Առանձնահատուկ Շնորհավորում եմ մեր հերոսական տղաների մայրերին, կանանց, քույրերին, խոնհարումս մեզ ապրեցնողներին․ «Քեզ համար զինվոր» նախաձեռնության հեղինակ Գայանե Զարգարյանի շնորհավորանքը
Ախ կանայք
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ առանձնահատուկ շնորհավորանքով է հանդես եկել <<Քեզ համար զինվոր>> նախագծի հեղինակ եւ իրականացնող, Newsmedia.am էլ․ օրաթերթի հիմնադիր-ղեկավա, հանրության լայն շերտերին հայտնի լրագրող, հայի նվիրյալ տեսակ, մեր գործընկեր Գայանե Զարգարյանը․
Հայ կանայք միշտ եղել են ազգապահպանության երաշխավորն ու մեր դարավոր ավանդույթների կրողը, նվիրումով մասնակցել են պետական և հասարակական կյանքին: Այս տոնը ևս մեկ առիթ է լավագույն մաղթանքներ, երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու Ձեզ` Ձեր հոգատարության, համբերության, ու ազգանվեր առաքելության համար:
Հավատացած եմ, որ այսուհետ էլ Սիրելիներս, Ձեր ավանդն ու մասնակցությունն եք ունենալու հայ ընտանիքի կերտման, հայապահպանության, պետության արժանի քաղաքացիների ձևավորման, հայոց պետականության ամրապնդման գործում:
Բոլորիդ մաղթում եմ քաջ առողջություն, խաղաղություն, մայրության բերկրանք և անսահման ջերմություն:
Թող բարին ու բնության զարթոնքը հովանի լինեն Ձեզ և Ձեր ընտանիքներին
Առանձնահատուկ Շնորհավորում եմ ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՏՂԱՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԻՆ, ԿԱՆԱՆՑ ՙ ՔՈՒՅՐԵՐԻՆ
ԽՈՆԱՐՀՈՒՄՍ ՄԵԶ ԱՊՐԵՑՆՈՂՆԵՐԻՆ
https://iravunk.com/sim/?p=250412&l=am/