ԻՆՉՆ Է ԹՐՔԱ­ՀԱՐՃ ՆԻ­ԿՈ­ԼԻ «ՓՈ­ՐԱ­ՑԱ­ՎԸ»

Վերլուծություն

Յա՜խք... Գլխա­վոր գե­րա­գույն կա­պի­տու­լյան­տը ա­սու­լիս տվեց, թե­և վա­ղուց պետք է պա­տաս­խա­ներ ոչ թե լրագ­րող­նե­րի, այլ քննիչ­նե­րի հար­ցե­րին: Ա­ռա­վե­լևս, որ նրա պնդմամբ, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ոչ ո­քի վրա հնա­րա­վոր չէ գործ սար­քել: Նի­կո­լա­կան Էր­մե­նիս­տա­նում ի­րա­վա­պահ­նե­րը նույն­քան մաք­րա­մա­քուր են, որ­քան 1930-ական­նե­րի «ջերմ սրտով և մա­քուր ձեռ­քե­րով» НКВД-ի չե­կիստ­նե­րը, ով­քեր մեծն Հրա­չյա Ա­ճա­ռյա­նին մի­ան­գա­մայն պա­շտո­նա­պես մե­ղադ­րել է­ին, որ բրի­տա­նա­կան սու­զա­նավ է անց­կաց­րել Գե­տառ:

ՀԱՆ­ՑԱ­ԿԻՑ ՊԱ­ՊԻ­ԿՅԱՆՆ ԱՐ­ՑԱ­ԽԻՑ ԿԱ­ՐԵ­ՎՈՐ Է

Հա՛, քիչ էր մնում մո­ռա­նա­յինք, որ ե­րի­տա­սարդ ե­րև­ան­ցի­նե­րը թե­րևս չգի­տեն էլ Գե­տառն ինչ է, զի ա­մեն ին­չում մե­ղա­վոր «քըխ» նախ­կին­նե­րը այն գրե­թե ամ­բող­ջո­վին տե­ղա­փո­խել են ստոր­գետ­նյա ջրա­տար, որ­պես­զի այն պար­տա­կեն ի­րենց կո­ռուպ­ցի­ոն գոր­ծե­րի պես...

Ին­չև­է, Նի­կո­լի ա­սու­լի­սից հե­տո ար­դեն ախ­տա­հա­նել ենք մեր ա­կանջ­նե­րը, և կա­րող ենք քննար­կել, թե ի ­վեր­ջո ինչն էր այդ թրքա­հար­ճի ու­զա­ծը: Ու թե­և հին բոլ­շև­ի­կյան «ավան­դույթ­նե­րով» նրա աշ­խա­տա­կազ­մը ջա­նա­ցել էր, որ ա­սու­լի­սին չլի­նեն դժվար հար­ցեր տվող ԶԼՄ-ներ և լրագ­րող­ներ, ար­դա­րու­թյան հա­մար նշենք, որ կա­պի­տու­լյան­տին «պա­րոն վար­չա­պետ» ա­սող­ներ մեր գոր­ծըն­կեր­նե­րի մեջ գրե­թե չկա­յին: Այ­սինք` գրե­թե բո­լո­րը չեն ճա­նա­չում նրա լե­գի­տի­մու­թյու­նը` ան­կախ նրա­նից, թե 2021-ի չընտ­րու­թյուն­նե­րին ինչ թիվ է ար­ձա­նագ­րել ԿԸՀ-ն: Նա­և գտնվե­ցին այն­պի­սի գոր­ծըն­կեր­ներ, ով­քեր ի­րենց հար­ցե­րով, պատ­կե­րա­վոր ա­սած, կա­պի­տու­լյան­տին Լու­լո­ւի օ­րը գցե­ցին:

Իսկ ընդ­հա­նուր առ­մամբ ստե­րի և ման­պու­լյա­ցի­ա­յի հեր­թա­կան մաս­տեր-կլաս էր: Ո­րի ար­դյուն­քում բո­լո­րը մե­ղա­վոր են, բա­ցի ի­րե­նից և իր խուն­տա­յից: Նույ­նիսկ մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի` ժո­ղովր­դա­վա­րու­թյան խա­խտում­նե­րի կի­լո­մետ­րա­նոց ար­ձա­նագ­րում­նե­րը` հեչ, «ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տի­ո­նի» հե­քի­ա­թը` մեջ: Հա, զվար­ճա­լի էր հեր­թա­կան ան­գամ լսել կա­պի­տու­լյան­տի թե­զը, որ ոչ թե Հա­յաս­տանն է դուրս գա­լիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գա­լիս Հա­յաս­տա­նից: Չգի­տենք` ով որ­տե­ղից է դուրս գա­լիս, սա­կայն կա­պի­տու­լյան­տին ինչ­քան էլ հա­նես իր գե­ղի հար­շա­հոտ գո­մից, այդ գո­մը նրա մի­ջից հա­նել չի լի­նի: Հենց այդ ստոր տե­սա­կի մա­սին եր­ջան­կա­հի­շա­տակ պապս` ա­վագ Հով­հան­նես Գա­լա­ջյա­նը, թև­ա­վոր խոսք ու­ներ` որ ե­թե դռանդ դիպ­չել է, ա­պա դռան բռնա­կը պետք է հա­նես և դեն նե­տես: Բայց ցա­վոք, սրա ներ­խու­ժու­մից հե­տո ար­դեն քա­նի տա­րի է, ազ­գո­վի չենք կա­րո­ղա­նում այդ­պես վար­վել Հա­յաս­տա­նի դռան բռնա­կի հետ...

Ին­չև­է, Ար­ցա­խի պա­տաս­խա­նատ­վու­թյունն է­լի ի­րե­նից վա­նեց, ո­րե­րորդ ան­գամ դա հա­մա­րեց ռուս­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան գոր­ծը: Այն ռուս­նե­րի, ում ռազ­մա­կան ներ­կա­յու­թյունն անվ­տան­գու­թյան սպառ­նա­լիք է հա­մա­րում: Իսկ ինք­նո­րո­շո՞ւմ` նա ա­վե­լի շուտ կա­լի­ու­մի ցի­ա­նիդ կխմի, քան կհի­շատա­կի Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը: Ինչ­պես դի­պուկ նկա­տել է Սերժ Սարգ­սյա­նը` Նի­կո­լը խու­սա­փում, փախ­չում է «ինքնո­րոշ­ման ի­րա­վունք» բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նից, ինչ­պես սա­տա­նան` խուն­կից: Սա­կայն Ար­ցա­խի մա­սին գրե­թե բան չա­սե­լով` ՀՀ անվ­տան­գու­թյան մա­հա­ցու մար­տահ­րա­վեր­նե­րին էլ հպան­ցիկ անդ­րա­դառ­նա­լով, կա­պի­տու­լյան­տը շատ եր­կար պաշտ­պա­նում էր իր հան­ցա­կից-թի­մա­կից Սու­րեն Պա­պի­կյա­նին կո­ռուպ­ցի­ոն ճա­նա­պար­հով թան­կար­ժեք բնա­կա­րան ձեռք բե­րե­լու մե­ղադ­րան­քից: Նույ­նիսկ լրագ­րող­նե­րին հար­ցու­փորձ ա­րեց, թե վեր­ջին տա­րի­նե­րին ի­րեն­ցից ով­քեր են բնա­կա­րան գնել: Եվ դրսև­ո­րեց խոս­քը Սու­րո­յի կտու­րը (այս դեպ­քում` բա­ռա­ցի­ո­րեն) գցե­լու մեծ հմտու­թյուն:

Իսկ նող­կա­լի ա­սու­լի­սին ամ­փոփ գնա­հա­տա­կան տվեց Ար­մեն Ա­շո­տյա­նը` իր մե­կու­կեսժա­մա­նոց ու­ղիղ ե­թե­րի վեր­նագ­րում. «Նի­կո­լը գա­լար­վեց, պտտվեց, փոր­ձեց «ուխոդ­ներ» ա­նել, լկստվեց ու մեկ է` մնաց Սեր­ժի ա­սած­նե­րի տա­կը»:

ՀԻՍ­ՏԵ­ՐԻԿ ՊԱ­ՏԱՍ­ԽԱՆ ԱՐ­ՑԱ­ԽԻՆ ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻՆ

ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հի բնո­րոշ­մամբ` «կա­տաստ­րո­ֆիկ ա­սու­լիսն ու­ներ 3 հիմ­նա­կան պատ­ճառ.

1. Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ ժո­ղովր­դի հա­մար հեր­թա­կան «ցե­խի վան­նան» էր պատ­րաս­տել, ցան­կա­նա­լով հա­մո­զել, որ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում է լի­նե­լու:

2. Նի­կո­լը չի հոգ­նում պա­տե­րազ­մից հե­տո հատ­կա­պես՝ ստեր շաղ տա­լուց:

Նա ինչ­պես կո­րո­նա­վի­րուսը՝ իր ստե­րում փոր­ձում է պար­բե­րա­բար մու­տա­ցի­ա­նե­րի վե­րած­վել և տա­րա­ծել դրանք, սա­կայն մենք հեր­ձե­լու ենք ցան­կա­ցած սուտ:

3. Սերժ Սարգ­սյա­նի վեր­ջին հար­ցու­պա­տաս­խա­նը՝ Ար­ցա­խյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ իր ե­լույթ­նե­րի ժո­ղո­վա­ծո­ւի շնոր­հան­դե­սին»:

Եվ այս­պես, կա­պի­տու­լյանտ թրքա­հար­ճի հա­մար գլխա­վոր խո­չըն­դո­տը «Արցա­խը եր­բեք չի լի­նե­լու Ադր­բե­ջա­նի կազ­մում» թեզն է, ո­րը ա­մեն ա­ռի­թով չի հոգ­նում հնչեց­նել ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը: Ար­ցա­խաբ­նակ Ան­նա Ման­գա­սա­րյա­նը շրջա­փակ­ման ա­մեն մի օր­վա կա­պակ­ցու­թյամբ ֆեյս­բու­քյան իր է­ջում հրա­պա­րա­կում է այդ թե­զին և Ար­ցա­խի տո­կու­նու­թյա­նը նվիր­ված դի­պուկ նկար: Այս նյու­թում զե­տե­ղել ենք նրա` բլո­կա­դա­յի 93-րդ օր­վա­նը նվիր­ված նկա­րը:

Ինչ վե­րա­բե­րում է Սերժ Սարգ­սյա­նի ճե­պազ­րույ­ցին, ա­պա գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նին շատ են նյար­դայ­նաց­րել այն փաս­տե­րը, որ ռազ­մամ­թեր­քի կե­սը չի օգ­տա­գործ­վել 44-օրյա պա­տե­րազ­մին, չեն օգ­տա­գործ­վել Հա­յաս­տա­նի ու­նե­ցած ա­մե­նահ­զոր զեն­քե­րը: Այ­սինք` պար­տու­թյու­նը մի­տում­նա­վոր էր: Բա­ցի հիս­տե­րիկ վի­րա­վո­րանք­նե­րից, կա­պի­տու­լյան­տը նա­և հայ­տա­րա­րեց, որ պա­տե­րազ­մում պարտ­վե­լը հին­գե­րորդ շա­րա­սյան գոր­ծու­նե­ու­թյան ար­դյունք է:

Ճիշտ է ա­սում այդ հին­գե­րորդ շա­րա­սյան պա­րագ­լուխ Նի­կո­լը, պար­տու­թյու­նը իր գլխա­վո­րած հին­գե­րորդ շա­րա­սյան գոր­ծու­նե­ու­թյամբ է պայ­մա­նա­վոր­ված: Ու այդ շա­րա­սյունը, ան­շուշտ, հար­մա­րա­վետ տե­ղա­վոր­ված է իշ­խա­նա­կան կա­ռույց­նե­րում: Հի­մա ի՞նչ, թրքա­հար­ճը պատ­րաստ­վում է «փո՞ւռը տալ» իր հան­ցա­կից­նե­րին և կա­տա­րա­ծու­նե­րին: Հե­տաքր­քիր է` հատ­կա­պես սո­րո­սա­կա՞ն թև­ին, թե՞ ոչ մի­այն: Մի­գու­ցե նա­և բուն­կեր­նե­րում «բա­րո­յա­կան ա­ջակ­ցու­թյուն» ցու­ցա­բե­րող Է­րատո­յի՞ն... Քա­նի­սի՞ն է պատ­րաստ­վում զո­հա­բե­րել` սե­փա­կան կա­շին փրկե­լու հա­մար: Եվ ար­դյո՞ք ա­պա­գա «մա­տա­ղա­ցու­նե­րը» չեն շտա­պի կան­խավ հենց ի­րեն «մա­տա­ղել»: Այդ «հին­գե­րորդ շա­րա­սյան» առն­չու­թյամբ ա­կա­մա հի­շում ես ԽՍՀՄ վեր­ջին գլխա­վոր դա­տա­խա­զի թև­ա­վոր խոս­քը. «Глав­ное в про­цес­се след­ствия не вы­йти на са­мих се­бя», և դա Նի­կո­լի պա­րա­գա­յում ակ­տո­ւալ է:

Եվ ու­զած-չու­զած Նի­կոլն ըն­դու­նեց, որ պա­տե­րազ­մը հնա­րա­վոր էր հաղ­թել, որ Սերժ Սարգ­սյա­նը ճիշտ էր: Բայց թե ին­չու՞ պա­տե­րազ­մը պարտ­վեց, դա Ադր­բե­ջա­նի (ինչու չէ` նա­և Թուր­քի­ա­յի և մեր այլ թշնա­մի­նե­րի) հետ բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան ար­դյունքն էր: Հենց հին­գե­րորդ շա­րա­սյան պա­րագ­լուխ Նի­կո­լի բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ար­դյունք:

Եվ ձեր­բա­զատ­վե­լով Նի­կո­լից` կձեր­բա­զատ­վենք նա­և այդ բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի բե­ռից: Թրքա­հարճ Նի­կո­լի վեր­ջին և հիմ­նա­կան հույսն էլ այն է, որ ի­րեն կպա­հեն, կպահ­պա­նեն հենց որ­պես այդ բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի կա­տար­ման ե­րաշ­խա­վոր:

Սա­կայն աշ­խար­հում սրըն­թա­ցո­րեն այն­պի­սի փո­փո­խու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­նում, որ այդ տուր­բու­լենտ մի­ջա­վայ­րում վա­ղը կա­րող են չլի­նել նրանք, ում հետ բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վել է: Կա­րև­ո­րը սա­կայն այն է, որ մենք ո՛չ մո­ռա­նում ենք, ո՛չ էլ նե­րում դա­վա­ճան­նե­րի այս բո­լու­կի հան­ցանք­նե­րը: Եվ հա­տուց­ման ժա­մը գա­լու է:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում