Շատ վտանգավոր հայտարարություններ.Ինչ տվեց Նիկոլի բեռլինյան այցը

ՍԻՄ-Տեսանյութեր

«Իրա­վունք TV»-ի տա­ղա­վա­րում զրու­ցել ենք «Ուժեղ Հա­յաս­տան Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր Մի­ու­թյան» շարժ­ման գոր­ծա­դիր կո­մի­տե­ի ան­դամ, ՍԻՄ կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ ՀԱՅԿ ԲԱ­ԲՈՒ­ԽԱ­ՆՅԱ­ՆԻ հետ:

— Բաք­վում տե­ղի ու­նե­ցավ Լավ­րով-Բայ­րա­մով, իսկ Նյու-Դե­լի­ում Միր­զո­յան-Լավ­րով հան­դի­պու­մը: Ի՞նչ կա­սեք նախ Ռու­սաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րի, ա­պա ՌԴ-ի եւ Հա­յաս­տա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րի երկ­կողմ հան­դի­պում­նե­րի մա­սին:

— Սեր­գեյ Լավ­րո­վը գնում է Բա­քու, բայց որ­պես­զի ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րը հան­դի­պի նրան, ստիպ­ված է լի­նում մեկ­նել Հնդկաս­տան: Հա­յաս­տանն այ­լեւս հե­տաքրք­րու­թյուն չի ներ­կա­յաց­նում  ռու­սա­կան մեծ քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մար: Դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի նկատ­մամբ այս­պի­սի ար­հա­մա­րհան­քին ու կեց­ված­քին, ո­րը կա Հա­յաս­տա­նի ա­րեւմ­տա­մետ իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից, մենք ստա­նում ենք ար­դեն շատ ու­ղիղ պա­տաս­խան­ներ: Ցա­վոք, Հա­յաս­տանն այս­պի­սի խղճուկ վի­ճա­կում է հայտն­վել ա­պի­կար, անգ­րա­գետ եւ նույ­նիսկ մարդ­կա­յին ո­րակ­նե­րից զուրկ իշ­խա­նա­վոր­նե­րի պատ­ճա­ռով: Եվ պա­տա­հա­կան չէ, որ Լավ­րովն ա­սաց, թե Նի­կո­լի խղճին  են մնում այն բո­լոր հար­ցե­րը, ո­րոնք ի հայտն են ե­կել:

— Նա­խորդ շա­բաթ Գեր­մա­նի­ա­յում էր Նի­կոլ Փա­շի­նյա­նը, եւ նրա հետ հա­մա­տեղ ա­սու­լի­սի ժա­մա­նակ կանց­լեր Օ­լաֆ Շոլ­ցը հայ­տա­րա­րեց, թե՝ «Անհրա­ժեշտ է հաս­նել խա­ղաղ հան­գու­ցա­լուծ­ման՝ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան, ինչ­պես նա­եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի քա­ղա­քա­ցի­նե­րի ինք­նո­րոշ­ման տե­սան­կյու­նից: Ընդ ո­րում՝ այս բո­լոր սկզբունք­նե­րը հա­վա­սա­րա­զոր են»: Փաս­տո­րեն, մի՞ֆ էր, որ Փա­շի­նյանն ԱԺ ամ­բի­ո­նից հայ­տա­րա­րում էր, որ՝ «Մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը մեզ կրկին ա­սում է՝ մի փոքր ի­ջեց­րեք Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հար­ցում ձեր նշա­ձո­ղը», ե­թե այ­սօր Գեր­մա­նի­ան է բարձ­րա­ձայ­նում ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի մա­սին:

— Նշա­ձո­ղի պա­հանջ, ե­րե­ւի, դրել են Թուր­քի­ան եւ Ադր­բե­ջա­նը, ո­րոնք Նի­կո­լի հա­մար հենց այն մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն է, ով կա­րող է թե­լադ­րել, թե ինչ­պի­սի կեց­վածք պետք է ըն­դու­նի: Նի­կո­լը գո­նե պա­տե­րազ­մից հե­տո եր­բեք Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման մա­սին ան­գամ  ծպտուն չի հա­նել: Նույն Գեր­մա­նի­ա­յում խո­սե­լով Ար­ցա­խի մա­սին՝ նա ա­սում էր, որ պետք է պաշտ­պան­վեն ոչ թե Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան, այլ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յու­թյան անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­նե­րը, ի­րա­վունք­նե­րը: Այ­սինքն՝ խոսքն այն մա­սին է, որ Նի­կո­լը հանձ­նել է Ար­ցա­խը եւ հի­մա, ուղ­ղա­կի, այդ­տեղ կա ազ­գա­յին փոքր­ամաս­նու­թյուն, ո­րի նկատ­մամբ Ադր­բե­ջա­նը բա­րի կամք պետք է դրսե­ւո­րի: Սա է Նի­կո­լի դիր­քո­րո­շու­մը, ին­չի մա­սին բազ­միցս ա­սել եմ, որ ան­թույ­լատ­րե­լի եւ դա­վա­ճա­նա­կան: Ինչ վե­րա­բե­րում է Շոլ­ցի հայ­տա­րա­րու­թյա­նը, ե­թե Գեր­մա­նի­ան գտնում է որ Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման հար­ցը պետք է բարձ­րաց­վի, դե թող ճա­նա­չի Ար­ցա­խը: Ո՞վ է խան­գա­րում Գեր­մա­նի­ա­յին, որ ճա­նա­չի Ար­ցա­խը՝ ել­նե­լով ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյան մեջ ֆիքս­ված ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քից: Իսկ ո՞վ է խան­գա­րում Գեր­մա­նի­ա­յին մտցնել պատ­ժա­մի­ջոց­ներ Ադր­բե­ջա­նի դեմ, հու­մա­նի­տար օգ­նու­թյուն բե­րել Ար­ցա­խին: Այ­սինքն՝ սա նույն պահ­վածքն է, ինչ Ֆրան­սի­ա­յի դեպ­քում էր: Մի կող­մից նրանք ա­սում են, թե ճիշտ կլի­ներ, որ Ար­ցա­խի ի­րա­վունք­նե­րը պաշտ­պան­վե­ին, Լա­չի­նի մի­ջանց­քը բաց­վեր, բայց ի­րա­կա­նում ո­րե­ւէ գործ­նա­կան քայլ չեն ա­նում:

— Ի՞նչ կա­րող են ա­նել, ե­թե բո­լոր պա­հանջ­նե­րին ի պա­տաս­խան՝ Ադր­բե­ջա­նը մնում է անդրդր­վե­լի, իսկ Բեր­ձո­րի ճա­նա­պար­հը՝ փակ:

— Բեր­ձո­րի ճա­նա­պար­հից բա­ցի, ու­նենք բազ­մա­թիվ ճա­նա­պարհ­ներ, ո­րոնք տա­նում են Ար­ցախ: Օ­րի­նակ` Աղ­դա­մից Աս­կե­րան տա­նող ճա­նա­պար­հը, Քար­վա­ճա­ռից մտնող ճա­նա­պար­հը, ո­րը Հա­յաս­տանն է կա­ռու­ցել: Այ­սինքն՝ ցան­կու­թյան դեպ­քում նույն Գեր­մա­նի­ան եւ Ֆրան­սի­ան կա­րող է­ին մի քա­նի բեռ­նա­տար հու­մա­նի­տար օգ­նու­թյուն մտցնել Ար­ցախ՝ հենց այդ ճա­նա­պարհ­նե­րով: Թող պայ­մա­նա­վոր­վե­ին Ադր­բե­ջա­նի հետ, ե­թե թույլ չէր տա, թող պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռե­ին, այ­լա­պես ստաց­վում է, որ գե­ղե­ցիկ բա­ռեր են ա­սում ու ո­չինչ չեն ա­նում: Իսկ այդ գե­ղե­ցիկ բա­ռերն աս­վում են, որ­պես­զի խճճեն հայ հա­սա­րա­կու­թյան պատ­կե­րա­ցում­ներն ի­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին: Սա հա­մա­ձայ­նեց­ված ընդ­հա­նուր քա­ղա­քա­կա­նու­թյուն է, թե տե­սեք Գեր­մա­նի­ան, Ֆրան­սի­ան ինչ­պի­սի սի­րուն-սի­րուն փա­թե­թա­վոր­ված մտքեր են ա­սում: Մինչ­դեռ մե­ջը փուչ է, ո­չինչ նրանք ի­րա­կան կյան­քում չեն ա­նում:

— Վե­րա­դառ­նա­լով Փա­շի­նյա­նի` հենց այս շրջա­նում բեռ­լի­նյան այ­ցին՝ ըստ Ձեզ, ի՞նչ հե­տե­ւանք­ներ կու­նե­նա:

— Ո­րոշ ժա­մա­նակ ա­ռաջ էլ Ա­րա­բաթն էր վա­զե­վազ այն­տեղ գնա­ցել: Գեր­մա­նի­ան այ­սօր Ռու­սաս­տա­նի դեմ ՆԱ­ՏՕ-ի կող­մից ի­րա­կա­նաց­վող ընդ­հա­նուր պա­տե­րազ­մի ա­ռանց­քա­յին երկր­նե­րից մեկն է, որն ար­դեն թույլ է տվել, որ ի­րենց ար­տադ­րած «Լե­ո­պարդ» տան­կե­րը փո­խան­ցեն Ուկ­րա­ի­նա­յին: Նա տա­լիս է Ուկ­րա­ի­նա­յին հսկա­յա­կան օգ­նու­թյուն, այդ թվում՝ զեն­քով, զի­նամ­թեր­քով է օգ­նում: Հե­տե­ւա­պես, հաս­կա­նա­լի է, որ այս­պի­սի ջեր­մա­գին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ո­րոնք Հա­յաս­տանն այ­սօր ցու­ցադ­րում է Գեր­մա­նի­ա­յի եւ Ֆրան­սի­ա­յի նկատ­մամբ, չեն կա­րող բա­ցա­սա­կան չանդ­րա­դառ­նալ Հա­յաս­տան-Ռու­սաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա: Մինչ­դեռ մեր տա­րա­ծաշր­ջա­նում հար­ցերն այ­սօր, ե­րեկ եւ միշտ լու­ծել է Ռու­սաս­տա­նը: Այս տա­րա­ծաշր­ջա­նից Ռու­սաս­տա­նը չի գնա­լու, այլ հարց է, որ Ռու­սաս­տա­նը չգնա­լով՝ տես­նե­լու է Հա­յաս­տա­նի մեջ ոչ թե իր բա­րե­կամ, վստա­հե­լի դաշ­նա­կից պե­տու­թյա­նը, այլ՝ ան­բա­րո իշ­խա­նու­թյուն պատ­ճա­ռով ան­բա­րո պե­տու­թյուն: Եվ այդ ան­բա­րո պե­տու­թյան հետ վար­վե­լու են, ինչ­պես սա­զա­կան է, որ վար­վեն ան­բա­րո­յա­կան­նե­րի հետ:

— Ի դեպ, Փա­շի­նյա­նը Գեր­մա­նի­ա­յում խո­սեց Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին: Ո՞րն էր հիմ­նա­կան շեշ­տադ­րու­մը:

— Նի­կո­լը սկսեց ար­դա­րա­նալ, որ Ռու­սաս­տա­նին չի օգ­նում, որ­պես­զի այն շրջան­ցի պատ­ժա­մի­ջոց­նե­րը: Գլուխ գո­վաց, թե ռու­սա­կան օ­դա­նավն այս­տեղ կա­լա­նա­վո­րել է եւ փո­խան­ցել Ա­րեւ­մուտ­քին: Տպա­վո­րու­թյուն էր, որ զե­կու­ցում է իր վե­րա­դա­սին, թե ինչ է ա­նում Ռու­սաս­տա­նի դեմ: Բայց նա շատ վտան­գա­վոր մի բան էլ ա­սաց, թե մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը պետք է մտնեն Ար­ցախ: Այ­սինքն՝ ամ­բողջ խնդի­րը Նի­կո­լի այն է, որ­պես­զի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը մտնեն Ար­ցախ, եւ այն­տե­ղից դուրս բեր­վի ռուս խա­ղա­ղա­պահ զո­րա­խում­բը: Հա­յաս­տա­նը ոչ ի­րա­վա­բա­նո­րեն, բայց պրակ­տի­կա­պես դուրս է ե­կել ՀԱՊԿ-ից (հի­շենք, որ Նի­կո­լը թույլ չտվեց ՀԱՊԿ-ի խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյա­նը, որ գան եւ կանգ­նեն սահ­մա­նին), բայց դրա փո­խա­րեն` «էստի հա­մե­ցեք» է կան­չում եվ­րո­պա­կան հա­տուկ ստո­րա­բա­ժա­նում­նե­րին, ո­րոնք են ռուս­նե­րին այս­տե­ղից հա­նե­լու հա­մար, ոչ թե Հա­յաս­տա­նին պաշտ­պա­նեն: Հի­մա հար­ցը Ար­ցա­խինն է, որ­պես­զի այն­տե­ղից ռուս­նե­րին հա­նեն, ռու­սա­կան ազ­դե­ցու­թյունն ընդ­հան­րա­պես Անդր­կով­կա­սում բա­ցառ­վի, դրա հա­մար հրա­վի­րում են մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին:

Բա­ցի այս, եւս մի կա­րե­ւոր հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց Նի­կո­լը՝ նշե­լով, որ Եվ­րո­պա­կան մի­ու­թյան հետ հուն­վա­րից սկսած՝ մեկ­նար­կել են նոր ձե­ւա­չափ՝ քա­ղա­քա­կան եւ անվ­տան­գա­յին հար­ցե­րի վե­րա­բե­րյալ, ին­չը շատ վտան­գա­վոր է: Հա­յաս­տա­նը, որն ան­կա­խա­ցու­մից ի վեր 30 տար­վա ըն­թաց­քում իր անվ­տան­գա­յին հա­մա­կար­գը ձե­ւա­վո­րել է Ռու­սաս­տա­նի հետ բազ­մա­թիվ պայ­մա­նագ­րե­րի վրա, այդ թվում՝ սահ­մա­նա­պահ զոր­քե­րի, 102-րդ ռազ­մա­կան բա­զա­յի, Ար­ցա­խում կանգ­նած խա­ղա­ղա­պահ­նե­րի, ՀԱՊԿ եւ երկ­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րի: Հի­մա կան  ա­վան­տյու­րիստ­ներ, ո­րոնք ա­սում են՝ դուրս գանք ՀԱՊԿ-ից, ո­րով­հե­տեւ այ­սինչ բա­նը չի կա­տա­րել: Այդ դեպ­քում՝ ե­կեք դուրս գանք ՄԱԿ-ից ո­րով­հե­տեւ ՄԱԿ-ն էլ պա­հան­ջում է շատ բան Ադր­բե­ջա­նից, բայց չի ի­րա­կա­նաց­վում, դուրս գանք Հա­ա­գա­յի դա­տա­րա­նի հա­մա­կար­գից, ո­րը պա­հան­ջել է Լա­չի­նի մի­ջանց­քի բա­ցում, բայց Ադր­բե­ջա­նը չի բա­ցել, դուրս գանք նա­եւ Եվ­րա­մի­ու­թյան հետ ա­սո­ցաց­ման պայ­մա­նագ­րից, ո­րով­հե­տեւ ԵՄ երկր­նե­րը եւս պա­հան­ջում են Լա­չի­նի մի­ջանց­քի բա­ցում, բայց Ադր­բե­ջա­նը է­լի չի բա­ցում, ու­րեմն՝ սա եւս ա­նար­դյու­նա­վետ հա­մա­կարգ է: Բայց սա կլի­ներ հի­մար մո­տե­ցում, պար­զա­պես, ե­թե այդ մա­սին խո­սում են մաս­նա­գետ­նե­րը, նրանք բո­լո­րո­վին էլ հի­մար չեն, այլ վտանգ­տա­վոր դա­վա­ճան­ներ են:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հ.Գ.- Հար­ցազ­րույցն ամ­բող­ջու­թյամբ դի­տե՛ք Iravunk.com-ում՝ անց­նե­լով հե­տե­ւյալ կարճ հղու­մով՝ https://clck.ru/33hTCd կամ այս QR կո­դով՝

 

 

https://iravunk.com/sim/?p=250366&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ