Մոսկվան ունի՞ Վաշինգտոնի «հեղափոխական» գրոհների դեմն առնելու տարբերակներ

Վերլուծություն

Ի­հար­կե, Մոսկ­վան հստակ գի­տակ­ցում է, թե իր դեմ ուղղ­ված ներ­կա մասշ­տա­բա­յին ար­շավն ուր է տա­նում (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=250600&l=am): Ա­մեն դեպ­քում, Մար­տի 8-ի կա­պակ­ցու­թյամբ Կրեմ­լում՝ կա­նանց պե­տա­կան մրցա­նակ­նե­րի հանձն­ման ժա­մա­նակ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը խո­սեց այդ մա­սին. «Այժմ, երբ Ռու­սաս­տա­նը եւս մեկ ան­գամ բախ­վել է իր անվ­տան­գու­թյան եւ ինք­նիշ­խա­նու­թյանն ուղղ­ված ուղ­ղա­կի սպառ­նա­լիք­նե­րին…»:

Գի­տակ­ցե­լը մեկ բան է, դրանց դեմն առ­նելը` այլ բան: Ըստ այդմ, ի՞նչ պա­տաս­խան կա­րող է տալ Ռու­սաս­տա­նը՝ թվարկ­ված ա­մե­րի­կյան գրոհ­նե­րին:

Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, ի­հար­կե, թուր­քա­կան իշ­խա­նա­փո­խու­թյունն է: Սա­կայն այս­տեղ դեռ կա այն հար­ցը, թե կկա­րո­ղա­նա՞ ԱՄՆ-ն Թուր­քի­ա­յում հաս­նել իշ­խա­նա­փո­խու­թյան: Շան­սե­րը, ի­հար­կե, մեծ են, հաշ­վի առ­նե­լով Էր­դո­ղա­նի ներ­կա­յիս վար­կա­նի­շը:

Բայց մյուս կող­մից էլ նկա­տե­լի է, որ ինչ­քան էլ Ժո­ղովր­դա-հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Քե­մալ Քը­լըչ­դա­րօղ­լուն հռչակ­վեց ընդ­դի­մա­դիր «Ժո­ղովր­դա­կան դա­շին­քի» մի­ակ թեկ­նա­ծուն` Թուր­քի­ա­յում մա­յի­սի 14-ին նշա­նակ­ված հա­մընդ­հա­նուր ընտ­րու­թյուն­նե­րում, սա­կայն նա Էր­դո­ղա­նի հա­մար ե­ղած­նե­րից ա­մե­նա­հար­մար մրցա­կիցն է: Քը­լըչ­դա­րօղ­լուն, ի­հար­կե, ու­նի վար­կա­նիշ, նա­եւ ներ­կա դե­րով Ա­րեւ­մուտ­քի եւ ԱՄՆ-ի հո­վա­նա­վո­րյալն է: Բայց նա­եւ ու­նի մի շարք խո­ցե­լի կե­տեր: Ա­ռա­ջին հեր­թին, նրան վե­րագր­վող ծա­գում­նա­բա­նու­թյու­նը` հայ հոր եւ հրե­ա մոր որ­դի: Այ­սինքն, նրան Թուր­քի­ա­յում ըն­կա­լեն հայ, թե` հրե­ա, եր­կու դեպ­քում էլ ընտ­րող­նե­րի մի պատ­կա­ռե­լի մա­սի հա­մար դա ըն­կալ­վում է, որ­պես թշնա­մի, ու այդ խա­ղա­քար­տն Էր­դո­ղա­նը, ի­հար­կե, ա­ռա­վե­լա­գույնս կօգ­տա­գոր­ծի: Նա­եւ` ԱՄՆ-ի եւ Իս­րա­յե­լի դրա­ծո (էլ չա­սած` հրե­ա) լի­նե­լու փաս­տը, ել­նե­լով այն հան­գա­ման­քից, որ լայ­նո­րեն տա­րած­վում է երկ­րա­շար­ժը ԱՄՆ-ի եւ Իս­րա­յե­լի կող­մից կազ­մա­կերպ­ված լի­նե­լու ծա­վալ­վող թե­զից, Էր­դո­ղա­նի հա­մար եւս մեկ հաղ­թա­թուղթ է:

Սրա­նից զատ, քրդա­մետ ու­ժերն ընտ­րու­թյուն­նե­րի կգնան ա­ռան­ձին, այ­սինքն՝ նրանց ընտ­րա­զանգ­վա­ծը, ո­րը ո­րե­ւէ պա­րա­գա­յում Էր­դո­ղա­նին չէր ա­ջակ­ցե­լու, այլ կա­րող էր հա­վաք­վել հա­կա­էր­դո­ղա­նա­կան «ընդհա­նուր կաթ­սա­յում», մի բան էլ ձայ­ներ է «փախց­նե­լու» այդ «կաթ­սա­յից»: Քը­լըչ­դա­րօղ­լո­ւի դեմ դուրս կգա նա­եւ ողջ իս­լա­միս­տա­կան զանգ­վա­ծը, ո­րը թե­եւ զի­ջել է դիր­քե­րը, բայց է­լի պատ­կա­ռե­լի քա­նակ է: Քը­լըչ­դա­րօղ­լո­ւի դեմ հան­դես կգա նա­եւ հա­մա­ա­մե­րի­կյան տար­րը, ո­րը Թուր­քի­ա­յում ա­ճի մեջ է: Մինչ­դեռ այս ա­մե­նը կա­րող էր հո­սել դե­պի ընդ­դի­մու­թյուն, ե­թե մի­աս­նա­կան թեկ­նա­ծուն լի­ներ Ան­կա­րա­յի կամ Ստամ­բու­լի քա­ղա­քա­պե­տը, ո­րոնց ընդ­դի­մա­դիր դա­շին­քը մեր­ժեց:

Բայց այլ է­ա­կան դե­տալ­ներ եւս կան: Ինչ­պես Ի­րա­նում, այն­պես էլ Ռու­սաս­տա­նում հաս­կա­նում են, թե Քը­լըչ­դա­րօղ­լո­ւի ընտր­վելն ինչ հե­տե­ւանք­ների կա­րող է տա­նել: Թեհ­րա­նը, ինչ խոսք, նա­եւ պարզ գի­տակ­ցում է, որ առն­վազն ներ­կա­յիս տես­քով գո­յա­տեւ­ման խնդի­րը եւս կա: Ա­մեն դեպ­քում, նա­խօ­րե­ին Չա­վու­շօղ­լո­ւի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րին հա­ջոր­դած ա­սու­լի­սում Ի­րա­նի ԱԳ նա­խա­րար Հո­սեյն Աբ­դոլ­լա­հի­ա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը եւս այդ մա­սին է ակ­նար­կում: Ըստ Աբ­դոլ­լա­հի­ա­նի` Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը նա­խազ­գու­շաց­նում է, որ բո­լոր պե­տու­թյուն­նե­րը պետք է խե­լա­միտ գոր­ծեն իս­րա­յե­լա­կան ռե­ժի­մի վար­քագ­ծի նկատ­մամբ եւ թույլ չտան Իս­րա­յե­լին ոտք դնել կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջան: Չնա­յած, այս­տեղ մի­այն մտա­հո­գու­թյուն եւ սպառ­նա­լիք չէ, որ կա­րե­լի է տես­նել: Երբ նման հայ­տա­րա­րու­թյուն ար­վեց Չա­վու­շօղ­լո­ւի ներ­կա­յու­թյամբ, ու նա չսկսեց հա­կա­ռա­կի մա­սին խո­սել, դա նա­եւ ակ­նարկ է, որ ա­վե­լի վաղ այս գերխն­դի­րը քննար­կել են եւ, մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ, ե­կել ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի:

Ին­չե­ւէ, ու­նենք մի ի­րա­վի­ճակ, երբ Թեհ­րա­նին եւ Մոսկ­վա­յին այլ տար­բե­րակ պար­զա­պես չի մնում, քան ի­րենց ռե­սուրս­նե­րը Էր­դո­ղա­նին օգ­նու­թյան հա­մար ներդ­նե­լը: Իսկ նման ռե­սուրս­ներ, ինչ խոսք, եր­կուսն էլ ու­նեն:

Ռու­սաս­տա­նի հա­մար ա­մե­րի­կյան հար­ձա­կում­նե­րի մյուս ուղ­ղու­թյուն­նե­րը, վտանգ­նե­րը դեռ կախ­ված են Թուր­քի­ա­յից: Բայց, ի­հար­կե, ա­մե­նա­կա­րե­ւորն այս պա­հին մնում է նախ` ուկ­րա­ի­նա­կան ուղ­ղու­թյու­նը եւ ա­պա` Չի­նաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը:

Մոսկ­վա­յի եւ Պե­կի­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ան­նա­խա­դեպ դրա­կան դի­նա­մի­կա­յի մա­սին խո­սում են ան­գամ ա­մե­րի­կյան եւ եվ­րո­պա­կան հար­թակ­նե­րը: Ընդ ո­րում, այս­տեղ եւս մեկ դե­տալ կա, ո­րին պետք է հա­տուկ ու­շադ­րու­թյուն դարձ­նել:

Այս­պես, մի­այն Չի­նաս­տա­նից վե­րա­դառ­նա­լուց հե­տո Լու­կա­շեն­կոն հստակ ար­ձա­գանք տվեց Մինս­կի մեր­ձա­կա Մա­չու­լիշ­չի­ի օ­դա­նա­վա­կա­յա­նում փետր­վա­րի 26-ին տե­ղի ու­նե­ցած ուկ­րա­ի­նա­կան հար­ձակ­մա­նը: Նախ, կա­լա­նա­վոր­վեց հար­ձակ­ման բուն կազ­մա­կեր­պի­չը: Փաս­տը, որ ուկ­րա­ի­նա­կան գրո­հա­յի­նի տեղն ի­մա­նա­լով, նրան բռնե­ցին մի­այն Լու­կա­շեն­կո­յի վե­րա­դառ­նա­լուց հե­տո, նշա­նա­կում է, որ նա­եւ չի­նա­կան այ­ցի ար­դյունք­նե­րի հի­ման վրա է ո­րոշ­վել, թե ինչ ըն­թացք են տա­լիս Կի­ե­ւի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րին: Եվ ո­րոշ­վել է ա­մե­նա­կոշտ ըն­թաց­քը տալ, հաշ­վի առ­նե­լով, որ Լու­կա­շեն­կոն Զե­լենս­կուն հրա­պա­րա­կավ «ոջիլ» հռչա­կեց:

Եվ ե­թե չի­նա­կան այ­ցից հե­տո, ա­պա սա ա­նուղ­ղա­կի­ո­րեն հեր­թա­կան ան­գամ է ակ­նար­կում Ռու­սաս­տան-Չի­նաս­տան-Բե­լա­ռուս ակ­տիվ, դա­շին­քա­յին կար­գի հա­րա­բե­րու­թյու­ննե­րի մա­սին: Եվ դրան, ի­հար­կե, պետք է ա­վե­լաց­նել նա­եւ Ի­րա­նին: Գու­մա­րած, թե ուր կշարժ­վի Էր­դո­ղա­նը, ե­թե հա­ջող­վի խու­սա­փել ԱՄՆ-ի ծրագ­րած իշ­խա­նա­փո­խու­թյու­նից, դա էլ է ա­ռա­ջին պլա­նի հարց:

Վեր­ջա­պես, երբ Պու­տի­նը խո­սում է «Ռու­սաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյանն ուղղ­ված ուղ­ղա­կի սպառ­նա­լիք­ներ» տեր­մի­նա­բա­նու­թյամբ, ա­պա դրա տակ չմո­ռա­նանք նա­եւ ինչ կա: Ռու­սաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյանն ուղղ­ված ուղ­ղա­կի սպառ­նա­լիք­ներն այն դեպ­քե­րի թվում են, երբ պե­տու­թյու­նը ոչ մի­այն կա­րող է, այլ պար­տա­վոր է մի­ջու­կա­յին ուժ գոր­ծադ­րել` նման վտանգ­նե­րը  չե­զո­քաց­նե­լու հա­մար կամ, որ­պես պա­տաս­խան, փո­խոչն­չաց­նող հար­ված: Վա­շինգ­տոնն այդ մա­սին չպետք է մո­ռա­նա:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում