Վրաստանում «հեղափոխությունը» տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու համար է

Վերլուծություն

Այն, որ Վրաս­տա­նում ըն­թա­նում է հեր­թա­կան «գու­նա­վոր» հե­ղաշր­ջու­մը, ակն­հայտ էր դեռ ներ­կա­յիս ցույ­ցե­րի ա­ռա­ջին օ­րը: Ա­մեն դեպ­քում, այդ մա­սին վկա­յող փաս­տե­րի պա­կաս չկար:

ՎՐԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ «ԳՈՒ­ՆԱ­ՎՈ­ՐՈՒ­ՄԸ»

Այս­պես, դեռ հա­զիվ ցույ­ցե­րը սկսված, Վրաս­տա­նի նա­խա­գահ Սա­լո­մե Զու­րա­բիշ­վի­լին, ով այդ պա­հին Նյու Յոր­քում էր, հայ­տա­րա­րեց, որ վե­տո է դնե­լու Վրաս­տա­նի խորհր­դա­րա­նի կող­մից ըն­դուն­ված օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­նե­րի մա­սին օ­րեն­քի վրա, ո­րն այս «հե­ղա­փո­խու­թյան» ա­ռիթն էր: Մի­ա­ժա­մա­նակ էլ վրա­ցա­կան աղ­բյուր­նե­րը հայտ­նե­ցին, որ ա­մե­նե­ւին էլ պա­տա­հա­կան չէր տի­կին Սա­լո­մեն հենց այդ պա­հին հայտն­վել Նյու Յոր­քում: Ըստ աղ­բյու­րի, նա ա­մե­րի­կա­ցի­նե­րի ծրագ­րած պե­տա­կան հե­ղաշրջ­ման ա­ռանց­քա­յին դեմքն է: Այ­սինքն, պետք է ցույ­ցե­րի եւ 5-րդ շա­րա­սյան մի­ջո­ցով հաս­նել կա­ռա­վա­րու­թյան հրա­ժա­րա­կա­նին, ո­րից հե­տո Զու­րա­բիշ­վի­լին կվերց­նի պե­տու­թյան ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­մը, բան­տից կհա­նի Սա­հա­կաշ­վի­լուն եւ, ա­րա­գո­րեն ընտ­րու­թյուն­նե­ր կազ­մա­կեր­պե­լով` Սա­հա­կաշ­վի­լուն քաղ­բան­տար­կյա­լի կեր­պա­րով կբե­րի իշ­խա­նու­թյա­ն: «Սրա հա­ջորդ քայ­լը, ըստ ծրագ­րի, Վրաս­տա­նի կող­մից Աբ­խա­զի­ա­յի ու Օ­սե­թի­ա­յի դեմ նոր պա­տե­րազմ սկսե­լը կդառ­նա»,- վստահ են աղ­բյուր­նե­րը:

Հե­տա­գա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը  ցույց տվե­ցին, որ ի­րա­կա­նում նման մի սցե­նար է աշ­խա­տում: Նախ, ա­մե­րի­կա­ցի եւ եվ­րո­պա­ցի լի­բե­րաստ­ներն ա­մե­նա­բարձր մա­կար­դակ­նե­րից նման ի­րա­վի­ճակ­նե­րի հա­մար ա­վան­դա­կան դար­ձած վայ­նա­սու­նը բարձ­րաց­րին, թե` չհա­մար­ձակ­վեք «խա­ղաղ ցու­ցա­րար­նե­րին» ճնշել: Իսկ այն, որ գրե­թե ան­մի­ջա­պես էլ՝ մաս­նա­վո­րա­պես հա­յաս­տա­նյան սո­րո­սա-գրան­տա­կե­րա-ԼԳԲՏ-ա­կան զանգ­վա­ծը բաց նա­մա­կով ա­ջակ­ցու­թյուն հայտ­նե­ց վրա­ցի «եղբայ­րա­կան շպի­ոն­նե­րին», փոքր դե­տալ է, սա­կայն դա հաս­տա­տում է, որ Վրաս­տա­նի ուղ­ղու­թյամբ ծա­վա­լուն, բազ­մա­կող­մա­նի հար­ձա­կում է ի­րա­կա­նաց­վում: Ա­սենք, կա­րե­լի է են­թադ­րել, որ Նի­կոլն էլ հո­գե­պես վրա­ցի «հե­ղա­փո­խա­կան­նե­րի» ա­ռա­ջին շար­քե­րում է, բայց հա­զիվ թե այդ մա­սին բարձ­րա­ձայ­նի:

Մի­ա­ժա­մա­նակ, ա­րա­գո­րեն ակն­հայտ դար­ձավ, որ «օտա­րերկ­րյա շպի­ոն­նե­րի» դեմ օ­րենքն ի­րա­կա­նում շիր­ման էր, եւ այս­տեղ պատ­ճառ­նե­րը շատ ա­վե­լի խոր­քա­յին են: Այ­սինքն, վրա­ցա­կան իշ­խա­նու­թյուն­ներն ան­ցած տար­վա­նից սկսած պնդում են, որ Ա­րեւ­մուտքն ա­մեն ինչ ա­նում է, որ Վրաս­տա­նին մղի Ռու­սաս­տա­նի դեմ պա­տե­րազ­մի` երկ­րորդ ճա­կա­տի տես­քով: Պաշ­տո­նա­կան Թբի­լի­սին քա­նիցս ան­գամ բաց տեքս­տով հայ­տա­րա­րեց, որ դա կդառ­նա Վրաս­տա­նի ոչն­չա­ցու­մը եւ որ ոչ մի դեպ­քում այդ քայ­լին չի գնա: Մի­ա­ժա­մա­նակ՝ հաս­կա­նա­լի է, որ այն հա­տու­կենտ ան­ձան­ցից մե­կը, ո­րը Նի­կո­լի օ­րի­նա­կով կա­րող է «թքել» պե­տու­թյան գո­յա­տեւ­ման ա­մեն մի հե­ռան­կա­րի վրա եւ մտնել պա­տե­րազ­մի մեջ, Սա­հա­կաշ­վի­լին է, ո­րին պա­հում են բան­տում: Վեր­ջին ժա­մա­նակ­ներս նրան ա­մեն կերպ բան­տից հա­նե­լու շո­ուն էլ իր հեր­թին ե­կավ ցույց տա­լու, որ Ա­րեւ­մուտքն ի­րոք այլ հա­մա­պա­տաս­խան թեկ­նա­ծու դժվա­րա­նում է գտնել, եւ այս ա­մենն ար­դեն են­թադ­րե­լի էր դարձ­նում  նման «հե­ղա­փո­խա­կան փա­թե­թա­վոր­մամբ»  Զու­րա­բիշ­վի­լի-Սա­հա­կաշ­վի­լի օ­ղա­կով իշ­խա­նա­զավթ­ման սցե­նա­րը:

Վեր­ջա­պես այն, որ ցույ­ցե­րի ար­դեն երկ­րորդ օ­րը «հե­ղա­փո­խա­կան­նե­րը» սկսե­ցին ա­մե­րի­կյան եւ եվ­րա­մի­ու­թե­նա­կան դրոշ­նե­րի հետ մեկ­տեղ ցցել նա­եւ ուկ­րա­ի­նա­կան դրոշ­նե­րը եւ հնչեց­նել հիմ­նը, իսկ Զե­լենս­կին էլ չհա­պա­ղեց հրա­պա­րա­կա­յին ա­ջակ­ցու­թյուն հղել նրանց, դար­ձավ այն եզ­րա­փա­կիչ հիմ­նա­վո­րու­մը, որ այս ամ­բողջ օ­պե­րա­ցի­ա­յի նպա­տա­կը Վրաս­տա­նին հա­կա­ռու­սա­կան պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շելն է:

ԱՄՆ-Ի ՀԻՄ­ՆԱ­ԿԱՆ ԹԻ­ՐԱ­ԽԸ ԹՈՒՐ­ՔԻ­ԱՆ Է

Ինչ­քա­նո՞վ կհա­ջող­վի Վրաս­տա­նում ա­րեւմ­տյան այս սցե­նա­րը կյան­քի կո­չե­լ, դա մի­այն ժա­մա­նա­կը ցույց կտա: «Հե­ղա­փո­խա­կան­նե­րը», ի­հար­կե, լավ պատ­րաստ­ված են, ու­նեն լայն ֆի­նան­սա­վո­րում եւ ար­տա­քին ա­ջակ­ցու­թյուն, կի­րառ­ման մեջ են դրել բո­լոր «առա­ջա­դեմ գու­նա­վոր տեխ­նո­լո­գի­ա­նե­րը»: Բայց մյուս կող­մից, Սա­հա­կաշ­վի­լու թի­մա­կից­նե­րը գո­նե նախ­նա­կան օ­րե­րին դեռ չեն կա­րո­ղա­նում «հե­ղա­փո­խա­կան կրի­տի­կա­կան մաս­սա» հա­վա­քել: Այս ակ­ցի­ա­նե­րի մաս­նա­կից­նե­րի թի­վը, ըստ վրա­ցա­կան հա­մե­մա­տա­բար չե­զոք աղ­բյուր­նե­րի, սկզբնա­կան օ­րե­րին 20-30 հա­զար մար­դու կար­գի էր, իսկ բուն փո­ղո­ցա­յին ան­կար­գու­թյուն­նե­րին մաս­նակ­ցում է­ին մի քա­նի հա­զա­րը: Գու­մա­րած, վրա­ցի ժո­ղո­վուր­դը նման ի­րա­վի­ճակ­նե­րում շատ ա­վե­լի խե­լա­միտ է ի­րեն դրսե­ւո­րում, քան մենք` հա­յերս, եւ մեծ հարց է, թե հա­րյուր հա­զա­րա­վոր շար­քա­յին քա­ղա­քա­ցի­ներ կնետ­վե՞ն պե­տու­թյունն ու ի­րենց անվ­տան­գու­թյու­նը ոչն­չաց­նե­լու: Վեր­ջա­պես, պե­տա­կան հա­մա­կար­գը եւս, գո­նե ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի փու­լում ի­րեն հիմ­նա­կա­նում դրսե­ւո­րել է եր­կիրն ա­նի­մաստ ռիս­կե­րի չեն­թար­կե­լու դիր­քերից: Հան­րա­գու­մա­րում, դժվար է կան­խո­րո­շել` կհա­ջող­վի՞ հե­ղաշր­ջու­մը, թե` ոչ, թե­եւ ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք ու­նի չհա­ջող­վե­լու տար­բե­րա­կը:

Սա­կայն կան այլ գոր­ծոն­ներ, որ ի­րա­վի­ճա­կին այլ տեսք են տա­լիս: Նկա­տի ու­նենք, որ ա­րեւմ­տյան ներ­կա հար­ձա­կու­մը մի­այն Վրաս­տա­նով չէ, որ սահ­մա­նա­փակ­վում է, այն շատ ա­վե­լի ընդգր­կուն է: Նախ, Ռու­սաս­տա­նի դեմ երկ­րորդ ճա­կատ բա­ցե­լու ակ­տիվ աշ­խա­տանք­ներ ա­մե­րի­կա­ցի­նե­րը տա­նում են նա­եւ Մոլ­դո­վա-Մերձդ­նեստր ուղ­ղու­թյամբ:

Նույն հա­կա­ռու­սա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը պարզ տե­սա­նե­լի են նա­եւ Հա­յաս­տան-Արցախ-Ադրբե­ջան ուղ­ղու­թյամբ: Այս­տեղ Ար­ցա­խը «սո­րո­սա­կա­նաց­նե­լու», ռու­սա­կան ու­ժե­րին դուրս մղե­լու սցե­նարնե­րի մա­սին քա­նիցս խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: ԱՄՆ-ի նույն ծրագ­րե­րը տե­սա­նե­լի են նա­եւ Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա­յում, ուր վեր­ջերս մեկ­նել էր պետ­քար­տու­ղար Բլին­քենը:

Սա­կայն հա­կա­ռու­սա­կան այս ընդ­հան­րա­կան ար­շա­վի կի­զա­կե­տը, ինչ խոսք, Թուր­քի­ան է: Ե­թե Ա­րեւ­մուտ­քին չհա­ջող­վի Թուր­քի­ա­յին մղել հա­կա­ռու­սա­կան երկ­րորդ ճա­կա­տի, ա­պա մյուս ուղ­ղու­թյուն­նե­րի հաշ­վին ռե­ալ ար­դյուն­քի հա­զիվ թե հաս­նեն: Օ­րի­նակ, ե­թե Վրաս­տա­նում հա­ջո­ղաց­նեն իշ­խա­նա­փո­խու­թյու­նը եւ 2008թ. օրի­նա­կով վրա­ցա­կան բա­նա­կը ուղ­ղեն Աբ­խա­զի­ա­յի եւ Հվ.Օսե­թի­ա­յի դեմ, ա­պա ներ­կա ու­ժա­յին բա­լան­սի պա­րա­գա­յում ռու­սա­կան ու­ժե­րից ե­րե­ւի հաշ­ված օ­րեր պա­հանջ­վի Թբի­լի­սին վերց­նե­լու հա­մար:

Կարճ ա­սած, ա­ռանց Թուր­քի­ա­յի բան չի ստաց­վի, եւ հենց դա էլ, ա­ռանց չա­փա­զան­ցու­թյան` ողջ աշ­խար­հի ա­պա­գա­յի (մեր տա­րա­ծաշր­ջա­նի մա­սին ա­սելն ան­գամ ա­վե­լորդ է) հետ կապ­ված ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյուն է ստա­նում Թուր­քի­ա­յում կա­յա­նա­լիք ընտ­րու­թյուն­նե­րը:

ԱԲ­ՍՈՒՐ­ԴԱ­ՅԻՆ Ի­ՐՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ

Այն, որ ընտ­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով ԱՄՆ-ն փոր­ձում է Թուր­քի­ա­յում ստեղ­ծել հլու-հնա­զանդ, ա­մեն հրա­ման կա­տա­րե­լու պատ­րաստ իշ­խա­նա­կան հա­մա­կա­րգ, հայտ­նի փաստ է, Բայ­դենն այդ մա­սին խո­սում էր, երբ դեռ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու էր: Եվ ա­հա, ծրագր­ված ընտ­րու­թյուն­նե­րի շե­մին էլ ա­վե­լի ակն­հայտ դար­ձավ, որ ա­մե­րի­կյան այդ ծրագ­րերն ակ­տիվ ըն­թաց­քի մեջ են: Այս­պես, հա­զիվ ընդ­դի­մու­թյան մի­աս­նա­կան թեկ­նա­ծու դար­ձած, Թուր­քի­ա­յի Ժո­ղովր­դա-հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Քե­մալ Քը­լըչ­դա­րօղ­լուն շտա­պեց ներ­կա­յաց­նել այն հիմ­նա­կան թե­զե­րը, ո­րոն­ցով ա­ռաջ է գնա­լու, ե­թե ընտր­վի: Դրանք են.

- Ռու­սաս­տա­նի հետ տնտե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պետք է դա­դա­րեց­վեն:

- Ռու­սաս­տա­նից Թուր­քի­ան ու­նի է­ներ­գե­տիկ ո­լոր­տում կախ­վա­ծու­թյան ռիս­կ, հատ­կա­պես «Ակկո­ւի» նոր Ա­ԷԿ-ի շա­հա­գործ­ման դեպ­քում: Եվ այդ «ռիս­կը» պետք է վե­րաց­վի:

- Թուր­քի­ան «պետք է խստո­րեն ա­ջակ­ցի Ուկ­րա­ի­նա­յին»:

- Թուր­քի­ա­յին պետք չէ Ռու­սաս­տա­նի C-400 հա­կա­օ­դա­յին պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գե­րը. «Քա­նի որ պարզ չէ, թե Ան­կա­րան դրանք ում դեմ պետք է կի­րա­ռի»: Եվ այլն:

Սրանք այն հիմ­նա­կան պա­հանջ­ներն են, ո­րոնք Վա­շինգ­տո­նը ներ­կա­յաց­նում է Էր­դո­ղա­նին, եւ նա ոչ մի դեպ­քում դրանք չի կա­տա­րում: Իսկ ա­հա Քը­լըչ­դա­րօղ­լուն ա­ռաջ­նա­յին հենց դրանք է, որ խոս­տա­նում է կա­տա­րել, այ­սինքն, որ հաղ­թե­լու դեպ­քում Թուր­քի­ան նո­րից կդառ­նա ԱՄՆ-ի ան­վե­րա­պահ կա­մա­կա­տա­րը` տե­ղա­փոխ­վե­լով ընդգծ­ված հա­կա­ռու­սա­կան դաշտ: Իսկ դրա­նից հե­տո երկ­րորդ ճա­կատ բա­ցելն ըն­դա­մե­նը տեխ­նի­կա­յի խնդիր է դառ­նում:

Ի դեպ, Էր­դո­ղա­նի քա­ղա­քա­կան գի­ծը, ինչ խոսք, Հա­յաս­տա­նի նկատ­մամբ թշնա­մա­կան է: Բայց մյուս կող­մից, ինչ­պես թուր­քա­կան, ա­վե­լի ճիշտ` թուր­քա­հայ աղ­բյուր­ներն են վստա­հեց­նում, որ նույն­քան թշնա­մա­կան է նա­եւ մյուս թեկ­նա­ծու­նե­րի, այդ թվում` Քը­լըչ­դա­րօղ­լո­ւի գի­ծը, ինչ­քան էլ որ կան ակ­նարկ­ներ, թե նա հայ հոր եւ հրե­ա մոր որ­դի է: Չնա­յած, դա նույ­նիսկ վտան­գա­վոր է. հրե­ա մայր աս­վածն ա­ռա­ջին հեր­թին են­թադ­րում է աշ­խա­տել Իս­րա­յե­լի հա­մար: Իսկ Իս­րա­յելն ար­դեն ան­թա­քույց է ցան­կա­նում Թուր­քի­ա­յի բա­խու­մը Ի­րա­նի եւ ՌԴ-ի հետ:

Մի խոս­քով, աբ­սուր­դի ենք հաս­նում, սա­կայն այն տպա­վո­րու­թյունն է, որ Հա­յաս­տա­նի հա­մար նա­խընտ­րե­լին մնում է Էր­դո­ղա­նը: Այն ի­մաս­տով, որ հա­րավ­կով­կա­սյան մեծ պա­տե­րազ­մի դեպ­քում Հա­յաս­տա­նի ոտ­նա­տակ գնա­լը կդառ­նա ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նար­նե­րից մե­կը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում