Նիկոլը գալարվեց, պտտվեց, փորձեց «ուխոդներ» անել, լկստվեց ու մեկ է` մնաց Սերժի ասածների տակը. Արմեն Աշոտյանի լայվը

Թեմա

Նիկոլ Փաշինյանի այսօրվա կատաստրոֆիկ ասուլիսն ուներ 3 հիմնական պատճառ.
1. Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի համար հերթական «ցեխի վաննան» էր պատրաստել, ցանկանալով համոզել, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու:
2. Նիկոլը չի հոգնում պատերազմից հետո հատկապես՝ ստեր շաղ տալուց:
Նա ինչպես կորոնավիրուս՝ իր ստերում փորձում է պարբերաբար մուտացիաների վերածվել և տարածել դրանք, սակայն մենք հերձելու ենք ցանկացած սուտ:
3. Սերժ Սարգսյանի վերջին հարցուպատասխանը՝ Արցախյան բանակցությունների վերաբերյալ իր ելույթների ժողովածուի շնորհանդեսին:
— 2.5 տարի չեմ կարողանում համակերպվել այս իրավիճակին, այս «չոռին», որ չոքեց մեր դռանը. իմ սիրտը ցավում է:
— Չի՛ կարող չցավել հայրենիքի կորուստը, չի՛ կարող չցավել լուսավոր երեխեքի կորուստը:
— Մի քանի ժամով ցավը սպանելու համար ես հայհոյում եմ. այդ հայհոյանքն ինձ համար անալգին է, ցավազրկող է:
— Նիկոլն ասում է՝ անորոշությունների և լարվածությունների արտաքին աշխարհ է:
— Ապե՛ր, եթե անորոշություն է, լարվածություն է, ու՞ր ես շտապում Արցախի հարցը լուծել, ի՞նչ «որոշակիություն» ես ուզում մտցնել:
— Կառավարության ծրագիրը կարդացող «դժբախտ» մարդիկ հասկանում են, որ այդ ծրագիրը մի այլ բանի մասին է, իսկ Նիկոլի ներկայացրած հաշվետվությունը՝ մեկ այլ բանի՝ Արցախի մասով, անվտանգության մասով:
— Բարեփոխումների մասին խոսող Նիկոլը մոռանում է, որ ըստ համաշխարհային տարբեր կազմակերպությունների ինդեքսների՝ Հայաստանը մնացել է հիբրիդ, կոռուպցիան խորացրած, զարգացումը խաթարած երկրներ շարքում:
— Ի՞նչն եք «բարեփոխում» ՝ ձեր անձնական կայֆերն ու փողե՞րը:
— Նիկոլը նիկոլություն էր անում՝ բոլոր այն լավ բաները, որոնք իրենից անկախ են առաջացել, ասում էր ՝ «պապան» ես եմ, վատի հետ, սակայն, ինքը գործ չունի իբրև թե:
— Նիկոլը փաստացի ընդունեց, որ իմ կողմից հրապարակված փաստաթղթի նախագիծը ճիշտ է. նա չի հերքում և չի էլ կարող հերքել դա:
(Տես այստեղ՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10228739223803597)
— Նիկոլը հաստատեց նաև, որ Եվրոպայից ինձ փոխանցված այդ սկզբունքներն իր իսկ բանակցությունների հիմքն են:
— Մենք բոլորս «էշ» ենք, մենք արժանի ենք նրան, ինչի տեղ նա մեզ դնում է:
— Նիկոլը մեզ անարգում է և նրա բոլոր «կռուտիտները» դրա ապացույցն են:
— Պրահայի քառակողմ հանդիպման հայտարարությունը, որով միջազգային դիվանագիտական շրջանառություն է վերադարձվում Ալմաթայի հռչակագիրը՝ ձեռքբերում են համարում Նիկոլն ու Ալիևը:
(Տես այստեղ ՝https://www.facebook.com/armen.ashotyan/videos/1115398399260081)
— Նիկոլն ու իրենից առավել անբարոյականներն ասում են՝ երբ ասում ենք Արցախի բնակչության իրավունքներ և անվտանգություն, ինքնորոշման իրավունքը մեջն է:
— Սուտ է, կեղծիք է:
— Միջազգային իրավունք. Հելսինկյան եզրափակիչ ակտ, որտեղ այդ «իրավունքներ» կոչվածը տարանջատված է՝ կա առանձին՝ «մարդու իրավունքների և ազատությունների գլուխ» և «ժողովուրդների ինքնորոշման իրավունք»:
— ԵՄ դիտորդական առաքելության մասին Նիկոլը կրկնում էր իր նախկին սկանդալային թեզը՝ դիտորդները գալիս են մեզ «ապահովագրելու» ադրբեջանական մեղադրանքներից, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի «քըխ» բաներ չի անում:
— Նիկոլը ստորագրում է, որ քաղաքական առումով այնքան իմպոտենտ է, իր դիվանագիտությունն այնքան 0 է, փուչիկ է, «արարատմիրզոյան» է, «արմենգրիգորյան» է, որ եվրոպացիներին բերում է այստեղ, որ նրանք համոզվեն, որ հայերը ճիշտ են, իսկ ադրբեջանցիները՝ սխալ. նա բերել է «շուն», որ ապացուցի, որ «ոչխարը» մեղավոր չի, որ «գայլը» հարձակվում է:
— Նիկոլն ասում է ՝ «համակարգային կոռուպցիա չկա»:
— Պատերազմից առաջ և հետո եղել են տասնյակ հրապարակումներ, թե ինչպես է աշխատում կոռուպցիոն մեխանիզմը՝ կառավարությունից սկսած. մեկ անձից գնումների ցուցանիշն արդեն իսկ բավարար է դա ապացուցելու համար:
— Նիկոլ Փաշինյանն «ապրիլմեկյան կատակ» է անում՝ «այսօր մարդու գլխին գործ սարքել հնարավոր չի»:
— Ստի գլխին Սան Մարկոյի հրապարակի աղունիկները ծռտե՞ն:
— «Գործ սարքելու բիզնեսն» այս իշխանության մոտ դրված է համաշխարհային բարձր մակարդակի վրա:
— Նիկոլ, դու հասցրել ես իրավիճակը նրան, որ քեզ շատ սիրող եվրոպացի ծյոծյաներն ու ձյաձյաներն արդեն էլ չեն կարողանում կոծկել քո չեպեները, լիզել քո թքածները:
— Գալու է ժամանակը և դու, Նիկո՛լ, չմտածես, թե Զելենսկիից «լավ տղա» ես, եթե նրա «այիբներն» են երեսով տալիս, պատկերացնու՞մ ես , քեզ հետ ինչ կանեն հարկ եղած դեպքում. անգամ ես, որ քո քաղաքական չուզողների թոփ եռյակում եմ, չեմ կարողանա նայել, սիրտս չի տանի:
— Նիկոլն ասում է ՝ «ինքնորոշման իրավունքի մասին պետք է ԼՂ ներկայացուցիչները խոսեն»:
— Լու՞րջ ես ասում, Նիկո՛լ, այսինքն ՝ ՀՀ-ն էլ երաշխավոր չի՞, հիշեցնեմ քեզ քո կառավարության ՝ 2022-ի ծրագիրը:
— 120.000 իմ արցախցի քույրերն ու եղբայրները որքան ուժեղ պետք է լինեն, որ դիմակայեն Նիկոլի սարքած միջազգային մակարդակի «բորշին», Թուրքիա-Ադրբեջան դուետին:
— Ինչքա՞ն կարելի է 10 միլիոնանոց հայության անգործությունը բարդել 120.000 հայի վրա:
— Ես ամաչում եմ:
— Նոյեմբերի 9-ին հանգեցնի Նիկոլը, ստորագրի Նիկոլը, վերջում «գցի արցախցիների ջեբը»:
— Եթե արցախցիները պետք է որոշեին, դու ի՞նչ իրավունք ունեիր ստորագրել մի փաստաթղթի տակ, որով Արցախի Սահմանադրությամբ Արցախի Հանրապետության տարածք հանդիսացող Քելբաջարի շրջանը հանձնում էիր Ադրեջանին, դու ո՞վ էիր:
— «Պապիկյան-բնակարան» թեման «գոհար» է:
— Նիկոլն իր «կարթի վրայի որդի գալարապտույտ» կռուտիտներով» ավելի շատ հիմնավորում էր, որ Պապիկյանը լավ է արել, որ այդ բնակարանը գնել է, քան այն, որ Արցախը պետք է լինի հայկական:
— Նիկոլն ավելի շատ հիմնավորում էր իր ոհմակի տարբեր պառազիտների լափածի լեգիտիմությունը, քան Արցախի կամ Հայաստանի շահերը:
— Դու ուրախանում ես քո նախարարի ընտանիքի համար ու մոռանում ես, որ այդ նախարարի օրոք, իրենից երիտասարդ, իրենից ավելի լավ տղաները, հրկիզվեցին մի գոմում, որովհետև դու և քո ՊՆ-ն տղում չէիք, Նիկո՛լ:
— Նիկոլը «հղի է մնացել» Սերժ Սարգսյանի հարցուպատասխանից:
— Նա գնահատականներ թույլ տվեց, որին պետք է արձագանքել «18+»-ով:
— Սերժ Սարգսյանն ասել է, որ զենքի և մարդկային ռեսուրսի 50 տոկոսը չի օգտագործվել պատերազմին, Նիկոլը փորձել է հերքել՝ «*ույ», թե ստացվել է:
— Նա կամավորականներին հղում անելով, թե այդքան կամավորական է գնացել «շոու» է անում և դա անբարոյականություն է:
— Նիկոլը «խաղում» էր մարդկանց հայրենասիրության վրա, նրանց հավաքագրում ու առանց զենք, առանց քարտեզ, առանց կասկա «բրախում» էր չոլերում:
— 2018-2020 թվականների քո գնումների «բացվածքը» նայիր, ա՛յ ողորմելի, գնածդ «տեխնիկան» նայիր՝ լիքը փողով գնած չկրակող իմպոտենտ զենք ու չթռչող «սամալյոծիկներ»:
— Նիկոլն ասում է՝ «բանակում «5-րդ շարասյուն» է եղել, դրա համար ենք պարտվել»:
— Այդ շարասյունը բանակում չէր՝ կառավարությունում էր՝ քո գլխավորությամբ:
— Ամենավերջին անեծքն ու հայհոյանքը բոլոր այն մարդկանց, որոնք ազգային, պետական դավաճանություն են գործել, բայց մի՛ մոռացիր Նիկոլ, որ քո ԱԱԾ-ն հայտարարում էր դավաճանության մասին, բայց հետո բաց թողնում դրանց:
— Դավաճանության կուլտը Հայաստանում դու ես:
— Չի՛ կարող անբարոյականը բորբոքվել նրանից, որ մյուսները ևս անբարոյական են, ուղղակի ավելի ցածր գնով են ծախվել:
— Երբ Նիկոլը խոսում է ապրիլյան պատերազմում իր «մարտական հերթափոխի» մասին՝ *ույվորում եմ:
— Ի՞նչ «մարտական հերթափող» մայիսի կեսերին երրորդ գծում խրամատ փորելուց, Նիկո՛լ:
— Նիկոլ Փաշինյանն ասում է ՝ «2020 թ. պատերազմն ու այսօրվա իրավիճակը գենետիկ կապ ունեն»:
— Ճիշտ է ասում, որովհետև միակ գենետիկ բանը, որ այդ ամենը կապում է, դա ինքն է՝ իր մուտանտ գենոմը, մուտանտ ԴՆԹ-ն:
— Նիկոլն ասում է ՝ «հեղափոխությունը չի հասել իր տրամաբանական ավարտին»:
— Ճիշտ է ասում՝ այդ «հեղափոխության» տրամաբանական ավարտն այն է, որ Արցախը պետք է ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին, Հայաստանը տանել Թուրքիայի տակ:
— Նիկոլն ասում է ՝ «փողի խնդիր չկա մեր երկրում»:
— Հիշեցնեմ ՝ ըստ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալների՝ Հայաստանում ամեն վեցերորդ, իսկ Երևանում ՝ ամեն հինգերորդ մարդը թերսնված է:
— Կոմունիկացիաների բացման մասին խոսելիս Նիկոլը հայտարարեց, թե ՀՀ տնտեսական աճը 5-6 տոկոսով կավելանա:
— Սա կատարյալ սուտ է՝ չկա որևէ հետազոտություն, որ կապացուցի դա:
— ՀԱՊԿ-ՌԴ արկածախնդրություն:
— Հիշեցնեմ մի դրվագ ոչ վաղ անցյալից, երբ Նիկոլը կրկին փորձեց խաղալ գեոպոլիտիկ ռուլետկա և վճարեցինք բոլորս. 2020 թ. հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահը զինադադարի առաջարկ էր արել, այսօրվա դրությամբ ՝ դրախտային պայմաններով, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր:
Ինչու՞, որովհետև Նիկոլ Փաշինյանն արդեն ամերիկացիների հետ խաղի մեջ էր՝ նա սպասարկում էր Թրամփի նախընտրական «կայֆերը»:
— Ալիևի վեցնոց, շիպիզնյակ, բարոյական ոչնչություն Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «ես սկսել եմ բանակցություններն իմ կետից, որովհետև Սերժ Սարգսյանը լավ չէր հասկացել բանակցությունները, որոնցում ներգրավված էր եղել»:
— Ալիևի սպասարկուն, որ իր տիրոջից է տեղեկացել բանակցությունների մասին, նման անբարո հայտարարություն է անում:
— Մենք բանակցել ենք միջազգային հանրության հետ, դարձրել ենք մեզ աջակից՝ Ադրբեջանին թողնելով մենակ:
— Սերժ Սարգսյանը քեզ թողել է բանակցային փաթեթ 3 թղթով, Նիկո՛լ:
— Հրապարակի՛ր Սերժ Սարգսյանի՝ քեզ թողած ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը, որով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման, իրագործման, երաշխավորման մեխանիզմները գրված են եղել:
— Նիկոլն ասում է ՝ «ես ասեցի, որ կսկսեմ սեփական կետից, բայց քանի որ չհասցրի, այսպիսի իրավիճակ եղավ»:
— Շատ կատարյալ անառակ պետք է լինել, որպեսզի նման ապուշություն ասել:
—  10 փաստ, որ Նիկոլ Փաշինյանը փոզմիշ է արել Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը և սկսել է իր սեփական կետից, դրա համար հասել ենք նմանատիպ խորը և համապարփակ կղանքի, ողբերգության մեջ:
— Դիմում եմ փող ունեցող բոլոր հայրենասեր հայերին ՝ գնե՛ք Նիկոլի բնակարանը. իշխանափոխությունից հետո այն դառնալու է հայ ազգի ամենամեծ դավաճաններից մեկի տուն-թանգարանը:
— Այն դառնալու է հայ դավաճանների թանգարանը. երեխաները պետք է գնան այդտեղ, նայեն, հասկանան, դաստիարակվեն, թե ինչպես չի կարելի մեծանալ, որպեսզի չդառնան Նիկոլ:
https://iravunk.com/sim/?p=250893&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում