«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Իշխանավորների «վստահությունն» ու «ոչիշխանական» տխուր արդյունքները

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան շատ փորձանք են բերում Հայաստանին ու Արցախին օրվա իշխանությունները, այնքան վստահ են դառնում, որ վայելում են հանրության աջակցությունը: Մեկ անգամ չէ, որ բարձր պաշտոն զբաղեցնող քպականները համոզված հայտարարել են, թե ցանկացած ընտրությունների դեպքում իրենք հաղթելու են: Դե, հանուն արդարության, պետք է նշել, որ նախորդ երեք ընտրություններում (երկու անգամ՝ խորհրդարանական և մեկ անգամ՝ Երևանի ավագանու) այդպես էլ եղել է:

Բայց... Բանն այն է, որ քպականները նման վստահությամբ հաղթել են, երբ արդեն իշխանություն են ունեցել: Եթե 2018 թվականի երկու ընտրություններն անցան հանրային էյֆորիայի ֆոնին, ապա 2021 թվականի ընտրությունների պարագայում ոչ մեկ անգամ նշվել է, որ նույնիսկ «նախկինների» օրոք այդ կարգի վարչական ռեսուրս չի կիրառվել:

«Ոչիշխանական» վերջին ընտրությունները, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, եղել են 2017 թվականին՝ ի դեմս «Ելք» դաշինքի: Այդ ընտրություններում, որի լեգիտիմությունը որևէ մեկը չի վիճարկել, այս քաղաքական ուժը ստացել էր ընդամենը 122 հազար քվե, ընդ որում՝ ՀՀԿ-ի առավել շատ քվե ստացած երեք պատգամավորները ավելի շատ ձայն էին ստացել ամբողջ «Ելք» դաշինքից:

Այն ժամանակ «Ելք»-ից ամենաշատ քվե ստացել էր Նիկոլ Փաշինյանը՝ 11763: Երկրորդը Մանե Թանդիլյանն էր՝ 5110 ձայն: Երրորդ տեղում ներկայիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր մոտ 3999 քվեով: Մյուսները շատ ավելի քիչ ձայն էին ստացել: Օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանը ընդամենը 940 ձայն էր ստացել, Ռուբեն Ռուբինյանը՝ 769, իսկ Տիգրան Ավինյանը՝ 374: Պատահական չէ, որ շատ փորձագետներ վստահ են, թե որ օրը ՔՊ-ն իշխանության չեղավ, ու ընտրություններ անցկացվեցին, այսօրվա իշխանավորները նույնիսկ 2017 թվականի քվեները չեն ստանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին