Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման վերաբերյալ որոշում այս պահին չունենք. Փաշինյան

Ներքաղաքական

Այս պահին ոչ մի նոր տեղեկություն, բացի այն, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է,  չեմ կարող ասել, որովհետեւ նման որոշումներ մենք առնվազն այս պահին չունենք։ Այս մասին այսօր՝ մարտի 14–ին, իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ են տեղի ունենալու Երեւանի ավագանու ընտրությունները։

Վարչապետն անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի բյուջեով հատկացված ծրագրերը ծառայեցնում է իր քարոզարշավի համար, արդյո՞ք դա կոռուպցիա չէ, արձագանքեց.

«Եթե Դուք համարում եք, որ Երեւանի վերելակներ փոխելը, նոր ավտոբուսներ ձեռքբերելը, նոր աղբատար համակարգի ստեղծումը, փողոցների լուսավորությունը, ճանապարհների ասֆալտապատումը կոռուպցիա է, դա ուրիշ խնդիր է։ Այլ բան, ինչպես գիտենք, ցավոք, գնումների եւ այլ ոլորտներում միշտ էլ ռիսկեր կան, եւ այդ ռիսկերը մենք էլ ենք բացահայտում, դուք էլ եք բացահյատում, կարեւորն այն է, որ ոչ մի  բան անարձագանք չի մնում»։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Կառավարությունը Երեւանի քաղաքապետարանին ֆինանսական միջոցներ է հատկացրել, եւ շարունակելու է հատկացնել,  բայց թե ինչքան գումար է հատկացվել, Փաշինյանը թիվ չնշեց։ Նա հույս հայտնեց, որ 2026 թվականին վերելակների 80–90 տոկոսը փոխարինված կլինեն։  Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետությունը շատ դեպքերում պատրաստ է գումար տալ, բայց խնդիրն այն է, որ մասնավոր հատվածը գործընթացը կարճ ժամանակում չի կորողանում անել։

«Էդքան վերելակ արտադրողը պետք է պատրաստ լինի էդքանը արտադրել, էդքան արտադրածը պետք է կարողանա ներմուծել, հետո պետք են մասնագիտական կարողություններ, որոնք պետք է հինը հանեն, նորը դնեն, անվտանգ մեխանիզմ ստեղծեն եւ այլն»,– ասաց նա։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի