Արթնացե՛ք, սթափվե՛ք՝ առջեւում դեռ շատ անելիքներ ունենք․ Արսեն Հակոբյան

Հանդիպում

Վերջին շրջանում հայ զինվորի կերպարը բոլորիս համար առավել քան պարզ էր՝ իր ազնվությամբ, քաջությամբ, նվիրվածությամբ, որը եւս մեկ անգամ ապացուցվեց 44- օրյա պատերազմի ընթացքում: «Իրավունքի» զրուցակիցն է ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որը զինվոր չէ, ազատամարտիկ չէ, մի մարդ է, ով, ապրելով Միացյալ Նահանգներում եւ իմանալով պատերազմի մասին, եկավ Հայաստան ու անմիջական մասնակցություն ունեցավ երկու մարտերին՝ թե՛ ֆիզիկապես եւ թե՛ ֆինանսապես: Թեպետ այս մասին նա չի սիրում խոսել, որովհետեւ գտնում է, որ՝ «բոլորիս պարտքն է լինել բանակի, զինվորի կողքին ու պետք է դա անել լուռ, առանց հրապարակումների»: Եվ չնայած նրան, որ Արսենը չի սիրում հարցազրույցներ տալ իր կատարած գործերի մասին, այնուհանդերձ մեզ հաջողվեց զրուցել նրա հետ:

Արսեն, շատ հայրենակիցներ, ովքեր ապրում են արտերկրներում, ի տարբերություն Ձեզ, լսելով պատերազմի մասին, չեկան Հայաստան: Անշուշտ, օգնեցին, սակայն միայն ֆինանսապես, իհարկե, խոսքը ոչ բոլորի մասին է: Դուք, իմանալով պատերազմի մասին անմիջապես եկաք, ստեղծեցիք ջոկատ եւ մասնակցեցիք մարտերին: Ինչպե՞ս որոշեցիք թողնել ընտանիքն ու գալ:

— Անկեղծ ասած, ինքըստինքյան եկա, որովհետեւ այդպես էլ պիտի լիներ, բայց համաձայն չեմ Ձեր ձեւակերպման հետ, թե շատ հայրենակիցներ չեկան: Օրինակ` իմ ջոկատում շատ տղաներ կան, ովքեր եկել են տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Բելգիայից եւ շատ այլ պետություններից:

— Առհասարակ շատ կանայք վախենում են իրենց ամուսինների համար, ովքեր մեկնում են պատերազմ, ինչը շատ բնական է, Ձեր կինը ինչպե՞ս ընդունեց Ձեր որոշումը Հայաստան գալու, ջոկատ հիմնելու եւ դիրքեր բարձրանալու վերաբերյալ:

— Այն, ինչ վերաբերում է հայրենիքին, թե՛ մեր տանը եւ թե՛ իմ շրջապատում բոլորը գիտեն, որ չքննարկվող թեմա է: Ոչինչ ավելի կարեւոր չի կարող լինել: Ինձ ճանաչողները գիտեն, որ անիմաստ է անգամ մի բառ խոսելը:

— Բոլորովին վերջերս ավտովթարի պատճառով ունեցաք առողջական խնդիրներ եւ ստիպված եղաք վերադառնալ ԱՄՆ բուժումները շարունակելու նպատակով, ապաքինվելուց հետո պատրաստվու՞մ եք վերադառնալ դիրքեր:

— Անկեղծ ասած, ես ինձ դիրքերից հեռացած չեմ էլ համարում: Իմ զորքը հիմա դիրքերում է, եւ ես ողջ գիշեր նրանց հետ եմ՝ հեռակա կերպով: Այո, ֆիզիկապես այնտեղ չեմ, բայց անպայման գալու եմ, սակայն ոչ ոքի չեմ ասելու այդ մասին, եթե իհարկե , առանձին չտեսնեն ինձ (ժպտում է, - հեղինակ):

— Մշտապես Ձեր խոսքում համախմբվածության կոչով եք հանդես գալիս, սակայն ինչպես տեսնում ենք, չկա համախմբվածություն, միասնականություն: Ի՞նչ պատահեց մեր ազգի հետ: Ինչո՞ւ ամեն բան այսքան քաղաքականացվեց, անգամ սերն առ Հայրենիք:

— Ցավոտ հարց եք տալիս, ու ամենամեծ ցավն այն է, որ հինգ տարեկան երեխայից մինչեւ մեծ, հասուն մարդ լավ գիտակցում է, որ եթե համախմբված եղանք, ապա մեզ հաղթել չի լինի: Համախմբվածության դեպքում՝ կունենանք լավ եւ ուժեղ երկիր, սակայն ամեն մեկն իր «ես»-ից այն կողմ ոչինչ չի տեսնում: Գուցե, դա ցավոտ պարտությունից է գալիս, բայց մեծ հույս ունեմ, որ մեկ օր եկեղեցին եւ մտավորականությունը կարթնանան, եւ ամեն բան կկարգավորվի: Գիտե՞ք, սերը առ Հայրենիք չեմ կարծում, որ մարել է, պարզապես մարդկանց հավատն է կորել:

— Կան մարդիկ, ովքեր միտումնավոր փորձում են սեւացնել Ձեր գործը: Ինչո՞ւ:

— Ինձ սեւացնելը չհասկանալու արդյունք է: Գիտե՞ք, երբ մարդ Հայրենիքի հանդեպ այս չափ սեր չունի, ապա չի կարող ինձ հասկանալ: Չեն հասկանում, որովհետեւ մտածում են, թե ինչ-որ մեկի նախագիծն եմ, կամ գուցե գումար եմ աշխատում: Ի դեպ, այդպես էլ արտահայտվում են (ծիծաղում է, - հեղինակ): Չգիտեմ՝ ինչու պիտի մարդ պարտադիր ինչ-որ մեկի «պռոեկտը» (նախագիծը) լինի: Ինչո՞ւ մարդ իր սեփական խելքը, որոշումը չի կարող ունենալ: Սեւացնել, իհարկե, կարող են, գոնե փորձել, բայց առնվազն իմ կողքին կանգնած մարդիկ եւ առհասարակ նրանք, ովքեր ճանաչում են ինձ, տեսնում են իմ արածն էլ, իմ զորքի արածն էլ: Հասարակ քաղաքացու գնահատականն ինձ համար շատ ավելի կարեւոր է, քան մի քանիսի անհիմն մեղադրանքները, որն արդեն ծիծաղ է առաջացնում:

— Ձեր կոչը ինչպիսի՞ն կլինի մեր հայրենակիցներին:

— Կոչերից արդեն հոգնել եմ: Ուղղակի մեր ազգին կասեմ՝ արթնացե՛ք, սթափվե՛ք, որովհետեւ առջեւում դեռ շատ անելիքներ ունենք: Իսկ եթե շարունակենք նման կերպ պառակտված մնալ, ապա չենք հաղթահարի այն ամենն, ինչը դեռ մեզ սպասվում է ապագայում: Իսկ մենք շատ անելիքներ ունենք՝ թշնամին դեռ շարունակում է զենք գնել: Նրանց նպատակը Սյունիքն է, եւ մենք մեր Սյունիքի համար շատ ուժեղ մարտեր պիտի տանք եւ կտանք…

Զրուցեց  ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=250756&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ