«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մի՞թե կառավարության դավադիր քաղաքականության համար սրանից ավելի լավ ինքնախոստովանական ցուցմունք կարող եք գտնել. Արտակ Զաքարյանը` կապիտուլյանտի ասուլիսի մասին

Թավշյա տեռոր
Նիկոլն ասում է, որ "…երբ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղում սկսում են կասկածել, թե ի՞նչ դավադրությունների մեջ է Հայաստանի իշխանությունը: Դրա համար թող Լեռնային Ղարաբաղը ինքը բանակցի Ադրբեջանի հետ…":
Այ քեզ բան, այ քեզ հայկական "պետության ղեկավար", այ քեզ անպատասխանատու մարդ, այ քեզ կլասիկ խառնակիչ ու մանիպուլյատոր… Մի՞թե կառավարության դավադիր քաղաքականության համար սրանից ավելի լավ ինքնախոստովանական ցուցմունք կարող եք գտնել:
Իսկ ինչպե՞ս է, որ 1992թ-ից սկսած, երբ Հայաստանն էր բանակցում Ադրբեջանի հետ՝ Արցախում այդպիսի կասկածներ չեն եղել: Ընդհակառակը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էին պարբերաբար այցելում Ստեփանակերտ և պաշտոնական Երևանի հետ ճշտում դիրքորոշումները: Որովհետև նախ և առաջ Հայաստանն էր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Որովհետև Արցախում էր սկսվում և ամրապնդվում Հայաստանի Հանրապետության անվտանգության միջավայրը և անկախ պետականության հիմքերը: Հիմա Արցախի և Հայաստանի ժողովրդի անվտանգությունը խարխլելուց հետո, հսկայական տարածքները՝ ստորագրությամբ թշնամուն հանձնելուց հետո, մուննաթ է գալիս, որ թող իրենք բանակցեն Բաքվի հետ, որպեսզի մեզ չկասկածեն…
Արցախից ձեռքերը լվանալու քաղաքականությունը ցինիզմի աստիճանի ցցուն է դարձել:
Բա որ մի օր արցախցիները որոշեն ու ցեղասպանական վտանգից խուսափելու համար, բոլորով միասին դուրս գան Արցախից, դուք հասկանում ե՞ք, որ հաջորդ օրվանից սկսած հայաթափվելու է նաև Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց Ձորը…
Դուք հասկանում ե՞ք, թե ի՞նչ աստիճանի անբարո քաղաքականություն եք վարում մեր խեղճ ժողովրդի ճակատագրի հաշվին:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան