ՌԴ-ն մեր լավագույն դաշնակիցն է, որովհետեւ այլընտրանք չկա. Սերժ Սարգսյան

Տեսանյութեր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսի պաշտոնական արարողությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, մասնավորապես ադրբեջանական վերջին դիվերսիոն հարձակումից հետո՝ ռուս խաղաղապահների հանդեպ առկա դժգոհություններին:

«Ես, բնականաբար, եւս ոգեւորված չեմ ՌԴ որոշ պաշտոնյաների հայտարարություններով եւ անթույլատրելի եմ համարում, երբ ահաբեկչին ու ահաբեկչի թիրախին դնում են նույն հարթության վրա՝ երկուսին էլ կոչ անելով հանդարտության: Սա ինձ հիշեցնում է 80-ականների վերջին Սովետական միության գերագույն խորհրդի մի նախագահի, որը երբ ժողովուրդներն իրար հետ կռվում էին, ասում էր՝ «կլուբնիկի» պատճառով են իրար հետ կռվում: Բայց մյուս կողմից էլ տեսանք ՌԴ պաշտպանության նախարարության հասցեական հայտարարությունը: Իսկ ուրիշ ավելի հստակ հայտարարություններ եղա՞ն: Այո, ես տեսա, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն եւս հասցեական հայտարարություն արեց, բայց մեր տարածաշրջանում կա ԵՄ հատուկ ներկայացուցիչ, ով պարտավոր է այդ բոլոր իրադարձություններին մանրամասն տեղյակ լինել: Իսկ նա ի՞նչ ասաց: Ի՞նչ է նշանակում՝ արյունոտ միջադեպ, դա ի՞նչ ասելու բան էր: Ամեն ինչը պետք է միշտ դիտարկել համեմատության մեջ: Լավ, ռուսական խաղաղապահներին քննադատում ենք, ասում ենք՝ գնացեք, կա՞ մի երկիր, որ պատրաստ է խաղաղապահներ բերել, կա՞ այդպիսի մի երկիր: Եթե չկա, ինչո՞ւ են ավել-պակաս խոսում: Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր ի վիճակի՞ է դիմակայել Ադրբեջանին՝ առանց խաղաղապահների, հատկապես, որ Հայաստանը ձեռքերը լվացել է: Հայաստանն այլեւս իրեն չի համարում անվտանգության երաշխավոր, վաղուց արդեն չի համարում՝ կոպիտ ձախողվելուց հետո, ես նկատի ունեմ 44-օրյա պատերազմը: Բա այդ 120 հազարը ո՞նց պետք է դիմակայի այդ 10 միլիոնին: Ուրեմն՝ անհրաժեշտություն է, չէ՞, այնտեղ այսօրվա խաղաղապահների առկայությունը», - շեշտեց ՀՀ երրորդ նախագահը:

ՀՀ երրորդ նախագահի գնահատմամբ՝ միշտ պետք է հիշել, որ որեւէ դաշնակցային հարաբերություն միակողմանի օգնության համար չէ:

«Սովորական մարդկային հարաբերություններում էլ միայն այն ընկերությունն է ամուր, երբ ընկերակցող կողմերը գիտակցում են, որ ընկերությունը նաեւ փոխադարձ պատասխանատվություն է, փոխադարձ պարտավորություն է, եւ ոչ թե՝ դու միշտ տուր, տուր, տուր, իսկ ես ձեռքերս ծալեմ՝ անցնեմ-գնամ, մեկ ուրիշի հետ սկսեմ խոսել: Սա պետք է գիտակցել: Պետք է հասկանալ, որ միջազգային քաղաքականությունը շատ կոշտ, դաժան կողմեր ունի: Երբ տեսնում են, որ մարդ տեղից բան չի հասկանում, անմիջապես կուլ են տալիս: Այո, Ռուսաստանը եղել է եւ հիմա էլ մեր դաշնակիցն է, իսկ մեր կողմից դուք տեսնո՞ւմ եք այդպիսի դաշնակցային հարաբերություններ: Ես երբեք ռուսամոլ չեմ եղել, երբե՛ք, չեմ էլ լինելու, ես համարել եւ համարում եմ, որ ՌԴ-ն մեր լավագույն դաշնակիցն է, որովհետեւ այլընտրանք չկա: Նրանք, ովքեր ուզում են գալ մեր տարածաշրջան, ի՞նչ են մեզ առաջարկում: Իսկ ովքեր այդ գաղափարը առաջ են տանում, արդյո՞ք պայմանավորվածություն ունե՞ն, ՆԱՏՕ-ն գալու է այստեղ՝ ռազմաբազա դնի՞, եվրոպական մի որեւէ երկիր Ղարաբաղում կոնտինգենտ է ունենալո՞ւ: Դուք շատ լավ գիտեք, որ ես երբեք հակաեվրոպա էլ չեմ եղել, բացարձակապես: Ասածս, իմ կշտամբանքն այս պահին վերաբերում է ոչ թե ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին, այլ այն ավանտյուրիստներին, ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ փորձում են այստեղ ամեն ինչը պղտորել: Իսկ պղտորելը լավ բանի չի կարող բերել», - ընդգծեց Սերժ Սարգսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում