Առանց Արցախի հարցի՝ բացառված է, որ այս տարածաշրջանում կայունություն հաստատվի. Շահնազարյան

Ներքաղաքական

ԱԱԾ նախկին տնօրեն ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ գնահատմամբ՝ մինչեւ 2018 թվականի իշխանափոխությունը Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում միշտ բանակցել է արժանապատվությամբ: Թեպետ մեր թշնամիները ատել են մեզ, բայց նաեւ հարգել են, մինչդեռ հիմա աղետի մեջ ենք:

— Մենք ստորանում ենք անընդհատ: Արցախի շրջափակման պայմաններում հսկայական օգնություն է ուղարկվում Թուրքիային, ընդ որում՝ ցուցադրաբար: Շատերը լավ հիշում են, որ մոտ 2-3 ամիս առաջ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձերից մեկը հայտարարեց, որ թուրքական անօդաչուները 2020-ի 44-օրյայի ընթացքում ոչնչացրել են Ադրբեջանի թիրախների 75%-ը: Ավելացնեմ մի բան, որ շատերը չգիտեն՝ 44-օրյայի ընթացքում Ադրբեջանը ոչ մի թուրքական անօդաչու թռչող սարք չի ունեցել: Դրանք բոլորը եղել են թուրքական եւ կառավարվել են թուրք սպաների կողմից: Ես պատասխանատու եմ իմ այս հայտարարության համար: Հիմա այսպես ստորանալը ավելի ծանր է, քան պատերազմի կորուստը: Կարելի է պարտվել, բայց արժանապատվությունը պետք է պահել: Հետեւապես, որքան էլ փորձեն համոզել Արցախի իշխանություններին, որ նրանք հայտարարեն, թե համաձայն են լինել Ադրբեջանի կազմում, եւ ես չեմ բացառում, որ Արցախի ներկայիս իշխանությունները նման հայտարարություն կանեն, բայց դա էլ Արցախի հարցի փակում չի նշանակում, ամեն ինչ որոշելու է արցախցին: Դա էլ չի նշանակելու, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է: Եվ այդ մտածելակերպը, թե այդպես Լեռնային Ղարաբաղի հարցը կփակվի, այդպես կարծելով սխալվում են թե՛ Բաքվում, թե՛ Անկարայում, թե՛ կառավարության շենքում, նաեւ` Մոսկվայում… Չի փակվելու Արցախի հարցը: Առանց Արցախի հարցի՝ բացառված է, որ այս տարածաշրջանում կայունություն հաստատվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի