Իշխող ռեժիմը շատ ծանր է տարել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները. Վահան Բաբայան
ԹեմաԵրեկ Պետրոսի մոտ Տարոն Չախոյանը ապացուցեց, որ իշխող ռեժիմը շատ ծանր է տարել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները ու նաև ապացուցեց ևս մեկ կարևոր բան, որ նրանք մնացել են սույն երիտասարդի հակադարձումների հույսին:
Ոնց կարելի է լուրջ ընդունել նրա հակադարձումները, երբ գրեթե ողջ այդ «արսենալը» դատարկ և փուչ բաներ էին իսկ ասողն էլ Տարոն Չախոյանը իրոք զավեշտալի բան ստացվեց:
Նման դեպքերում ավելի լավ է լռելը քան անտեղյակ լինելով թեմաներից «պետպատվեր» կատարել դառնալով ծիծաղի և մեմերի նոր թեմա համացանցում:
Շատ բաներ կա հակադարձելու, բայց դե իմաստ չկա, սպասենք կալիբրով ավելի «բարձր» դեմքերի:

