Տրոյական ձիե՞ր, օտարերկրա գործակալնե՞ր, թե՞ ՀԿ սեկտոր. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական

Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած ձեռնամարտ-բախմանը շատերը վերաբերվեցին որպես շարքային արկածախնդրության։ Շատերը համեմատություններ անցկացրին բռնության, ատելության խոսքի, մանիպուլյացիաների եւ ձեռնամարտի ավանդույթներով «հարուստ» մեր ներկա խորհրդարանի հետ։

Բայց, իրականում, Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցածը խորքային, լուրջ պատճառ ունի․ արժեքային եւ գաղափարական առճակատում է, ուր դիրքավորվել են ազգային պետականություն պաշտպանողները, երկրի թուլացող իմունիտետը կասեցնելու կողմնակիցները, ազգային շահերի եւ անվտանգության պաշտպանները, մյուս կողմում, ըստ էության, հակառակ թեւն է՝ հակառակ մտածողությունը, գունավոր կամ «Վարդերի հեղափոխության» առաջամարտիկներն ու շահառուները…

Առերեւույթ է միայն բախումը FARA/ Foreign Agent's Registration Act/-ի՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի նախագծի շուրջ: Իրականում սա ազգային պետականությունը պահելու պայքար է, արեւելումի պայքար, աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության մեջ տեղավորվելու եւ ապագա ճշտելու պայքար։

Ըստ էության, այս նախագծով որպես օտարերկրյա գործակալներ պետք է ճանաչվեն եւ գրանցվեն դրսի՝ օտարերկրյա ծագում ունեցող հիմնադրամներից սնվող կազմակերպությունները՝ լրատվամիջոցներ, եւ հատկապես՝ ՀԿ-ները։ Պետությունը եւ հասարակությունը բավարար տեղեկատվություն պետք է ստանան սեփական երկրում նրանց գործունեության ոլորտներից, նպատակներից, շահառուներից, ֆինանսական միջոցների աղբյուրներից եւ ծախսերից։

Իմ խորին համոզմամբ՝ միանգամայն խելամիտ եւ համարժեք դիրքորոշում, որը բխում է ցանկացած երկրի անվտանգային, ռազմավարական շահերից։

Նախագծի դեմ արտահայտվողները, իսկ այսօր նաեւ փողոցային անհնազանդության ակցիաներ կազմակերպողները, մեղադրում են հեղինակներին, նրանց պիտակավորում Պուտինին ծառայելու մեջ։

Ռուսաստանն, իրականում, «Օտարերկրյա գործակալների մասին օրենքն» ընդունել է դեռեւս 2012թվականին, իսկ 2022-ի դեկտեմբերից ուժի մեջ է մտել Օրենքի լրամշակված տարբերակը։

Սակայն FARA/ Foreign Agents Registration Act/-ի՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի նախահայրն, ըստ էության, Ամերիկայի Միացյալ նահանգներն են։ ԱՄՆ-ը օրենքն ընդունել է դեռեւս 1938-ին, եւ նպատակը օտար աղբյուրներից սնվող անհատներին եւ իրավաբանական անձանց հասարակության եւ պետության առջեւ հաշվետու, նրանց գործունեությունը թափանցիկ եւ վերահսկելի դարձնելն է։

Որքան ուսումնասիրել եմ, օտարերկրա գործակալ ճանաչված անձինք եւ կազմակերպությունները հաշվետվության լուրջ ընթացակարգերով են անցնում, ինչը բնական է եւ հասկանալի։

Ազգային անվտանգության նպատակներով թելադրված՝ համապատասխան օրենքներ եւ կարգավորումներ ունեն Չինաստանը, Հնդկաստանը, Հունգարիան, Ավստրիան, Եգիպտոսը եւ մի շարք այլ երկրներ։

Քաղաքագիտական միջազգային գրականության մեջ դրսից սնվող ՀԿ- ներին հաճախ են «Տրոյակամ Ձիեր» անվանում։ Այս երեւույթը դրսեւորվել է հետխորհրդային մի շարք երկրներում՝ Ղրզստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Հայաստանում ամենուր ակնհայտ նույն օրակարգով, գունավոր հեղափոխությունների օազիսների, տրամադրությունների, ազդեցության գործակալների ցանցի ստեղծում։

Ի դեպ, տարիներ առաջ Սորոսի հիմնադրամի գործունեությունն արգելվեց Հունգարիայում (նրա ծննդավայր), Ավստրիայում, Ֆրանսիայում եւ մի շարք այլ երկրներում՝ ներառյալ ԱՄՆ-ն։ Վրաստանում հիմա հասկացել են…

Ցավոք, տարիներ շարունակ բնապահպանական, մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության հնչեղ քողի տակ Հայաստանում «գործող» ՀԿ սեկտորի մեծ մասը վարձկաններ էին, իրական գործակալներ, որոնք լռեցին եւ շարունակում են լռել մեր օրերում տեղի ունեցող ժողովրդավարության բռնաբարության, բնապահպանական աղետների, երկրում խորացող կոռուպցիայի, թե քաղաքական հալածանքների պարագայում։

Նրանց ներկայացուցիչների մի մասն ԱԺ-ում է, եւ շարունակում է լռել… սա շատ ակնհայտ է։

Ակնհայտ է, նաեւ, որ ազգային անվտանգության, երկրի կայունության, հանրային համերաշխության եւ մեր պետության հետագա կենսունակության շահը պահանջում է, որպեսզի մենք եւս լիարժեք վերահսկողության եւ թափանցիկության դաշտ բերենք օտար ֆինանսական աղբյուրներից սնվող կազմակերպություններին եւ ՀԿ-ներին։ Հասկականք, թե որքանով են դրանք ծառայում մեր պետության եւ ազգի շահին։

Մենք եւս, ինչպես եւ Վրաստանը, աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության մեջ տեղավորվելու, մեր ապագան ճշտելու օրհասական խնդրի առջեւ ենք կանգնած։ Ազգային պետականությունն ու ինքնությունը չկորցնելու այս ծանր պայքարում պարտավոր ենք գիտակցել եւ չեզոքացնել բոլոր սպառնալիքները։

Պատրաստ եմ այս խնդրի շուրջ քննարկումներ կազմակերպել, տեսակետներ լսել, համախոհաբար լուծումներ գտնել։ Քանի դեռ ուշ չէ…

Հ․Գ Երբեք չեմ նսեմացնում առհասարակ հասարակական կազմակերպությունների դերակատարությունը, բայց, միաժամանակ, ազգային, անվտանգությունն ու պետական շահը վեր են ամեն բանից։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի