70-ամյակին բեմում հայտնվեցին միանգամից երկու Համլետ Թադեւոսյան

Մշակութային

Խաղալով մեկ տասնյակից ավելի հերոսական ու խառնվածքային դերեր, բեմում հանդես գալով ՀՀ ժողովրդական արտիստներ Պարույր Սանթրոսյանի, Արշավիր Ղազարյանի, Խաչիկ Նազարեթյանի, Վալյա Խաչատրյանի, Զարեհ Տեր-Կարապետյանի, Արմեն Սանթրոսյանի եւ այդ տարիների այլ երեւելիների հետ՝ այսօր արդեն ստեղծագործական հարուստ կենսագրությամբ՝ իր 70-ամյակն է բոլորել դերասան, բեմադրիչ, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնի» ղեկավար, դոցենտ ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ: Հոբելյանը նշվեց ամենայն պատշաճությամբ՝ անակնկալներով, ջերմ խոսքերով եւ, իհարկե, երգով ու ծննդյան տորթով, ինչն իրականացվեց հարազատ քոլեջի ստեղծագործական թիմի կողմից:

«ՀԱՄԼԵՏԻ ՀԵՏ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՄ ԵՐՋԱՆԿԱԳՈՒՅՆ ՊԱՀԵՐ»

Համլետ Թադեւոսյանին իր շնորհավորանքն էր հղել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Բարեմաղթանքներից բացի, ՀԹԳՄ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ղեկավար ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ դիմելով հոբելյարին՝ ասաց. «Թատերարվեստի պահպանման ու տարածման ոլորտում ներդրած երկարամյա ավանդի համար եւ 70-ամյակի կապակցությամբ, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնի» ղեկավար, դերասան Համլետ Թադեւոսյանին շնորհվում է ՀԹԳՄ դիպլոմ»: 

Դերասանուհի, ասմունքող ՄԱՐԻԵՏԱ ԽՈՋԱՅԱՆՆ էլ, շնորհավորելով Համլետ Թադեւոսյանին՝ հիշեց.  «Տարիներ առաջ, երբ հեռուստաթատրոնի երկուշաբթիներն էին, ու բոլորս գամված սպասում էինք, թե երբ պիտի սկսվի, ես այդ խելագարներից էի, ու սիրահարված էի բոլոր դերասաններին: Իսկ Համլետ Թադեւոսյանն այդ տարիներին հեռուստաթատրոնի իմ սիրելի դերասաններից էր»:

Դերասանուհին ընդգծեց, որ Համլետ Թադեւոսյանը լեգենդ է, պատմություն, որն իր ուսերին կրում է մի ամբողջ մշակույթ:

«Երջանիկ եմ, որ Համլետի ժամանակակիցն եմ, որ իր հետ նկարահանման հրապարակում անցկացրել եմ երջանկագույն պահեր: Ամեն մեկին տրված չէ օժտված լինել բացառիկ չափի զգացողությամբ: Իմ սիրելի Համլետն ուզում եմ, որ իր այդ ավյունով երկար ու առողջ ապրի, որպեսզի կարողանա շարունակել այս սերնդին փոխանցել այն մշակույթը, որն իր մեջ է», - եզրափակելով խոսքը՝ նշեց Խոջայանը:

«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱՄԵԴԱԼ՝ ՀՈԲԵԼՅԱՐԻՆ

Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ եւս անակնկալ ուներ Համլետ Թադեւոսյանի համար: «Յուրաքանչյուր հարաբերությունում` լինի ընկերություն, թե՝ բարեկամություն, կարեւորը ուշադրությունն է: Ինձ համար պատիվ է Համլետ Թադեւոսյանի սերնդի հետ ստեղծագործել, լինել իր կողքին, շարժվել առաջ եւ մեր երկրի համար ֆիլտրել ամենահետաքրքիր, ամենաուժեղ, ամենախելացի, ամենատաղանդավոր երիտասարդներին ու պատանիներին»,-  ասաց Վ. Կիրակոսյանը:

Վրեժ Կիրակոսյանը «Ազնավուր» քոլեջի կողմից հոբելյարին պարգեւատրեց «Շառլ Ազնավուր» Ոսկե հուշամեդալով՝ մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած երկարամյա ավանդի, օրինակելի աշխատանքի եւ նվիրումի համար:

«ԱՅՆՔԱՆ ՎԱՂՈՒՑ ԵՆՔ ԻՐԱՐ ՃԱՆԱՉՈՒՄ, ՈՐ, ԵՐԵՎԻ, ՄԱՐԴՆ ԱՅԴՔԱՆ ՉԻ ԱՊՐՈՒՄ»

Մոգության արքայի տիտղոսակիր, Հայաստանի աճպարարների միության նախագահ, աճպարար ՎԱՐԴԱՆ ԱՄԻՐՅԱՆԸ, անդրադառնալով Համլետ Թադեւոսյանին, կես կատակ, կես լուրջ նշեց. «Մենք այնքան վաղուց ենք իրար ճանաչում, որ երեւի մարդն այդքան չի ապրում: Ուրախ եմ, որ մասնակցեցի իր գեղեցիկ տոնին, ուզում եմ շնորհավորել ոչ թե իր ֆիզիոլոգիական, այլ  բիոլոգիական տարիքը՝ 35-ամյակը: Ցանկանում եմ՝ ամենալավն ու բարին, որքան հանդիպենք՝ հանդիպենք ուրախ ու իր գեղեցիկ ժպիտով»:

Մաղթանքներն ու անակնկալներն այսքանով չավարտվեցին, 70-ամյակի առթիվ անգամ ֆիլմ էր պատրաստվել՝ Համլետ Թադեւոսյանի պատվին, որտեղ իրենց մաղթանքներով ու հուշերով ծննդյան օրը համեմեցին նրա խաղընկերներն ու տարբեր տարիների գործընկերները: Իսկ երաժշտական կատարումներով հանդես եկան քոլեջի սաները՝ «Երգեցողություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր ԱՆԺԵԼԱ ԱԼԲԵՐՏՅԱՆԸ եւ 2-րդ կուրսի ուսանող ԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Եվ մինչ բեմ կբարձրանար օրվա «մեղավորը»՝ բեմում հայտնվեց «ֆեյք» Համլետ Թադեւոսյանը: «Ուսանողական թատրոնի» դերասանները փոքրիկ անակնկալ էին պատրաստել իրենց վարպետին՝ բեմադրության տեսքով, որտեղ նաեւ մարմնավորել էին հենց նրան: Այդ պատասխանատու դերն էլ ստանձնել էր քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող ՆԱՐԵԿ ՕՍԵՅԱՆԸ: 

Այսքանից հետո՝ էլ ոչինչ չէր մնում, քան այն, որ Համլետ Թադեւոսյանը խոստում տվեց, որ՝ «երկրորդ 70-ին ավելի եռանդով եմ աշխատելու»:

Ի ԴԵՊ

Համլետ Թադեւոսյանը նախ աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, ապա Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական Դրամատիկական թատրոնում: Նկարահանվել է տարբեր հեռուստահաղորդումներում, հեռուստաբեմադրություններում եւ ձայնագրվել ռադիոբեմադրություններում: Երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրությունում աշխատելու տարիներին վարել է մեկ տասնյակից ավելի հեռուստաշարքեր, մասնավորապես՝ «Այս երեկո, այս ժամին», «Մենք, դուք, նրանք», «Ծննդավայր», «Մենք+մենք+միլիոն»: Իսկ Դրամատիկական հաղորդումների խմբագրությունում նկարահանվել է դրամատուրգ Արտաշես Քալանթարյանի «Իմ տունը քո տունն է» հաղորդաշարում: Այդ տարիներին Հեռուստաթատրոնում նկարահանվել է «Մուսա լեռան 40 օրը», «Մարդկային կատակերգություն» բեմադրություններում:  Իսկ Գրիգոր Չալիկյանի ղեկավարած ռադիոթատրոնում՝ «Պայթող աղբյուրի ձիերը», «Եղսիկ» ռադիոբեմադրություններում:  Ռեժիսոր Դմիտրի Կեսայանցի «Հեծյալը, որին սպասում էին» (1983թ.) ֆիլմում հանդես է եկել գյուղացի Պետոյի կերպարում, իսկ «Մեր պապերի քայլերգը» ֆիլմում նկարահանվել է Իգդիրցի Ավոյի կերպարում: Ռեժիսոր Առնոլդ Աղաբաբովի «Որտե՞ղ էիր մարդ աստծո» (1984թ.) ֆիլմում նկարահանվել է Ռայկոմի քարտուղարի վարորդի կերպարում: Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Խոշոր շահում» (1981թ.) ֆիլմում նկարահանվել է մեքենայի գնորդի կերպարում, նկարահանվել է նաեւ «Բումերանգ» կարճամետրաժ խաղարկային ֆիլմերում: Ռեժիսոր Ելենա Արշակյանի «Գեներալի աղջիկը» (2012թ.) հեռուստասերիալում նկարահանվել է գեներալի ընկերոջ կերպարում, իսկ ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» (2021թ.) ֆիլմում նկարահանվել է Բոչկանց Անդրանիկի կերպարում: Արտակ Մուսայելյանի «Երբ դու կգաս» ֆիլմում՝ բժշկի, իսկ Գարուշ Ղազարյանի «Իմ սեւ սիրտ» ֆիլմում՝ հարեւանի կերպարում: Գեղամ Հախվերդյանի «Խիղճը» ֆիլմում կերտել է դատավորի կերպարը, որը Գերմանիայում կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում արժանացել է 2-րդ մրցանակի: Նկարահանվել է նաեւ «Ընտանեկան պատմություններ» հեռուստաշարքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում