Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիները նաեւ բախտակից են. Բալասանյան
Հասարակություն«Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիները նաեւ բախտակից եկեղեցիներ են։ Եվ այստեղ, եւ Ուկրաինայում նրանք ենթարկվեցին գրանտակեր աղանդավորականների հարձակումներին։ Մայր Աթոռի Վեհարանում անցկացվեց քյաբաբ-փարթի, իսկ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցիներում՝ սատանիստական ծիսակարգ։ Այսօր էլ ավելի պիտի ամրապնդի երկու քույր եկեղեցիների կապը՝ իրենց երկրներում աղանդավորական գրանտակեր չարիքի դեմ պայքարում։ Իսկ այդ նույն ժամանակ Կաթոլիկ եկեղեցին լռում է՝ ձեռքի հետ էլ մեկումեջ «օրհնելով» միասեռական ամուսնություններ։ Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ:

