Հայտնի է, թե որ դեպքում ԱՀ նախագահը հրաժարական կտա
ԹեմաՎերջին մի քանի օրերին տարատեսակ աղբյուրները լուրեր են տարածում, թե իբր ԱՀ նախագահը հրաժարական է տալու, անգամ եղան լուրեր, թե ով է նրան փոխարինելու: Իրականում, սակայն, իրավիճակը այդքան էլ այդպես չէ ինչպես ներկայացվում է: Մասնավորապես «Իրավունքի» հավաստի տեղեկությունների համաձայն, նախ հրաժարականի հարց առնվազն մինչեւ աշուն չի կարող լինել, երկրորդ` ԱՀ նախագահը ինքն է հայտնել պաշտոնից հրաժարվելու ցանկություն այն դեպքում, եթե լինի այն մեկը, ով պատրաստ կլինի անել ավելին, որպեսզի փրկի մնացած Արցախի հատվածը: Սա, այսպես ասած, նախագահը որպես հրաժարականի նախապայման է առաջ քաշել: Նույ աղբյուների փոխանցմամբ, որեւէ մեկը, այսպես ասած, վիզ չի վերցնում մտնել այդ բեռի տակ. «Արայիկը պատրաստ է հրաժարական տալ, բայց չկ նրան փոխարինող,. ով կարող է ռուսների հետ իրենից ջերմ հարամարբերություններ ունենալ: Արայիկի ջանքերի շնորհիվ է, որ մինչեւ հիմա քիչ թեշատ յոլա ենք գնում երեք ամսվա շրջափակման մեջ»,-ասաց մեր աղբյուրը:
Սեփ. լրատվություն
https://iravunk.com/sim/?p=250788&l=am/

