Իմ մուտքը Հայաստան փակ է գործող իշխանության հանդեպ նողկանքի համար. Մարգարիտա Սիմոնյան

Ներքաղաքական
 
RT–ի, «Ռուսաստան այսօր» ՄՏԳ-ի եւ Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որոնք նա հնչեցրել է ասուլիսի ժամանակ։
 
Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն իր նկատմամբ հարգանք ակնկալելու իրավունք ունի, եւ ՀՀ-ում անցանկալի անձ են հայտարարվել այն մարդիկ, որոնք ելույթ են ունենում ու հայտարարում, որ Հայաստանը միջանցք է խոստացել, թող տա այդ միջանցքը։
 
Վերջին շրջանում Հայաստանում անցանկալի անձ են հայտարարվել Պետդումայի պատգամավոր, իր հայամետ դիրքորոշմամբ հայտնի Կոնստանտին Զատուլինը,  RT-ի եւ Sputnik-ի գլխավոր խմբագիր  Մարգարիտա Սիմոնյանն ու մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը: Թե ուրիշ ովքեր են ներառված «սեւ ցուցակում», Փաշինյանը չէր նշել` հայտարարելով, որ դրանով զբաղվում են իրավասու կառույցները։
 
«Որեւէ միջանցքի մասին ես երբեք որեւէ բան չեմ ասել, այլ խոսել եւ խոսելու եմ անձամբ Փաշինյանի մասին, որ նա դավաճանել է հայ ժողովրդին, որ դավաճանել է հայկական բոլոր շահերին ու վաճառել դրանք, եւ կվաճառի ու կդավաճանի այն, ինչը դեռ չի կարողացել, որ նա ատում է Ռուսաստանն ու խաբում Պուտինին», – նշել է Սիմոնյանը։
Նա նշել է, որ իր այս խոսքերի համար է հայաստանյան մուտքը փակվել, ինչի մասին խոսել է դեռ ամռանը։ Միեւնույն ժամանակ, Սիմոնյանը ընդգծել է, որ արգելքն իրեն քիչ է հուզում, ինքն առանց այդ էլ չէր պատրաստվում մեկնել Հայաստան։ Ինչպես խոստովանել է Սիմոնյանը, նա Հայաստանում եղել է երկու անգամ` 25 տարեկանում Պուտինի աշխատակազմում աշխատելիս եւ 35 տարեկանում, երբ եկել էր ծանոթանալու ամուսնու` Տիգրան Քեոսայանի բարեկամների հետ։
 
Սիմոնյանը շեշտել է, որ ներկայիս իշխանությունների օրոք ինքը Հայաստան ոչ մի դեպքում չէր էլ գա։
 
«Սակայն շփոթեցնում է այն ձեւակերպումը, որով արգելել են իմ մուտքը` «անհարգալից վերաբերմունքի համար»», – ասել է RT–ի գլխավոր խմբագիրը եւ հավելել, որ անհարգալից վերաբերմունքը դեռ վաստակել է պետք։
 
«Այսպես փոխեք ձեր ձեւակերպումը. «Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան փակ է գործող իշխանության հանդեպ նողկանքի համար», - եզրափակել է նա։
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի