«Վեոլիա ջուրը» ամեն մի կումը բաժանորդների քթից է բերում
ՀասարակությունՋրանջատումներն ու ջրի որակի անկումն իսկական պատուհաս են դարձել ՀՀ քաղաքացու գլխին: Իսկ «Վեոլիա ջուր» ընկերությունում բոհեմական խաղաղություն է, որովհետեւ 15-ամյա ժամկետով է ստանձնել միասնական օպերատորի պարտականությունները եւ դեռ ընդամենը 6 տարին է «գլորել»: Այսինքն՝ ՀՀ քաղաքացին պայթի ու ճայթի էլ ստեղծված իրավիճակից, միեւնույնն է, «Վեոլիա ջրից» պրծում չկա:
«Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն խմբին են դիմել մի շարք քաղաքացիներ՝ բարձրաձայնելով անօրինական եւ առանց զգուշացման պարբերաբար ջրանջատումների եւ ջրի որակի վատթարացման մասին: Օրինակ` 15 թաղամասի բնակիչները բողոքում էին, որ ջուրը մատակարարվում է ժամով. երեկոյան 23:00-ից հետո ջուրը կտրվում է: Իսկ Էրեբունի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններից բողոքում էին, թե ջուրը պղտորված է եղել, ժանգագույն եւ տհաճ բույրով: Եվ փոխանակ ջրանջատումները հարցն ընկերությունը փորձի լուծել, հիմա էլ՝ անունը դնում է վթարային ու սոցցանցում մի «ներողություն» շպրտում քաղաքացիներին, սակայն դրանից քաղաքացուն պատճառած անհարմարությունը ոչ մի կերպ չի կոմպեսացվում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=250966&l=am/

