ­ցի­ա­յից: Նրա խոս­քով. «Ինձ հա­մար Հա­յաս­տան-Ռու­սաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում ա­մե­նա­կա­րե­ւոր խնդի­րը այն է, որ շատ անս­պա­սե­լի բան է տե­ղի ու­նե­ցել ԼՂ-ում, երբ ռուս խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի կենտ­րո­նա­կա­յա­նի դի­մաց ԼՂ բնա­կիչ­նե­րի բո­ղո­քի ակ­ցի­ա է տե­ղի ու­նե­ցել: Սա մտա­հո­գու­թյուն է, եւ ես հարկ եմ հա­մա­րել Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան նա­խա­գա­հին այդ մտա­հո­գու­թյուն­նե­րը փո­խան­ցել»:

Ու այդ ի՞նչ մի ար­տա­ռոց բան է, Նի­կոլն ու­զում է պնդել, թե սա նման ա­ռա­ջին ցույցն է, եւ նա ցնցվա՞ծ էր: Ան­լուրջ կլի­ներ, քա­նի որ նման ակ­ցի­ա­ներ քա­նիցս ե­ղել են, ընդ ո­րում, շատ ա­վե­լի բազ­մա­մարդ:

Կամ մի­գու­ցե այս դեպ­քում նա «մտա­հոգ­վել» է, քա­նի որ այս վեր­ջին բո­ղո­քի ակ­ցի­ան ու­ղիղ կապ­վում է ար­ցա­խյան սո­րո­սա­ծին­նե­րի հե՞տ, եւ տա­րած­վել են խո­սակ­ցու­թյուն­ներ, որ կազ­մա­կեր­պիչն Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի նշա­նա­կած նոր պետ­նա­խա­րարն է, ո­րի ա­նունն իր հեր­թին է կապ­վում  ար­ցա­խյան ա­րեւմ­տա­մոլ­նե­րի հետ: Բայց հա­վաքն ինք­նին մտա­հո­գիչ  չէր. հա­զիվ մի քա­նի «30 ար­ծա­թա­սե­րի» է­ին բե­րել: Ու դրա­նի՞ց է Նի­կո­լը այն­քան  «մտա­հոգ­վել», որ զան­գա­հա­րել է Պու­տի­նին: Ինչ է, թե` ես կապ չու­նե՞մ դրա հետ: Այ­սինքն, Մոսկ­վա­յում կա­րող է այդ վար­կա՞ծը  քննարկ­վել, թե` Նի­կոլն է կազ­մա­կեր­պել …

Ե­թե այս տրա­մա­բա­նու­թյամբ ենք ա­ռաջ գնում, ա­պա հաս­նում ենք այն են­թադ­րու­թյա­նը, որ Մոսկ­վա­յում պատ­ճառ­ներ ու­նեն մտա­ծել, թե Նի­կոլն Ար­ցա­խում ա­րեւմ­տա­մետ ուղղ­վա­ծու­թյան «հե­ղա­փո­խու­թյուն» է սար­քում, ա­ռա­վել եւս, երբ շրջա­նառ­վել է նա­եւ այն լու­րը, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը Գուր­գեն Ներ­սի­սյա­նին նշա­նա­կել է Նի­կո­լի «դաբ­րո­յով»:

Այն, որ Ար­ցա­խում «հե­ղա­փո­խու­թյուն» սար­քե­լու ծրագ­րեր ի­րոք կան, թե­րեւս կաս­կած չի հա­րու­ցում: Ա­մեն դեպ­քում, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի թե­ման պար­բե­րա­բար օ­րա­կարգ բե­րե­լը եւ այդ բնույ­թի մի շարք այլ փաս­տեր հենց այդ մա­սին են վկա­յում, եւ մեկ ան­գամ չէ, որ հրա­պա­րա­կավ այդ գոր­ծըն­թա­ցը կապ­վել է Նի­կո­լի ան­վան հետ: Սա­կայն ե­թե մինչ այս Նի­կո­լի մոտ «մտա­հո­գու­թյուն» չէր նկատ­վում, որ հրա­պա­րա­կավ  նման կապ է մատ­նանշ­վում, եւ ա­մեն ան­գամ չէր զան­գա­հա­րում Պու­տի­նին, ա­պա այս դեպ­քում այդ ի՞նչ ե­ղավ, որ «մտա­հոգ­վեց»: Բայց նա­եւ նկա­տենք, որ կան խո­սակ­ցու­թյուն­ներ, որ այդ հա­վա­քի հետ կապ­ված մտա­հոգ­վել է նա­եւ ռու­սա­կան կող­մը, նա­եւ, որ շատ լուրջ խո­սակ­ցու­թյուն են ու­նե­ցել Ա­րա­յի­կի հետ: Իսկ դա նշա­նա­կում է, որ ռուս­նե­րի մոտ սրվել են մտա­վա­խու­թյուն­նե­րը, որ ար­ցա­խա­հա­յու­թյան կար­ծի­քի վրա` ի­րենց հո­ղում մնալ-չմնա­լու հար­ցով ակ­տի­վո­րեն աշ­խա­տում է ոչ մի­այն Բա­քուն, այլ նա­եւ Ստե­փա­նա­կեր­տում եւ Ե­րե­ւա­նում դա ոչ մի­այն ա­ռաջ տա­նող­ներ կան, այլ այդ մե­խա­նիզ­մը հա­սել է ռիս­կա­յին փու­լի:

Մոսկ­վա­յի նման են­թադ­րու­թյո՞ւնն է փոր­ձում իր «մտա­հո­գու­թյամբ» իր վրա­յից շե­ղել Նի­կո­լը: Բայց դա ի՞նչ մի մեծ բան է, ե­թե մոս­կո­վյան ա­մե­նա­բարձր աղ­բյուր­նե­րից նրա հաս­ցե­ով շատ ա­վե­լի լուրջ մե­ղադ­րանք­ներ ե­ղան: Թե՞ Նի­կո­լի «մտա­հո­գու­թյու­նը» պետք է այլ կերպ հաս­կա­նանք: Որ այդ մա­սին զան­գել, Պու­տի­նին հայտ­նում է, թե, կո­պիտ ա­սած, ու­շա­դիր ե­ղեք, «մտա­հոգ­ված» եմ, որ, ա­սենք, Ա­լի­ե­ւի կող­մից կա­շառ­ված սո­րո­սա­ծին­ներն ու­զում են «հեղա­փո­խու­թյուն» սար­քել: Բայց այդ դեպ­քում, կրկնենք, ար­դեն եր­կար ժա­մա­նակ կան նման «հե­ղա­փո­խու­թյան» մա­սին խո­սակ­ցու­թյուն­ներ, ին­չո՞ւ հենց հի­մա Նի­կո­լը «մտա­հոգ­վեց»: Այ­սինքն, ա­ռաջ դա «մտա­հո­գիչ» չէր, հի­մա դար­ձել է «մտա­հո­գի՞չ»: Ինչ է, եվ­րո­պա­ցի «դի­տորդ­ներ» բե­րե­լուց հե­տո բա՞ն է փոխ­վել…

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում