Նիկոլ Փաշինյանը բացահայտ ստախոս է. Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

«Եթե ՀԱՊԿ-ից պաշտոնական Երեւանը հրաժարվում է, նշանակում  է, որ մենք հրաժարվում ենք մեր անվտանգության ապահովության եւս մեկ գործոնից»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ոչ թե Հայաստանն է հրաժարվում ՀԱՊԿ-ից, այլ՝ ՀԱՊԿ-ն է հեռանում Հայաստանից, նման տեսակետ է հայտնեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ:

— «Ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ն է կամա թե ակամա դուրս գալիս Հայաստանից». ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը, արդյո՞ք պատկերը հենց այսպիսին է:

— Նիկոլ Փաշինյանը բացահայտ ստախոս է եւ իրողությունները ամեն կերպ խեղաթյուրում է, սա կարծում եմ` նորություն չէ, հիմա թե ինչ  նկատի ունի` ասելով, թե ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից, դժվար է ասել, ինչի՞ վրա է ինքը հենվում, բայց ես գիտեմ, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անում են ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու համար, վերջերս էլ հրաժարվեցին ՀԱՊԿ-ի փոխքարտուղարի քվոտայից: Շատ ակնհայտ ու պարզ է, թե ով ինչ քայլեր է անում:

— Արդյո՞ք այստեղ ապառուսականացման միտում չկա, եւ այս քայլերը ի՞նչ հետեւանք կթողնեն Հայաստանի վրա:

— Ես ապառուսականացում տերմինը լավ չեմ հասկանում, որովհետեւ Հայաստանում ռուսական որեւէ բան չկա, սակայն, որ ՀԱՊԿ-ը մեր անվտանգային համակարգի ինչ-որ մասնիկն է, դիվանագիտական, նաեւ ռազմական տեսակետից կարեւոր, որովհետեւ թույլ է տալիս ՀԱՊԿ-ի ստանդարտներին համապատասխան բանակ կառուցել,զորավարժություններ անցկացնել, օգտագործել ՀԱՊԿ անդամ, հիմնականում Ռուսաստանի ռեսուրսները, սրանք փաստեր ու իրողություններ են: Եթե դրանից պաշտոնական Երեւանը հրաժարվում է, նշանակում  է, որ մենք հրաժարվում ենք մեր անվտանգության ապահովության եւս մեկ գործոնից, ինչը իհարկե, բազում վտնագներով է հղի Հայաստանի համար: Փաշինյանի կառավարության քաղաքականության ուղղություններից մեկը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս հանելն է, եւ եթե Հայաստանը փորձում է կա՛մ կազմաքանդել, կա՛մ դուրս գալ ՀԱՊԿ-ից, միանշանակ այն վնասելու է ՌԴ ներկայությանը տարածաշրջանում, բայց առաջին հերթին մեր անվտանգային համակարգին ենք հարվածելու:

— Կարելի՞ է եզրակացնել, որ ՀՀ իշխանությունները նոր գործընկերներ են գտել:

— Այո, որ փորձում են անվտանգությունը փոխարինել ԵՄ դիտորդներով, փաստ է: Այսինքն` պաշտոնական Երեւանը արտաքին քաղաքականության վեկտոր է փոխում, նաեւ փորձում է անվտանգային նոր մեխանիզմներ ձեւավորել: Իմ կարծիքով` սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, մանավանդ այս իրավիճակում, երբ պատերազմի վտանգը չափազանց մեծ է, եւ դրա մասին շատ բաց խոսում է հենց Նիկոլ Փաշինյանը, հետեւապես նման քայլերը ճակատագրական կլինեն Հայաստանի համար:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին