Նիկոլը փորում է Հայաստանի գերազմանը. Հայկ Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

— Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի` իր քվոտայից: Ի՞նչ գործընթացի մեկնարկի մասին է սա վկայում:

— Մեկնարկ չկա: Նիկոլն իր ամբողջ գիտակցական կյանքում` սկզբում լրագրության, հետո քաղաքականության մեջ պայքարում էր, որպեսզի ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը դադարեցնի: Քանի անգամ նա նման օրինագծեր է բերել, երբ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր էր: Բազմիցս ասել եմ, որ Նիկոլի նպատակն է ընդհանրապես երկիրը դուրս հանել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից ու Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնել` Հայաստանը դնելով Արեւմուտքի եւ Թուրքիայի վերահսկողության տակ: Եթե հիշում եք, Նիկոլի այս տարվա առաջին ասուլիսից հետո` հունվարի սկզբին, «Իրավունք TV»-ի տաղավարում բացահայտել էի նրա ծրագիրը, թե այս տարվա իր գործունեության համար ինչ է հռչակել: Այդ ծրագրի առաջին կետը փաստացի ՀԱՊԿ-ից դուրս գալն էր: Նա ուզում է դեռեւս ոչ իրավաբանորեն Հայաստանը դադարեցնի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ հաջորդ գործողությունը լինելու է  Արցախում խաղաղապահներից հրաժարվելն ու նրանց փոխարինելը, այսպես ասած, միջազգային խաղաղապահներով: Դրանով նաեւ ընդհանրապես հրաժարվելու է ռուսական ռազմական ներկայությունից Հայաստանում:

— Արդեն իսկ տեսանք, որ Արցախում տեղի ունեցավ բողոքի ակցիա` ընդդեմ ռուս խաղաղապահների: Վերջին դիվերսիայից հետո` որոշ ակտիվիստներ կոչ էին անում ռուս խաղաղապահներին, թե` որ չեք պաշտպանում, հեռացեք: Ի՞նչ հետեւանք սա կարող է ունենալ:

— Նիկոլի նպատակն այն չէ, որ ռուս խաղաղապահները մնան եւ պաշտպանեն Արցախը: Նրա համար Արցախ պաշտպանելն ընդհանրապես օրակարգում չկա: Հակառակը` իր նպատակն է Արցախից հնարավորինս հրաժարվել, ընդ որում` ինչքան հնարավոր է շուտ: Այն, ինչ տեղի է ունենում, հենց Նիկոլի ծրագիրն էր: Նա անընդհատ գործը տանում է Արցախից հրաժարվելուն, որովհետեւ Արցախը նաեւ այն լծակն է, որը ռուսներն ունեն Ադրբեջանի նկատմամբ: Արցախի ոչնչացումը պետք է առաջին հերթին Ադրբեջանին, Թուրքիային, Արեւմուտքին, եւ Նիկոլը, քանի որ իրենց գործիքն է այս տարածաշրջանում, իրականացնում է: Եվ սրանով Նիկոլը փորում է Հայաստանի գերեզմանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=250623&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան