Մեր ամենահզոր զենքերը ուղղակի չեն օգտագործվել 44-օրյա պատերազմում. Սերժ Սարգսյան

Տեսանյութեր

«Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսի պաշտոնական մասի ավարտից հետո՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համբերատար պատասխանեց լրագրողների ամենատարբեր հարցերին: Այդ թվում՝ հարց հնչեց 44-օրյա պատերազմից հետո գործող իշխանության կողմից տարածվող այն թեզի վերաբերյալ, թե  բանակ չենք ունեցել, այն եղել է նախկին իշխանության համար կոռուպցիայի աղբյուր: Ի վերջո մենք բանակ ունեցե՞լ ենք, մարտունա՞կ էր, թե՝ ոչ, ՀՀ երրորդ նախագահը փակագծեր բացեց:

«Մենք, այո, ունեցել ենք բանակ, եւ մեր բանակը դա ապացուցել է 1992-94 թթ.-երից մինչեւ ընդհուպ 2018 թվականը: Երկրի այս կառավարիչները հաճախ փորձում են ինչ-որ բան համեմատել ավտոմեքենայի հետ: Մեր բանակը Մերսեդես չէր, դա՝ անկասկած, եւ չէր էլ կարող լինել, որովհետեւ նույն Մերսեդեսը տասնամյակների պատմություն ունի, բայց մեր բանակը արժե համեմատել «добротный» նորմալ մեքենայի հետ, որն իր պարտականությունները կատարում էր: Սրանք խոսում են այն մասին, որ այդ մեքենան լավը չէր, այս չէր, այն չէր ու մոռանում են, որ այդ մեքենան վարում է ոչ միայն վարորդական իրավունք չունեցողը, այլ ընդհանրապես վարել չիմացողը եւ անխուսափելիորեն այդ մեքենան ձորն է ընկնելու: Եվ ընկել է ձորը: Բայց փոխարենը հասկանան, որ պետք է վարել իմանալ, նորից խոսում են՝ բանակ չենք ունեցել, այս չենք ունեցել, այն չենք ունեցել: Բոլոր այն թվերը, որ իրենք հրապարակում են փողի հետ կապված, միֆ է, հեքիաթ է, որովհետեւ նույնիսկ սովորական քաղաքացին շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում 1 դոլարը, 100 դոլարը 2023 թվականին եւ ինչ արժեք ուներ այդ դոլարը 1994, 2004, 2014 թվականին: Որեւէ մեկը չի խոսում այն մասին, որ 2018-ից հետո Հայաստանը որեւէ ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել: Իսկ մինչեւ 2018-ը՝ ես կարող եմ խոսել իմ ժամանակահատվածի մասին եւ մինչեւ այդ, երբ ես երկար տարիներ եղել եմ ՊՆ նախարար, մենք ստացել ենք ահռելի ռազմատեխնիկական օժանդակություն: Չեմ ուզում թվեր ասել, որ շահարկման առարկա չդառնա, բայց դա ահռելի էր», - ընդգծեց Սերժ Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահը նաեւ շեշտեց, որ մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերք ու ռազմական տեխնիկա՝ պատերազմն այսպես չավարտելու համար:

«Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, ուղղակի, չեն օգտագործվել ինձ համար անհասկանալի պատճառներով, իսկ այդ զենքերը ժամանակին օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կերպ կլիներ: Հետո խոսում են, որ զինամթերք չի եղել, զենք չի եղել: Բա եթե հետեւում եք ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, տեսնո՞ւմ եք, որ ռուսական կողմը օգտագործում է բոլոր այն զենքերը, որ մենք ունեինք: Զենքը նաեւ օգտագործող է պետք: Եթե դու չես օգտագործելու, եթե նույնիսկ ատոմային ռումբ էլ ունենայինք, չէին օգտագործելու: Ոչ միայն զինամթերքի, նաեւ անձնակազմի առումով մենք 44-օրյա պատերազմում օգտագործել են 50%-ի չափով, բա այն 50%-ը ինչո՞ւ չեն օգտագործել՝ դա արդեն մյուս հարցազրույցների ժամանակ», - եզրափակելով խոսքը՝ ասաց Սերժ Սարգսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում