2-3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը, բայց որքան առաջ ենք գնում, ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ. Փաշինյան

Ներքաղաքական

Շատ հաճախ մեր հանրային հարթակներում որպես ահազանգ ներկայացվում է, թե ահա, հասեք, ՀՀ կառավարությունը պատրաստվում է  ինչ-որ թուղթ ստորագրել. ես ուզում եմ հավաստիացնել, որ եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է 2-3 օր, որ ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն է, ոչ թե վատ նորություն: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, դա նշանակում է, որ բանակցային գործընթացներում ունեցել ենք առաջընթաց եւ հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ,  բայց որը այնուամենայնիվ, արդյունք է, որը պետք է ապահովի երկարատեւ խաղաղություն, կայունություն եւ զարգացում:

«Կա՞ արդյոք փաստաթուղթ. դուք գիտեք, որ փետրվարի կեսերին մենք մեր հերթական արձագանքը խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ փոխանցել էինք Ադրբեջանին եւ 2-3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը մեր նախագծին վերաբերյալ:

Կա՞ արդյոք առաջընթաց փաստաթղթում. որոշակի առաջընթաց մենք տեսնում ենք, բայց որքան առաջընթաց ենք տեսնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ: Առաջինը, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման, հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձեւակերպել: Դա մեզ համար կարմիր գիծ է:

Հաջորդը, մենք տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում  ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում Հայաստանի ստորագրությամբ: Դա բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար:

Հաջորդը, մենք տեսնում ենք նաեւ, որ Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ նույնիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար, որովհետեւ մենք այսօր ունենք գրված, ստորագրված փաստաթուղթ, որը չի կատարվում: Խոսքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է: Այդ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը պետք էէ փակ չլիներ, բայց այն փակ է: Սա ավելի է ընդգծում, որ որեւէ փաստաթուղթ, որը կստորագրվի, պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է միջազգային: Այդ ամենը բացակա է»,-հայտարարեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ԼՂ ժողովրդին, վարչապետն ասաց. «Մենք ասել ենք, որ ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարեւոր է, մեր առանցքային նպատակներից մեկն է: Մեր ընկալումը հետեւյալն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի առաջնային մանդատառուն լինի ԼՂ ժողովուրդը: Մենք կարծում ենք, որ հիմնական խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ: Պրոցեսները մեզ բերում են եզրակացության, որ այստեղ էլ առանց միջազգային մեխանիզմների ու երաշխիքների առաջ գնալ հնարավոր չի լինի: Որովհետեւ Մյունխենում Ադրբեջանի նախագահն ասաց, որ կա պայմանավորվածություն, որ պետք է քննարկվի Ղարաբաղի հայերի իրավունքների ու երաշխիքների հարցը: Դրանից հետո տեղի են ունեցել հանդիպումներ ԼՂ-ում խաղաղապահ ուժերի կենտրոնակայանում: Այդ հանդիպումներից հետո հանկարծ պարզվեց, որ Ադրբեջանը առաջարկում է քննարկել ինտեգրացիայի հարց: Խնդիրը բառամթերքը չի, բովանդակությունն է եւ դրանք շարունակաբար չպահելու Ադրբեձջանի գործելակերպն է:

Իսկ ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների շրջանակը, մեծ հաշվով,  ԼՂ-ի ժողովուրդն ու կառավարությունը իրենք պետք է որոշեն»,-ասաց նա:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի