«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորը դատական հարուստ անցյալ ունի

Մամուլի տեսություն

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը, պարզվում է, իր ֆինանսական պարտավորությունները չկատարելու մեծ սիրահար է։ Դրա մասին են վկայում Թունյանի դեմ ներկայացված դատական հայցերը, որոնցից բոլորի պարագայում հայցը բավարարվել է, այսինքն՝ դատարանի կողմից հաստատվել է, որ Թունյանը ֆինանսական պարտավորություններ ունի, որոնք չի կատարել, եւ բանը հասել է դիվանբաշուն, ինչից հետո գումարի բռնագանձման որոշումներ են կայացվել։

Թունյանի դեմ առաջին հայցը ներկայացվել է 2012 թվականին՝ «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի կողմից։ Այս գործով որպես պատասխանողներ են ներգրավվել նաեւ Թունյանի կողմից 2012 թվականին հիմնադրված «Բե Վիտ» ՍՊԸ-ն, նրա եղբայրը՝ Վահե Էդիկի Թունյանը, հայրը՝ Էդիկ Բաբկենի Թունյանը, մայրը՝ Թամարա Մամիկոնի Վարդանյանը։ Ըստ հայցի՝ «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն 2011 թվականին 3 մլն դրամի չափով վարկ է տրամադրել Թունյանի հիմնադրած «Բե Վիտ» ՍՊԸ-ին, որի դիմաց գրավադրվել է Դավթաշեն 2թ/մ 40 շենքի թիվ 23 հասցեում գտնվող բնակարանը (ներկայում այս բնակարանում են գրանցված Թունյանները): Վարկը տրամադրվել է 18 ամիս ժամկետով, տարեկան 21 տոկոս տոկոսադրույքով։ Ըստ «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ Թունյաններն իրենց վարկային պարտավորությունները չեն կատարել, ինչի համար եւ վարկային կազմակերպությունը դիմել է դատարան՝ պահանջելով բռնագանձել 1 մլն 165 հազար դրամ, դատարանը հայցվորի պահանջը բավարարել է։

2013 թվականին նույն վարկային կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել արդեն Բաբկեն եւ Էդիկ Թունյանների դեմ, դատարանից պահանջելով՝ վերջիններիցս բռնագանձել 299 հազար դրամ՝ կրկին վարկային պարտավորությունները չկատարելու համար։ Այս գործի պատմությունից տեղեկանում ենք, որ 2010 թվականին ընկերությունը Բաբկեն Թունյանին է տրամադրել 1 մլն 500 հազար դրամ՝ 24 ամիս ժամկետով, տարեկան 22 տոկոս տոկոսադրույքով, իսկ Էդիկ Թունյանը հանդես է եկել որպես երաշխավոր: 2013 թվականի դրությամբ Թունյանը վարկային կազմակերպության նկատմամբ ունեցել է 299 հազար դրամի պարտավորություն, եւ դատարանը կրկին բավարարել է վարկային կազմակերպության հայցը։

2015 թվականին Բաբկեն Թունյանի դեմ դատական հայց է ներկայացրել «ԱրմենՏել» ՓԲԸ-ն՝ 181 հազար դրամ բռնագանձելու պահանջով։ Բանն այն է, որ Թունյանն «ԱրմենՏել» ՓԲԸ-ից ապառիկ եղանակով գնել է Samsung GT I9103 andr տեսակի հեռախոս, սակայն, ըստ  «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ներկայացրած հայցադիմումի, գումարը չի վճարել, ինչի համար էլ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել։ Այս հացադիմումը եւս դատարանի կողմից բավարարվել է, եւ որոշում է կայացվել Թունյանից հօգուտ ընկերության բռնագանձել 181 հազար դրամ։

2019 թվականին Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ Բաբկեն Թունյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ քաղաքացու մեքենայի։ Թունյանին պատկանող մեքենան չի ունեցել ԱՊՊԱ տեսակի ապահովագրություն, իսկ մյուս մեքենան ԱՊՊԱ ունեցել է։ Փորձաքննությունը պարզել է, որ մեքենաների բախման համար մեղավոր են 2 վարորդներն էլ, ուստի քաղաքացու մեքենային պատճառված 719 հազար դրամի վնասն ապահովագրական ընկերությունը բավարարել է մասնակի՝ վճարելով 359 հազար դրամ, եւ քանի որ Թունյանի մեքենան ապահովագրված չի եղել, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն Բաբկեն Թունյանից պահանջել է 377,140 ՀՀ դրամ, սակայն վերջինս չի վճարել, ինչից հետո բյուրոն հայց է ներկայացրել ընդդեմ Բաբկեն Թունյանի՝ պահանջելով բյուրոյին վճարել 377,140 ՀՀ դրամ։ Արդյունքում դատարանը որոշում է կայացրել Բաբկեն Թունյանից հօգուտ բյուրոյի բռնագանձել 376,682.1 դրամ, որից 359,500 ՀՀ դրամը` որպես պարտավորության մայր գումար, 6,855 ՀՀ դրամը` որպես տոկոսագումար, 7,327.1 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 3,000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:  

Բաբկեն Թունյանը նաեւ պարտք է ունեցել «ՄՏՍ Հայաստան» ընկերությանը։ 2022 թվականին ընկերությունն ընդդեմ Թունյանի հայց է ներկայացրել դատարան՝ վերջինից պահանջելով վճարել 15 հազար դրամ պարտքը։ Բաբկեն Թունյանը 2015 թվականին «ՄՏՍ Հայաստան » ընկերությունից ձեռք է բերել SIM քարտ, ինչպես նաեւ ինտերնետային ծառայություններից օգտվելու համար մեկ ինտերնետի սարք՝ մոդեմ։ Թունյանը կրկին իր պարտավորությունները չի կատարել, ինչի համար եւ ընկերությունը դիմել է դատարան, դատարանն էլ, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, բավարարել է հայցը։

Ահա այսպիսի դատական հարուստ կենսագրություն ունի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին