Քաղաքական պայքարը քյանդրբազություն չէ, որ ում միտքը ինչ գա, ելնի փողոց. Շարմազանով

Տեսանյութեր

ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ներքին եւ արտաքին քաղաքական մարտահրավերներին:

«ՓԱՍՏ Է, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԱՆԿԱՐԱՆ Է»

— Օրեր առաջ ռուս խաղաղապահների դեմ ակցիա իրականացվեց Արցախում: Ձեր գնահատմամբ` ի՞նչ վտանգներով է հղի Հայաստանի, այդ թվում նաեւ Արցախի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը:

— Ինչպես գիտեք, ինքս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագով եմ: Եվ մեկ անգամ չեմ ասել, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ նախեւառաջ պետք է շեշտադրում անի դեպի Մոսկվա, միաժամանակ զարգացնի հարաբերությունները Թեհրանի եւ Պեկինի հետ: Բայց հիմնական ռազմավարական դաշնակիցը պետք է շարունակի մնալ Մոսկվան, ու սա չի քննարկվում, որովհետեւ փաստ է, որ Մոսկվայի այլընտրանքը Անկարան է: Մի նայեք, որ Մոսկվան ու Անկարան այսօր ունեն որոշակի հարաբերություններ, այդ հարաբերություններից ավելի շատ նրանք հակասություններ ունեն: Բայց եկեք ազնիվ գտնվենք եւ խոսենք` առանց փակագծերի: Իսկ Ռուսաստանը մեղավոր չէ՞, որ Նիկոլը իրենց «քցել է» կամ այսօր իշխանության է:

— Ի՞նչ նկատի ունեք:

— 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո` Նիկոլ Փաշինյանը մնացել է իշխանության բացառապես պաշտոնական Մոսկվայի բարեհաճության արդյունքում: Բունկերում պախկվել էր, ո՞ւր էր Նիկոլը: Պարզապես գնաց Վլադիմիր Վլադիմիրիչին յոթ հարկանի «спасибо»-ներ ասաց, թե` ինչ ասես կանեմ: Սա էլ ենթադրում եմ նրանից, որ երբ Նիկոլը վերընտրվեց, գնաց Մոսկվա, ու Վ. Պուտինը իրեն չշնորհավորեց, այլ տեսախցիկների առաջ մի բան  ասաց, թե հուսով է, որ ընտրություններից հետո նա արդեն լեգիտիմ է ու կկատարի այն խոստումները, որոնք տվել է: Իսկ այդ խոստումները միայն թղթի վրա չի եղել: Թե բանավոր ինչեր է խոստացել, չգիտեմ: Չեմ բացառում, որ ե՛ւ Պուտինի մոտ է, ե՛ւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ Ալիեւին շատ բաներ է խոստացել: Այս մարդու քաղաքականությունն աջաբսանդալ է: Ինչպե՞ս կարելի է ամիսներ շարունակ հակառուսականություն քարոզել, քո ԱԽՔ-ին ուղարկել եթեր ու նրա շուրթերով ասել, թե Ռուսաստանը մեզնից պահանջում է մտնել Միութենական պետություն, իսկ երկու օր հետո ասել` նման բան չկա, փորձագիտական մակարդակի ենթադրություններ են: Լրիվ մսուր-մանկապարտեզ: Ու այսքանից հետո ոզում եք էդ մարդու հետ մեր ռազմավարական դաշնակիցը կամ մեր միջազգային գործընկերները լուրջ հարցեր քննարկե՞ն, կամ մեզ որեւէ մեկը լուրջ վերաբերվի՞ որպես հասարակություն: Ասում են` էս չի՞ ձեր ընտրածը, դե գնացեք, վայելեք:

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՖԻԱՍԿՈՆ ՉԻ ԲԽՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ »

— Այդուհանդերձ, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում խմորվող հակառուսական ալիքի հիմնական փաստարկը շարունակում է մնալ այն, թե Ռուսաստանն այսօր լավ օրեր չի ապրում, որ մի հատ էլ կարողանա Հայաստանին օգտակար լինել…

— Ռուսաստանի համար իսկապես հիմա շատ բարդագույն շրջան է եւ փաստացի ոչ թե հակամարտության, այլ պատերազմի մեջ է Արեւմուտքի հետ, ինչը լինել-չլինելու խնդիր է դարձել: Բայց ես մեկ անգամ չէ, որ ասել եմ` Ռուսաստանի ֆիասկոն, հնարավոր անհաջողությունը չի բխում Հայաստանի շահերից: Սա բերելու է Հայաստանի թուրքացման: Իսկ բոլոր այն անուղեղները, ովքեր ուրախանում են ռուսաստանյան անհաջողությամբ` թող հիշեն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ու եթե ռուսական զորքերը ինչ-որ մի հատ վատ կախարդական փայտիկի գործածման հետեւանքով հեռանան տարածաշրջանից, մի վայրկյան հետո թուրքերն են գալու: Ընդ որում` Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում եւ այս հարցում անկեղծ է: Նա ասում է` ՀԱՊԿ զորավարժությունները չարեցինք, որպեսզի Թուրքիան եւ Ադրբեջանը չջղայնանան, որովհետեւ ռուսական ռազմական ներկայությունը անվտանգության սպառնալիք է իրենց համար: Ու մենք, այսքանն իմանալով, հանգիստ ապրո՞ւմ ենք: Այդ Ռուսաստանն էր, որ 1992 թվականին թույլ չի տվել Նախիջեւանից երրորդ աշխարհամարտը սկսվի, 1993 թվականի սեպտեմբերին եւ հոկտեմբերին, էլի թույլ չի տվել, որ Թուրքիան մտնի Հայաստան: Ավելին` Ռուսաստանն է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավորման տարիներին 50 հազար տոննա միայն անվճար զինամթերք է տվել, 300 միլիոն դոլարի գործարանային գնով զենք է տվել, վերջապես «Իսկանդեր է» տվել Հայաստանին: Միակ երկիրն է Հայաստանը, բացի Ռուսաստանից, որ ուներ այդ զենքը, որոնք սրանք չկիրառեցին: Այո՛, այս ամենը մտահոգիչ է, բայց մեր ռուս բարեկամներին էլ պետք է մտահոգի այն իրավիճակը, որը կա այսօր Հայաստանում:

— Այս ամենը հաշվի առնելով` ճի՞շտ եք համարում փողոցային պայքարի հարցում ընդդիմության տակտիկական դադարը: Առնվազն շատ ուշ չի՞ լինելու, եթե այս իշխանությանը հաջողվի արտաքին քաղաքական վեկտորը փոխել:

— Ինչ վերաբերում է ընդդիմության պայքարին, քաղաքական պայքարը քյանդրբազություն չէ, որ ում միտքը ինչ գա, ելնի փողոց: Մի անգամ մեր նախագահը սրանց մասին էր ասում, բայց բոլորին է վերաբերում` քաղաքական գործիչը պետք է երեք-չորս քայլ առաջ մտածի, հաշվարկի: Եթե  նա «ուռա» դուրս ես գալիս փողոց ու երկրորդ, երրորդ, չորրրոդ քայլը չգիտես ինչ պետք է անես, ավելի լավ է ոչինչ չանել եւ սպասել: Եթե քո աչքերը փակ են, դու պետք է քայլ չանես, որովհետեւ եթե քայլ արեցիր, կարող է անդունդը ընկնես, ու այնտեղից էլ քեզ ոչ մեկը չի հանի: Հայ ազգն ունի քաղաքական մեկ փամփուշտի, մեկ կրակոցի հնարավորություն: Սա բռնության կոչ չէ, շեշտում եմ` քաղաքական առումով, եւ պետք է սա անել ճիշտ աշխատանքի արդյունքում: Յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում ունի վերելքների եւ վայրէջքների շրջաններ: Իհարկե, մենք մեր վայրէջքի շրջանում ենք, որից հետո` վերելք էլ է գալու: Ինձ միշտ ասում են` պարոն Շարմազանով, ե՞րբ է լինելու, լա՞վ է լինելու: Ասում եմ` դեռ գահավիժում ենք, բայց լավ է լինելու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իր պատմական մինիմումին է հասել: Իսկ մնացածն արդեն ազգային մտավորականության, հասարակության, քաղաքական էլիտայի, լրատվամիջոցների խնդիրն է, որ կարողանան համախմբվել: Պաշտոնապես հայտարարում եմ` Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը երբեք այսքան ցածր վստահություն չեն ունեցել, ինչքան ունեն հիմա: Նույնիսկ համայնքային ընտրություններում, որտեղ ընդդիմությունը համախմբվում է, Նիկոլը պարտվում է: Ինչպես օրինակ` Մասիսում, Վանաձորում, Բերդում: Ճիշտ է, ով հաղթում է, մեծ մասին բռնում են, նույնիսկ չեն կարողանում հանդուրժել, որ մի փոքր համայնքում մեկն իրենց հաղթի: Բայց նույն կերպ այս զրույցից հետո` կարող են ձեզ էլ բռնել եւ ասել, թե ինչո՞ւ եք Շարմազանովին լուսաբանել:

«ՊԱՅՔԱՐՈՂԸ ՇԱՆՍ ՈՒՆԻ, ՉՊԱՅՔԱՐՈՂԸ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ»

— Բայց ակնհայտ է, որ ազգային ընդդիմությանն այս ողջ ընթացքում չհաջողվեց այնպես համախմբվել, որպեսզի հնարավոր լինի հեռացնել այս իշխանությանը: Հետեւապես` ո՞րն է ելքը:

— Համամիտ եմ, որ ազգային ընդդիմությունը դեռեւս չի հաջողել իր նպատակներում, բայց այդ անհաջողությունից հետո կանգնել ու ասել` պետք է հուսահատվել, ճիշտ չեմ համարում, որովհետեւ հուսահատությունը մեղք է: Մարդը, որ խեղդվում է, պայքարում է չէ՞, պայքարողը շանս ունի, չպայքարողը շանս չունի, ես պայքարի կողմնակից եմ: Որպես պատմաբան` ասեմ, որ հայ ժողովուրդն ավելի բարդագույն շրջաններից է կազմավորվել ու հզորացել: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից 3 տարի անց հայ ժողովուրդը Սարդարապատ, Բաշ-Ապարան ու Ղարաքիլիսայի ճակատամարտեր է տվել: Նույն ժողովուրդը չի՞ եղել, որի մասին Նժդեհն ասում էր` նայած, թե ով է ժողովրդի ու բանակի գլխին, եթե առյուծ է` այդ բանակը կարող է հրաշագործություններ կատարել: Իսկ եթե նապաստակ է, ապա հրաշագործների խումբը կարող է վերածվել հոտի:

— Կարծում եք` Նիկոլ Փաշինյանը դեռ չի՞ ավարտել իր ծրագիրը եւ դեռ անելի՞ք ունի իշխանությունում:

— Նիկոլ Փաշինյանն Արցախի ու Հայաստանի վերաբերյալ իր ծրագիրը դեռեւս չի ավարտել, երբ ավարտի, այն ժամանակ «տերերը» նրան կճանապարհեն: Բայց համոզված եմ` եթե համախմբում լինի, Նիկոլ Փաշինյանի պարտությունն այլընտրանք չունի: Չի կարելի ազգային նպատակներից ու գաղափարներից, Արցախի հայկականությունից շեղվել: Այնպես որ, այս վճռական փուլում արցախահայության ու նրանց պայքարի կողքին կանգնելու այլընտրանք չկա, եւ «Սերգոն երբեք լավ չի ապրելու, եթե Արցախը մերը չլինի» (Շարմազանովը վերաձեւակերպեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը դեռեւս լրագրող Սերգո Երիցյանի հարցին, որի ժամանակ ասել էր, որ քանի Արցախի հարցը չի լուծվել, Սերգոն լավ չի ապրելու, - հեղինակ):

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում