Որքան շուտ հեռանա, այնքան ավելի լավ.«Դինամոյի» դարպասապահը` Զախարյանի մասին
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Իգոր Լեշուկը խոսել է իր ակումբակից, Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին:
«Որքան շուտ Զախարյանը հեռանա, այնքան լավ կլինի իր համար: Վստահ եմ, այլ երկրում կգրանցի ավելի մեծ պրոֆեսիոնալ աճ:
Արսենն արդեն բավական ժամանակ այստեղ է և զգացել է Ռուսաստանի առաջնության խաղամակարդակը, կարծում եմ՝ չարժե երկար մնալ: Իրեն նույնպես ասել եմ այս մասին:
Հասկանալի է, որ թոփ առաջնություն տեղափոխվելն այս պահին բարդ գործընթաց է, սակայն կարծում եմ՝ առաջիկա մեկ-երկու տարում իրավիճակը կփոխվի»,- Լեշուկի խոսքը փոխանցում է «Спорт-Экспресс»-ը

