Ո՞ր ստորաբաժանումն է հանել զինվորների դիակները, ի՞նչ միջոցներով են նրանք տարվել դիահերձարան, արդյոք եղե՞լ են ճանաչելի․ Փաստաբանի ուշագրավ զրույցը

Հանդիպում

<<Նախաքննական մարմինը պետք հստակ պատասխանի հետեւյալ հարցերին․ո՞վ է առաջինը տիրապետել դեպքի վայրին, ո՞ր ստորաբաժանումն է հանել դիակները, ի՞նչ միջոցներով են նրանք տարվել դիահերձարան, արդյոք եղե՞լ են ճանաչելի։ Այս հարցերի պատասխանները լույս կսփռեն դեպքի վրա>> ,-անդրադառնալով Ազատ գյուղում զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների դեպքի հանգամանքները պարզելուն,  ասաց զոհված 15 զինծառայողներից 14-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը, ընդգծելով․

-Մեկ հռետորական հարց վարչապետին. եթե կատարեիք նախընտրական խոստումը և 2,5 միլիարդ դոլար ներդնեիք բանակաշինության վրա, արդյոք այսօր մեր զինվորները կապրեի՞ն նման պայմաններում և կունենայի՞նք այս ողբերգությունը։ Մենք չպետք է սահմանափակվենք միայն կապիտանին պատասխանատվության ենթարկելով։ 

Փաստաբանի համար տարօրինակ է նաեւ պաշտոնական իրար հակասող հայտարարությունները․

-Դեպքից մեկ օր անց արտակարգ իրավիճակների նախարարության գնդապետ Արսեն Սարոյանը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց, որ զոհվածներից 14-ը ծխահարվել են, ներսում եղել են 21 հոգի, որոնցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած, մինչև փրկարարների հասնելը 6 հոգի դուրս է եկել այրվող շինությունից, նրանցից 3-ը հասցվել են հիվանդանոց։ Նույն գնդապետը նշել է, որ զինծառայողներից 16-ը ծխահարվել են և նույնիսկ չեն հասցրել վերկենալ մահճակալներից։ Այս ամենը համադրելով զոհվածների ծնողների հետ զրույցների հետ, տեղում գտնվելով և ուսումնասիրելով շենքի դիրքը, տարածքը, ես դեռևս փետրվարի 2-ին կասկածի տակ եմ դրել պաշտոնական վարկածը։ Ես հայտարարել եմ, որ հրդեհից առաջ արդեն զինծառայողները կենդանի չեն եղել կամ եղել են անգիտակից վիճակում, այլապես անհասկանալի է, թե ինչու նրանք չեն կարողացել տեղից շարժվել, կամ ինչու ճաղավանդակներից դուրս եկող զինծառայողները չեն արթնացրել իրենց ծառայակից ընկերներին։ Սրանից էլ երեք օր անց, այսինքն դեպքից փաստացի 17 օր անց, ՀՀ զինվորական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի պետը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարում է, որ զինվորների դիերը հայտնաբերվել են տարբեր տեղերում, մեկ դի նույնիսկ նախասրահում։ Այսինքն, դատախազությունը դեպքից 17 օր անց հայտնում է ԱԻՆ գնդապետի վարկածից տրամաբանորեն հակադիր տեղեկատվություն՝ կասկածի տակ դնելով գործի քննությունը։ Այսինքն, եթե գիտեիք, որ այդպես է, ինչո՞ւ չէիք շտկում ԱԻՆ գնդապետի խոսքերը։

Թե, ե՞րբ կլինի բոլոր զինծառայողների դատաբժշկական փորձաքնության արդյունքները փաստաբանը հավելեց․

-8 զինծառայողներինը արդեն պատրաստ է, մնացած ռղաներինը կլինի առաջիկա օրերին։ Որից հետո մենք հանդես կգանք հստակ դիրքորոշմամբ։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=250728&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ