Հայտնի է՝ ինչից է վրա հասել Ազատ գյուղի կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի մահը
Քրեական
Այսօր ստացել ենք Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազատ գյուղի զորանոցի հրդեհից զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը:
«Ըստ փորձաքննության եզրակացության հետևությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ և այրվածքային շոկից»։
Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
Զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից և եզրակացությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հնարավորինս սեղմ ժամկետում հանդես կգանք հայտարարությամբ ու կներկայացնենք տուժող կողմի դիրքորոշումներն ու անելիքները»,- գրել է Նորիկյանը:
https://iravunk.com/sim/?p=250689&l=am/