«Հրապարակ». «Հայաստան» խմբակցության էլիտան եւ շարքայինները

Մամուլի տեսություն
Տարեվերջին ԱԺ «Հայաստան» խմբակցության նոր խորհուրդ է ձեւավորվել, որը էլ ավելի է սրել խմբակցության ներքին մթնոլորտը։ Նախկին խորհուրդը բաղկացած էր ութ հոգուց, խորհրդի անդամներն էին խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ՀՅԴ-ականներ Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը՝ Ռոբերտ Քոչարյանի քվոտայով ցուցակում ընդգրկված Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը եւ Արամ Վարդեւանյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։ Այս կազմը քվոտաներով էր` խորհրդին անդամակցում էին դաշինքի մաս կազմող բոլոր ուժերի ներկայացուցիչները՝ ՀՅԴ-ից, Քոչարյանի թեւից, ՀՎ-ից։ Վարդեւանյանի եւ Վահե Հակոբյանի թիմի` ԱԺ մանդատները դնելուց հետո նոր խորհուրդ ձեւավորելու անհրաժեշտություն է առաջացել։ Տարեվերջին, ըստ էության, հաստատել են խմբակցությունում առաջացած ստատուս քվոն․ խորհրդի կազմը փոքրացել է, որեւէ նոր պատգամավոր չի համալրել՝ դուրս եկածներին նորերով չեն փոխարինել։
 
Ռոբերտ Քոչարյանը պատգամավորների հենց այս նեղ խմբակի հետ է նախեւառաջ հարցերը քննարկում: Եթե պետք է լինում` ընդլայնված քննարկումներ են կազմակերպում, եթե՝ ոչ, ապա խորհրդի անդամները ֆրակցիային փոխանցում են իրենց առաջնորդի ասելիքը այս կամ այն հարցի վերաբերյալ։ Պարզ ասած՝ խորհրդի անդամ հանդիսացող պատգամավորները համարվում են Քոչարյանի ամենավստահելիները եւ խմբակցությունում «կլասով» բարձր են համարվում մյուսներից։
 
Մեզ ասացին, որ Քոչարյանի այս որոշումից հատկապես նեղսրտել է պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, նա եւ նրա թիմակից Արեգնազ Մանուկյանը, վերջին շրջանում բավականին մեկուսացել են եւ ակտիվ շփումներ չունեն խմբակցության գործընկերների հետ։ Թեւանյանը հույս է ունեցել, որ երկրորդ նախագահն իրեն նույնպես կառանձնացնի շարքային պատգամավորներից, սակայն նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրներն ասացին, որ Քոչարյանը որոշ անվստահություն ունի Թեւանյանի նկատմամբ, քանի որ իր ականջին են հասել պատգամավորի՝ տարբեր շրջանակներում արած հայտարարություններն այն մասին, որ Քոչարյանը վայր է դրել զենքերը, չի պայքարելու, որ իր էջն արդեն փակված է եւ այլն։
 
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում
Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին