ԻՆ­ՉՈՒ ԵՆ Ի­ՐԱՐ ԽԺՌՈՒՄ ՆԻ­ԿՈ­ԼԱ­ՎԻ­ՐՈՒՍ­ՆԵ­ՐԸ

Վերլուծություն

Սո­րո­սա­կան Դան­չի­կի բու­ծած պա­րեկ­նե­րը ար­դեն պրակ­տի­կա­յում կի­րա­ռե­ցին սո­րո­սա­կան Ար­սեն Թո­րո­սյա­նի քստմնե­լի խոր­հուր­դը` դի­մա­հար կրա­կով սպա­նե­ցին են­թադ­րյալ հան­ցա­գոր­ծին: Որ­պես ոս­տի­կան «Համ­մե­րի» հայտ­նի դեպ­քի ժա­մա­նակ խայ­տա­ռակ­ված, վախ­կո­տու­թյամբ և ան­ճա­րա­կու­թյամբ աչ­քի ըն­կած այդ ա­րա­րած­ներն ար­դեն ա­րյան համն ա­ռել են և լի­ո­վին պատ­րաստ են այն գոր­ծա­ռույ­թին, ո­րի հա­մար բուծ­վել են` տե­ռո­րի են­թար­կել ան­զեն քա­ղա­քա­ցի­նե­րին, ծա­ռա­յել որ­պես պատ­ժիչ ստո­րա­բա­ժա­նում:

ԻՆՉ­ՊԵՍ ՏԱ­ԿԱ­ՌԻ ՄԵՋ ՆԵ­ՏԱԾ ԱՌ­ՆԵՏ­ՆԵ­ՐԸ

Վա­ղուց է հայտ­նի, որ սպա­նե­լու ի­րա­վունք ստա­ցած­ներն ինչ­քան վախ­կոտ են, նույն­քան էլ դա­ժան են լի­նում: Հե­տև­ա­բար, սրանք ար­դեն ի­դե­ա­լա­կան են թրքաց­ման դեմ ընդվ­զող քա­ղա­քա­ցի­նե­րին ա­րյան մեջ խեղ­դե­լու հա­մար: Ա­վե­լի ար­դյու­նա­վե­տո­րեն, քան դա կա­նեն ոս­տի­կա­նա­կան հա­տուկ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը: Թուր­քը ձեզ օ­րի­նակ` նույն­քան վախ­կոտ, նույն­քան հակ­ված ան­պա­տիժ սպա­նու­թյուն­նե­րի, նույն­քան ոհ­մա­կա­յին: Ի դեպ, կա­րե­լի է ա­սել, որ նախ­կին պատ­գա­մա­վոր, ի­րա­վա­պաշտ­պան Գև­որգ Պետ­րո­սյա­նի բախ­տը բե­րել է` դի­մա­հար կրա­կով չէ­ին սպա­նել, «ընդա­մե­նը» ձեր­բա­կա­լել է­ին «ոստի­կան­նե­րի օ­րի­նա­կան պա­հան­ջը» չկա­տա­րե­լու պատր­վա­կով: Թե ար­դյոք սե­փա­կան ա­նուն­նե­րը տա­ռաս­խա­լով գրող պա­րեկ­ներն ի վի­ճա­կի են ձև­ա­կեր­պել «օրի­նա­կան պա­հանջ», այլ հարց է, պար­զա­պես տվյալ դեպ­քում նրանց քսի է­ին տվել, քան­զի այդ հան­րա­յին գոր­ծի­չը միշտ դի­պուկ «նախ­շել» է կա­պի­տու­լյան­տին և վեր­ջի­նիս խուն­տա­յին, և ՔՊ-ական­նե­րին իս­կա­պես հու­նից հա­նում է­ին նրա աք­րոս­տի­կոս­նե­րը:

Սա­կայն այն, ինչ սրանք բե­րում են ընդ­դի­մա­դիր­նե­րի գլխին, հաս­կա­նա­լի է, այդ­պես են վար­վում ինչ­պես ի­րա­կան բռնա­պե­տե­րը, այն­պես էլ բռնա­պե­տի տնազ­նե­րը: Ա­վե­լի հե­տաքր­քիրն այն է, որ սկսել են ի­րար հո­շո­տել: Հան­կարծ կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կի ժա­մա­նակ կե­րած աստ­ղա­բաշ­խա­կան գու­մար­նե­րի հա­մար ցու­ցադ­րա­բար ձեր­բա­կա­լե­ցին Ար­սեն Թո­րո­սյա­նի տե­ղա­կալ­նե­րին, և խո­սակ­ցու­թյուն­ներ տա­րած­վե­ցին, որ «աղջիկ պա­րոն» գլխա­վոր դա­տա­խա­զը շու­տով կգա և Ար­սեն Գար­դա­սի­լի­չի հե­տև­ից: Եվ այդ ա­մե­նը` Նի­կո­լի չա­սու­լի­սին ըն­դա­ռաջ: Մի­ան­գա­մից նշենք, որ Գար­դա­սիլ Ար­սե­նի կա­լիբ­րը շատ մեծ է «կո­ռուպ­ցի­ա­յի դեմ պայ­քա­րի» շո­ու­նե­րում զո­հա­բեր­վե­լու հա­մար, և ին­քը Գար­դա­սի­լը «տակ չմնաց», այդ գոր­ծըն­թաց­նե­րին պա­տաս­խա­նեց սպառ­նա­լից գրա­ռում­նե­րով, պարզ ակ­նար­կե­լով, որ կա­պի­տու­լյան­տի վրա կոմպ­րո­մատ­ներ ու­նի: Այս­տեղ հարկ է հի­շել, որ Գար­դա­սի­լը ՔՊ-ի ա­րևմ­տյան, կամ սո­րո­սա­կան թև­ի պա­րագ­լուխն է, և նրա նե­րու­ժը հաս­տատ չի սահ­մա­նա­փակ­վում 20-30 չի­նով­նիկ­նե­րով ու պատ­գա­մա­վոր­նե­րով:

Իսկ Ա­րև­մուտ­քում կա­պի­տու­լյանտ Նի­կո­լին սկսել են «դե­ղին քար­տեր» ցույց տալ` աչ­քը խո­թե­լով ժո­ղովր­դա­վա­րու­թյան չա­փա­նիշ­նե­րը խախ­տե­լը, կո­ռուպ­ցի­ա­յի դեմ պայ­քա­րի ցու­ցա­նիշ­նե­րի հե­տըն­թա­ցը, ինչ­պես նա­և այն, որ տնտե­սա­կան մի­ջա­վայ­րի ա­զա­տու­թյան ցու­ցա­նի­շը հի­մա ա­վե­լի վատն է, քան ե­ղել է նույ­նիսկ 2001 թվա­կա­նին: Այ­սինքն` որ հի­մա տնտե­սա­կան դաշ­տը ա­վե­լի օ­լի­գար­խաց­ված-մո­նո­պո­լի­զաց­ված է, քան ի­րենց կող­մից մշտա­պես «կոշտ ավ­տո­րի­տար» հռչակ­ված Ռո­բերտ Քո­չա­րյա­նի օ­րոք:

«Free­dom Ho­u­se» աշ­խար­հահռ­չակ ի­րա­վա­պաշտ­պան կազ­մա­կեր­պու­թյու­նը Հա­յաս­տա­նում մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տին առնչ­վող այն­պի­սի եր­կար շարք մտա­հո­գիչ ար­ձա­նագ­րում­ներ է ա­րել, որ դրանց կար­դա­լուց ար­դեն մարդ հոգ­նում է: Դրան հա­վել­վեց, օ­րի­նակ, այն, որ Եվ­րա­մի­ու­թյուն-Հա­յաս­տան խորհր­դա­րա­նա­կան գոր­ծըն­կե­րու­թյան կո­մի­տե­ի 3-րդ նիս­տի ժա­մա­նակ ԵՄ-Հա­յաս­տան խորհր­դա­րա­նա­կան գոր­ծըն­կե­րու­թյան հանձ­նա­ժո­ղո­վի հա­մա­նա­խա­գահ Մա­րի­նա Կա­լյու­րան­դը հայ­տա­րա­րեց. «Մենք տե­ղյակ ենք քաղ­հա­սա­րա­կու­թյան մտա­հո­գու­թյուն­նե­րի մա­սին՝ կապ­ված քա­ղա­քա­կան հնա­րա­վոր մի­ջամ­տու­թյան մա­սին դա­տա­կան հա­մա­կար­գում, ինչ­պես նա­և ան­կախ պե­տա­կան մար­մին­նե­րի գոր­ծու­նե­ու­թյան և լրագ­րող­նե­րի մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյան նկատ­մամբ ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­նե­րի մա­սին: Ես ևս մեկ ան­գամ կա­րև­ո­րում եմ դա­տա­կան հա­մա­կար­գի ան­կա­խու­թյան և մա­մու­լի ա­զա­տու­թյան ա­պա­հո­վու­մը»:

Ա­րևմ­տյան «հոգ­նա­նե­րի» շար­քը կա­րե­լի է շա­րու­նա­կել, և պարզ է, որ Նի­կո­լը դրան­ցից վա­խե­նում է: Եվ վա­խը ա­ռար­կա­յա­կան է` Վրաս­տա­նում տե­ղա­կան «արսեն­թո­րո­սյան­նե­րը» ցույց տվե­ցին, որ ցան­կա­ցած պա­հի կա­րող են փո­ղոց հա­նել 10-20-30 հա­զա­րա­նոց ագ­րե­սիվ ամ­բոխ: Վախն էլ դրդեց Գար­դա­սի­լի­չի վրա ձեր­բա­կա­լու­թյան սպառ­նա­լիք կա­խել: Եվ դրան հե­տև­եց կա­պի­տու­լյան­տի զան­գը Վլա­դի­միր Պու­տի­նին` ե­րև­ի թե փոր­ձում է սո­րո­սա­կան­նե­րի դեմ քայ­լե­րը «նաղ­դել» ռուս­նե­րի վրա` ակն­կա­լե­լով Մոսկ­վա­յի ա­ջակ­ցու­թյունն ու պաշտ­պա­նու­թյու­նը: Բայց ռուս­նե­րի ա­սած` «Наг­лость – вто­рое счас­тье», զի հենց նոր է պայ­թել այն սկան­դա­լը, որ Նի­կո­լը հրա­ժար­վել է ՀԱՊԿ ղե­կա­վա­րի տե­ղա­կա­լի պաշ­տո­նի հա­յաս­տա­նյան քվո­տա­յից:

ԻՆ­ՉՈՒ Է ԽՈՒՆ­ՏԱՆ ԱՅԴ­ՔԱՆ ՎԱՌ­ՎԱԾ ՍԵՐԺ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻՑ

BTՄի­ա­ժա­մա­նակ նկա­տե­լի է, որ խուն­տան հսկա­յա­կան ռե­սուրս­ներ է ծախ­սում Սերժ Սարգ­սյա­նի դեմ քա­րոզ­չա­կան ար­շավ ծա­վա­լե­լու վրա: Նման է, որ ՀՀ եր­րորդ նա­խա­գահն իր գրքի շնոր­հան­դե­սին դա­ժա­նա­բար տրո­րել է կա­պի­տու­լյանտ­նե­րի խո­ցե­լի կե­տեր, որ ոչ մի­այն տար­բեր թափթ­փուկ­նե­րի գոր­ծու­ղել են Հ1-ի ե­թեր և մո­բի­լի­զաց­րել ֆեյս­բու­քյան ֆեյ­քե­րի բա­նա­կը, այ­լև շատ կո­պիտ ար­ձա­գան­քել են Նի­կո­լի ըն­տա­նե­կան աղ­բա­կայ­քով` «Հայ­կա­կան ժա­մա­նա­կով»: Այդ հար­ձա­կում­նե­րի թե­զե­րի սնան­կու­թյանն անդ­րա­դար­ձել է ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյանն իր «Նի­կոլ. եր­ջա­նիկ ա­նա­ռա­կու­թյան շե­փո­րա­հա­րը» հան­գա­մա­նա­լից վեր­լու­ծա­կա­նով: Մաս­նա­վո­րա­պես, ըստ Ա­շո­տյա­նի. «Նի­կոլ Փա­շի­նյա­նը շատ է նեղ­վել: Նեղ­վել է, ո­րով­հե­տև Սերժ Սարգ­սյա­նի խոս­քը և՛ քա­ղա­քա­կան էր, և՛ մի­ջազ­գա­յին էր, և՛ բա­րո­յախ­րա­տա­կան էր, և ա­մե­նա­կա­րև­ո­րը՝ սրտա­ցավ էր: Նա­խա­գա­հը հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ շեշ­տեց, որ մարդ­կայ­նո­րեն ցավ է զգում, երբ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող է­ա­կին ստո­րաց­նում են, ո­րով­հե­տև այդ ստո­րա­ցու­մը տա­րած­վում է ամ­բողջ երկ­րի և ժո­ղովր­դի վրա, սա­կայն, ի­հար­կե, նման բարձր մա­տե­րի­ա­նե­րը Նի­կո­լին ան­հա­սա­նե­լի են:

Նի­կո­լը նեղ­վել է, որ Սեր­ժը ցի­տում է Ա­լի­և­ին: Տա­րօ­րի­նակ է, ո­րով­հե­տև 2018 թվա­կա­նից մինչ 2020 թվա­կան Նի­կոլն ու Ա­լի­և­ը «в унисон» փնո­վում ու վար­կա­բե­կում է­ին Հա­յաս­տա­նի նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ ան­վա­նա­կան և գրե­թե մի­և­նույն բա­ռա­պա­շա­րով:

Նի­կո­լը հա­ճույք էր ստա­նում, երբ Ա­լի­ևն ի­րեն գո­վում էր, հույ­սեր էր կա­պում, իսկ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին հա­մա­րում հան­ցա­գործ­ներ, կո­ռում­պաց­ված­ներ և այլն: Նի­կոլն էլ իր հեր­թին՝ Ա­լի­և­ին հա­մա­րում էր կիրթ և կա­ռու­ցո­ղա­կան և նրա­նից տե­ղե­կա­նում Ար­ցա­խյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի բո­վան­դա­կու­թյան մա­սին: Ա­վե­լին, պա­տե­րազ­մից հե­տո Նի­կո­լը ծա­ռա­յա­միտ ե­ռան­դով Հա­յաս­տա­նում ջա­նա­սի­րո­րեն տա­րա­ծում էր Ա­լի­և­ի թե­զե­րը, օ­րի­նակ՝ 1993 թ. ՄԱԿ ԱԽ չորս բա­նա­ձև­ե­րի մա­սին:

Սե­փա­կան ան­ձի բոր­բոք­ված փոք­րիկ է­գոն շո­յե­լու ըն­թաց­քում Նի­կոլն ի­րեն ա­նուղ­ղա­կի­ո­րեն վե­րագ­րում է «պրո­ֆե­սի­ո­նալ» բա­նակ­ցո­ղի կար­գա­վի­ճակ՝ նեղ­վե­լով նրա­նից, որ Սերժ Սարգ­սյա­նը քննա­դա­տել է ոչ թե իր «պրո­ֆե­սի­ո­նալ» բա­նակ­ցա­յին հմտու­թյուն­նե­րը, այլ՝ այն հան­գա­ման­քը, որ Ա­լի­և­ը հե­տև­ո­ղա­կա­նո­րեն իր կո­շիկ­ներն է սրբում Նի­կոլ Փա­շի­նյա­նով»:

Դա կա­պի­տու­լյան­տի «գժա­կա­նը քո­քե­լու» մի աս­պեկտն է մի­այն: Իսկ ա­մե­նա­դա­ժանն այն է, որ Սերժ Սարգ­սյա­նը նրա աչքն էր խո­թել 44-օրյա պա­տե­րազ­մին սպա­ռա­զի­նու­թյան ըն­դա­մե­նը կեսն օգ­տա­գոր­ծե­լը, Հա­յոց բա­նա­կի ա­մե­նահ­զոր զեն­քե­րը չկի­րա­ռե­լը, այ­սինք` պա­տե­րազ­մում ՄԻ­ՏՈՒՄ­ՆԱ­ՎՈՐ պարտ­վե­լու հան­գա­ման­քը: Եվ ի­հար­կե գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նի հո­գե­կան խան­գար­մուն­քի պատ­ճառ է դար­ձել Սերժ Սարգ­սյա­նի հայ­տա­րա­րու­թյունն այն մա­սին, որ չի պատ­րաստ­վում թո­շա­կի գնալ ու «փոք­րիկ այ­գի» մշա­կել, ակ­տիվ քա­ղա­քակ­նու­թյու­նից եր­բեք չի հե­ռա­ցել և հե­ռա­նա­լու մտադ­րու­թյուն չու­նի: Այ­սինքն` սկսվում է քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյան նոր փուլ, ո­րը խո­րա­պես ցնցել է Նի­կո­լին: Նա հաս­կա­նում է ընդ­դի­մու­թյան չի­րաց­ված նե­րու­ժի ծա­վալ­նե­րը և վա­խե­նում է հենց դրա լի­ար­ժեք բա­ցա­զա­տու­մից և օգ­տա­գոր­ծու­մից: Նա ըմբռ­նում է, որ քա­ղա­քա­կան գրոս­մայս­թե­րը կա­պի­տու­լյան­տի ռեյ­տին­գի կա­տաստ­րո­ֆիկ անկ­ման փու­լում Սերժ Սարգ­սյա­նը նո­կա­ուտ պատ­ճա­ռող հար­ված կա­րող է հասց­նել: ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը ոչ մի­այն համ­բե­րա­տար բա­նակ­ցող է, այ­լև համ­բե­րա­տար և սառ­նա­սիրտ մար­տիկ:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում