Չպետք է թույլ տանք Հայաստանը գնա Ուկրաինայի հետքերով. Կարապետյան

Ներքաղաքական

Մի խումբ երիտասարդներ ակցիա իրականացրին Վազգեն Սարգսյանի կիսանդրու առաջ՝ զգուշացնելով, որ արեւմտյան ուժերին թույլ չեն տալու Մայդանի վերածել մեր հայրենիքը: Ներկաների թվում էր նաեւ «Զորակցություն Հայրենյաց Պաշտպանին» ՀԿ հիմնադիր-նախագահ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ում հետ զրուցել է «Իրավունքը»:

Իսկապե՞ս կարծում եք, որ այսօր Հայաստանը Մայդանի վերածելու նախադրյալներ կան:

— Կարծում եմ, որ՝ այո, մեզ ամեն կերպ դրդում են կրկնել ուկրաինական Մայդանը Հայաստանում: Տեսեք, փետրվարի 24-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում իրենց ազգայնական հռչակած արեւմտամետ գործակալները եւ  պատերազմի առաջին իսկ օրերից փախած ՌԴ մի խումբ քաղաքացիներ իրականացրին բարբարոսական ակցիա՝ այրելով մեր միակ ռազմական դաշնակից պետության նախագահի նկարը, որից հետո ծածանելով Ուկրաինայի դրոշը՝ գոռում էին. «Կեցցե՛ Ուկրաինան»: Կիեւում էլ Մայդանը սկսվեց հենց նման ակցիայով: Իսկ հիմա ի՞նչ ենք տեսնում՝ Ուկրաինան կործանման շեմին է: Մենք ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք` Հայաստանը գնա Ուկրաինայի հետքերով: Իմ կարծիքով՝ այս պահին պետք է մտածենք Հայաստանի ու Արցախի մասին, թե ինչպես ենք Արցախը դուրս բերում շրջափակումից, այլ ոչ թե օտար երկրի դրոշները ձեռքներս վազվզենք Երեւան քաղաքով:

— Ակցիայի ժամանակ ասվեց, որ մեր քաղաքացիներն անգամ նախաձեռնում են Հայաստանում դրամահավաք՝ Ուկրաինայի բանակին աջակցելու համար: Ի՞նչ կասեք այս մասին՝ հաշվի առնելով, որ Ուկրաինան երբեք չի օգնել մեզ:

— Մե՞ր քաղաքացիները, դրանք վաղուց դադարել են մերը լինել, նման ակցիաների կազմակերպիչները վաղուց Արեւմուտքի հատուկ գործակալներ են դարձել, որոնք միմիայն սպասարկում են նրանց շահերը, այլ ոչ թե` Հայաստանի կամ Արցախի: Թույլ տվեք ասել, որ Ուկրաինան ոչ միայն չի օգնել, այլ նաեւ խրախուսել է մեր թշնամի պետության բարբարոսությունները եւ լիովին աջակցել Ադրբեջանին: Մենք նախ եւ առաջ պետք է մտածենք մեր բանակին ինչպես օգտակար լինենք, այլ ոչ թե` ինչպես աջակցենք մեր ռազմավարական դաշնակից երկրի թշնամու բանակին՝ սա աբսուրդ է: Դա մեր ազգային արժանապատվությունը նվաստացնող քայլ է:

— Ինչպե՞ս եք վերաբերվում ռուսաֆոբներին, ովքեր դուրս են գալիս այսօր փողոց` տարբեր ակցիաներով ընդդեմ Ռուսաստանի:

— Խիստ բացասական, որովհետեւ կա՛մ պետք է ծայրահեղ տգետ լինես, որ Արցախը շրջափակման մեջ, դուրս գաս, կանգնես ռուս խաղապահի առջեւ եւ ասես՝ «հեռացիր Արցախից», կա՛մ պետք է քո ազգի թշնամին լինես: Սա արակածախնդրություն է, եթե թույլ տվեցինք, որ Հայաստանն անցնի Արեւմուտքի վերահսկողության տակ, հստակ իմացեք՝ Արցախը հանձնելու են Արդբեջանին, ի դեպ, նույն Ուկրաինայում էին ասում, որ Արցախը ադրբեջանական է: Մենք այս պահին հնարավորինս ամուր պետք է պահենք հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ փորձենք համատեղ ուժերով շրջափակված Արցախը ապաշրջափակել եւ վերադարձնել իր բնականոն կյանքին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=250716&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ