«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Տոտալ քարոզչություն, այսպես կոչված, «ռեինտեգրացիայի» թեմայով

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ Արցախում ամենաբարձր մակարդակով ակնարկում են Ադրբեջանին ինտեգրվելու առաջարկությունը ընդունելի համարող ինչ-որ ուժերի կամ անհատների առկայության հնարավորության մասին, վերջին երկու ամիսներին Ադրբեջանում ինտենսիվ քարոզչություն է իրականացվում Արցախի, այսպես կոչված, «ռեինտեգրացիայի» հետ կապված։ Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տարբեր «էքսպերտների» միջոցով հանրային հարթակում և խոսույթում «ռեինտեգրացիայի» և համակեցության թեզեր տիրաժավորել։

Հասկանալի է, որ այդ բոլոր «էքսպերտները» իշխանական սազանդարներն են, թեպետ բռնատիրական Ադրբեջանում դժվար է իրական անկախ կամ, առավել ևս, ընդդիմադիր հայացք ունեցող պատկերացնել: Մասնավորաբար, մեր ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ ադրբեջանցի «փորձագետները» փորձում են ամեն ինչ ներկայացնել որպես բացառապես Ադրբեջանի տիրույթում կարգավորվող հարց՝ նշելով դրանց «ուղիներն ու ճանապարհները»։ Նշվում է, որ արցախահայության հետ սկզբնական երկխոսությունը պետք է սկսել ՀԿ սեկտորի և քաղհասարակության ներկայացուցիչների շրջանակում, ընդգծում, որ Արցախում տիրապետող են Հայաստանի ոչ իշխանական դաշտից ու Սփյուռքից հնչող թեզերը, որոնք էլ, ըստ նրանց, իբր «ազդում են արցախցիների իրական կարծիքի վրա և կաշկանդում նրանց»։

Հատկանշական է, որ ադրբեջանական շրջանակներն իրենց առաջ քաշած քարոզչական պնդումներում շեշտում են, թե Հայաստանից հնչող հակաադրբեջանական հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել (խոսքն ընդդիմության դիրքորոշումների մասին է), քանի որ «դրանք Փաշինյանի վարչախմբի կարծիքի հետ ոչ մի աղերս չունեն»։ Ի դեպ, հատուկ նշվում է, որ հիմնականում հենց այդ կարծիքներն են վնասում Արցախի «ռեինտեգրմանն» ու, այսպես կոչված, «խաղաղության» գործընթացին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին