Չի՛ կարող բանակցողը հասնել որեւէ հաջողության, երբ դիմացինը հրապարակավ իրեն համեմատել է կեղտոտ լաթի հետ. Սարգսյան
Տեսանյութեր«Չի՛ կարող բանակցողը հասնել որեւէ հաջողության, երբ դիմացինը հրապարակավ իրեն համեմատել է կեղտոտ լաթի, հարբած ծաղրածուի հետ: Այդպիսի մարդը ինչո՞ւ պետք է լրջորեն խոսի ինչ-որ բանի մասին: Այդպիսի մարդը միայն պետք է պահանջի»,- «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսի պաշտոնական մասից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք ադրբեջանցիների հետ չենք բանակցել, բանակցել ենք միջնորդների հետ, որովհետեւ ադրբեջանցիների հետ բանակցելու բան չունենք, իրենք ուզում են, որ ամբողջը իրենցը լինի, դեռ մի բան էլ ավել: Իսկ միջնորդներն ինչպե՞ս պետք է վերաբերվեն մի մարդու, որ մեկ այստեղ է թռչում, մեկ այնտեղ է թռչում, մեկ՝ աջ, մեկ՝ ձախ, մեկ՝ Պրահա, մեկ՝ Մոսկվա: Դա փոխլրացման քաղաքականություն չէ, դա ե՛ւ-ե՛ւ-ի քաղաքականություն չէ, դա ճնշման տակ՝ կախված ճնշման ազդեցությունից, կարծիքի փոփոխություն է: Այնպես որ, ես մնում եմ իմ կարծիքին՝ բանակցողը պետք է փոխվի»,- ընդգծեց ՀՀ երրորդ նախագահը:
Իսկ թե արդյոք բանակցողի փոփոխությամբ դեռ հնարավոր է իրավիճակը շտկել, Սերժ Սարգսյանն ասաց. «Այո, շատ դժվար կլինի, ով նրան փոխարինի, անասելի դժվար կլինի, բայց ես կարծում եմ՝ դա հնարավոր է»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=250404&l=am/

