ՔՊ-ական պաշտոնյաների բիզնեսները՝ մինչ հեղափոխությունը և այսօր. Հայկ Գևորգյան

Թեմա

Շարունակելով ներկայացնել այն հեղափոխական պաշտոնյաներին, որոնց հետ փոխկապակցված բիզնեսները կտրուկ ծաղկել են հեղափոխությունից հետո, այսօր կանդրադառնանք ՔՊ-ական պատգամավոր Հայկ Գևորգյանին:

Դիցուք՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որը «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ ՍՊԸ-ն է եղել, հեղափոխությունից հետո մի շարք պետական գերատեսչությունների մատակարարն է դարձել:

Մինչեւ պատգամավոր դառնալը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն է եղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը: ՔՊ-ական պատգամավոր, իսկ այժմ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն էլ եղել է այդ ընկերության տնօրենի տեղակալը՝ 2009-2012թ-ին: Հատուկ ընդգծենք, որ վերը նշված անձինք չեն հանդիսացել ՍՊԸ-ի սեփականատեր, սակայն, տվյալ բիզնեսի հետ ակնհայտ կերպով առնչություն ունեցել են:

Այս ՍՊԸ-ի հետ կապված ուշագրավ փաստական տվյալներ ենք հայտնաբերում, երբ ուսումնասիրում ենք, թե ինչ պայմանագրեր է կնքել ու ինչքան եկամուտ ստացել: Մինչեւ այս ՍՊԸ-ի աշխատակիցների իշխանության գալը, ըստ ֆինանսների նախարարության գնումների Armeps.am համակարգի տվյալների, այն ունեցել է 150 հազար դրամի պայմանագիր, որով տպագրման ծառայություններ է մատուցել ՏՄՊՊՀ-ին:

Իսկ արդեն հեղափոխությունից հետո՝ պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 2 մլն դրամ: 2019-ին 1 մլն դրամից ավելի պայմանագիր է կնքել, այս տարի արդեն 840 հազար դրամի է կնքել: Ու այս ընթացքում այս «իշխանամերձ» ընկերությունն սկսել է թերթերում, մամուլում հայտարարությունների տպագրման ծառայություններ մատուցել ՀՀ գլխավոր դատախազության, պետգույքի կառավարման կոմիտեի, էկոնոմիկայի նախարարության պատվերով, ընդ որում, այդ պայմանագրերից 3-ը մեկ անձից կատարված գնման ընթացակարգով է եղել:

ՍՊԸ-ի հիմնադիրն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որի հետ ՀԱԿ-ում թիմակից է եղել Նիկոլ Փաշինյանը: Ներկայումս այդ ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արուսյակ Մանավազյանը, որը նաեւ ԱԺ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակում 112-րդ համարն էր:

Ինչ վերաբերում է գործարքների գումարին, պայմանագրերից մեկով այն տեղեկատվական նյութեր է տպագրել ավելի քան 918 հազար դրամի՝ այն ժամանակ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներքո գտնվող պետգույքի կառավարման կոմիտեի պատվերով:

Lurer.com

https://iravunk.com/sim/?p=250468&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում