«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը Փաշինյանից հանդիպում է խնդրել ու մերժում ստացել

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն իր գործունեության շուրջ իրավապահների ակտիվ քննչական գործողությունների հրապարակային դրսեւորումներից հետո դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հանդիպում խնդրել, սակայն մերժում է ստացել, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը նրան չի ընդունել: ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքական իշխանության մոտ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին փորձում է փրկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Մյուս թիմակիցները, այդ թվում՝ Արսեն Թորոսյանի ընկեր, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, լուռ հետեւում են Թորոսյանի շուրջ կատարվող զարգացումներին: Ինչպես հայտնի է, մարտի 12-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը կալնավորվել են, քանի որ պատշաճ չեն կատարել ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Տնային կալանքի տակ է ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանը եւ եւս 8 անձ, որոնք «Մեդլայն» բժշկական կենտրոնի աշխատակիցներ են եւ ունեն մեղադրյալի կարգավիճակ, սակայն առայժմ ազատության մեջ են:

Վերջիններս եւս մեղադրվում են այն բանի համար, որ կորոնավիրուսային հիվանդության համար պետության կողմից հատկացված ծրագրի շրջանակներում պատշաճ չեն կատարել իրենց պրտականությունները, ինչի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է մոտ 120 միլիոն դրամ: Ամենագլխավոր հարցը մնում է մեկը՝ ե՞րբ է նախաքննական մարմինը հասնելու նախկին նախարար Արսեն Թորոսյանին. ի վերջո, նախարարի հրամանն են կատարել աշխատակիցները: Բացի այդ, նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությամբ՝ փոխնախարար Գեւորգ Սիմոնյանին մեղսագրվող արարքները կատարվել են ավելի շատ Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման շրջանում (մոտ 11 ամիս), քան Արսեն Թորոսյանի դեպքում (7 ամիս։)

Տեղեկացնենք, որ նախաքննական մարմինն Արսեն Թորոսյանին մեղադրանք առաջադրելու հարցում դեռ չի շտապում, քանի որ այլ ուշագրավ բացահայտումներ էլ են արվել նրա գործունեության մասով՝ այլ դրվագներով: Թե ինչ, կներկայացնենք ավելի ուշ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին