Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթը բարձրակետն էր. Դավիթ Շահնազարյան

Տեսանյութեր

ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Բանակցային առաջնագծում» գրքին՝ ասաց, որ այս աղետալի իրավիճակում շատ կարեւոր է այսպիսի ժողովածուի երեւան գալը:

«Մի քանի օր է՝ այս գիրքը թերթում եմ եւ վերհիշում եմ շատ բաներ, ու նոր աչքով ես սկսում նայել, թերեւս, ավելի շատ գնահատել այս իրավիճակում այն հսկայական աշխատանքը, որ կատարված է: Կարմիր գծերից կարեւորագույնը, որ ողջ բանակցային գործընթացի ժամանակ բացառվել է, այն է՝ Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Մյուսն այն է, որ Հայաստանն ու Արցախը նույն անվտանգության համակարգում են, եւ անվտանգության համակարգ ասելով՝ պետք չէ սահմանափակվել միայն բանակով, այն ունի բազմաթիվ բաղադրիչներ, կարեւորագույններից մեկը արտաքին քաղաքականությունն է, տնտեսությունը, կարծում եմ՝ պատահական չէ, որ ժողովածուի վերնագիրն այդպես է՝ «Առաջնագծում»: Թե Արցախի եւ Հայաստանի անվտանգությունների տարանջատումն ինչի է բերում, ցավոք՝ մենք այդ ամենի ականատեսն ենք հիմա», - ասաց Դավիթ Շահնազարյանը:

Բանախոսի գնահատմամբ՝ մյուս կարեւոր սկզբունքը, որով Հայաստանն այդ տարիներին առաջնորդվել է, ռազմաքաղաքական բալանսի ապահովումն է. «Եթե ռազմականով մնում ենք հետ, ապա այն քաղաքականով պետք է կոմպենսացնել, եւ դա կարող եմ նշել, որ մեծ հաջողությամբ հնարավոր է եղել իրականացնել: Ի դեպ, մեծ միամտություն եւ անգրագիտություն է համարելը, որ Հայաստանը բանակցել է Ադրբեջանի հետ: Ո՛չ, Հայաստանը բանակցել է միջազգային հանրության հետ եւ ոչ միայն այդ տարիներին, բանակցային ողջ գործընթացում Հայաստանի եւ միջազգային հանրության դիրքորոշումը եղել է մի կողմում, Ադրբեջանինը՝ հակառակ, եւ այդպես շարունակվել է մինչեւ 2018 թվականը, սա փա՛ստ է: Ի՞նչն էր հիմքը՝ Մադրիդյան փաստաթուղթը, դրա վերջնական տեսքը բավական փոփոխություններից հետո 2009 թվականին Լակվիլայում հայտարարվեց համանախագահող 3 երկրների նախագահների կողմից… 2016 թիվ, քառօրյա պատերազմ, այո՛, ես էլ եմ համարում, որ Ալիեւն, ըստ էության, հայտնվել էր փակուղային վիճակում, եւ դա հուսահատական փորձ էր, որի վրա, իհարկե, նա մեծ խաղադրույք էր արել՝ քառօրյան, որը ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական իմաստով դատապարտվեց, եւ իմ գնահատմամբ՝ դրանից հետո սկսվեց բանակցային գործընթացի բարձրակետը»:

Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ 2016 թվականի մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի բանակցություններին, որտեղ սեղանին երեք կետ էր դրված՝ շփման գծում միջադեպերի միջազգային քննություն, հատուկ սարքերի տեղադրում, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի մեծացում:

«Սա նշանակում էր շփման գծի միջազգայնացում, Հայաստանը եւ միջազգային հանրությունը շատ մոտ էին, որ շփման գիծը, նկատի ունեմ այն շփման գիծը, որը կար մինչեւ 2020 թվականը, ըստ էության, միջազգայնացվեր: Պատահական չէ, որ Ալիեւը պաշտոնապես բողոքեց, որ իր վրա շատ մեծ ճնշում կա՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղը: Եթե ուսումնասիրեք Մադրիդյան փաստաթուղթը, ապա կտեսնեք, որ այն ընդունելով՝ Ադրբեջանն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղն իր կազմում չէ, որովհետեւ կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական հետեւանք ունեցող կամարտահայտմամբ», - ընդգծեց ԱԱԾ նախկին տնօրենը:

Դավիթ Շահնազարյանը փակագծեր բացեց նաեւ 2018 թվականի բանակցային գործընթացի մասին. «Պարզ ասեմ՝ 2018 թվականի ապրիլին սա էր օրակարգը, ըստ էության, թակարդ Ադրբեջանի համար՝ Մինսկի խմբով, այլ օրակարգ գոյություն չուներ: Կար, իհարկե, նաեւ նախաձեռնություն, որ կոչվում էր «Լավրովի պլան», որի մասին կա նախագահի ելույթներում, հատկապես 2018 թվականից հետո: Կարճ ասեմ՝ 5 շրջան՝ ազատում, եւ դուրս են գալիս Արցախի զինված ուժերը, 2 շրջան՝ Քարվաճառի եւ Լաչինի շրջանները մնում են այնքան ժամանակ, քանի ազատ կամարտահայտության, որն ունի պարտադիր իրավական ուժ, կարգավիճակի հարցը որոշված չէ: Դա, ըստ էության, կամ նշանակում է հավերժ, կամ Ադրբեջանը պետք է համաձայնվի հանրաքվե անցկացնել, եւ հայկական կողմի դիրքորոշումն էր, որ որեւէ ժամկետ հանրաքվեի վրա չպետք է լիներ: Մի փակագիծ էլ բացեմ, բոլորն էլ գիտեին, որ այդ հանրաքվեն չի լինելու, եւ այդ իրավիճակը պահպանվելու է, միջազգային խաղաղապահ ուժերը կանգնելու են հենց այդ սահմաններում: 2018 թվականից հետո նախագահ Սարգսյանն իր ելույթներում նաեւ նշել է, որ պայմանավորվածություն կար արդեն, որ պետք է 3 փաստաթուղթ լիներ, Հայաստան-Ադրբեջան, դրանից հետո՝ անմիջապես եռանախագահող երկրների հայտարարությունը, դրանից հետո՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշում, ի դեպ, դա հաստատեց նաեւ Ռուսաստանի Դաշնության համանախագահողը: Այսինքն՝ այս իրավիճակում է ներկայիս իշխանությունը ստացել բանակցային գործընթացը, սա է եղել ժառանգությունը: Առանց չափազանցության պատրաստ եմ քննարկել ցանկացածի հետ, որ սա եղել է բանակցային գործընթացի բարձրակետը…»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում