Կոնստանտին Օրբելյանն ու Էլինա Գարանչան հանդես են եկել համատեղ համերգով

Մշակութային

Հայազգի նշանավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ` մարտի 2-ին Մեքսիկայի Գեղարվեստի պալատում տեղի է ունեցել լատվիացի աշխարհահռչակ օպերային աստղ Էլինա Գարանչայի գալա համերգը։ Կ․ Օրբելյանի եւ Է. Գարանչայի համատեղ համերգը նվիրված է եղել Մեքսիկայի Գեղարվեստի պալատի Ազգային օպերային թատերախմբի հիմնադրման 75-ամյակին։ Համերգի բոլոր տոմսերը դեռեւս շաբաթներ առաջ վաճառված են եղել։

Վերջերս նշանավոր «Էխո Կլասսիկ» ընկերության կողմից Գարանչան արժանացել է «Տարվա ամերիկյան վոկալիստ» բարձրագույն երաժշտական կոչմանը։ Ներկայումս Էլինա Գարանչան դասվում է աշխարհի ամենապահանջված կին օպերային երգչուհիների շարքում, քանի որ իր կատարողական արվեստով եւ ձայնային տվյալներով կարողանում է ներկայանալ տարբեր ոճերի եւ ժամանակաշրջանների երգացանկով։ Գարանչան ծնունդով Ռիգայից է, ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Ներկայումս աշխարհի հեղինակավոր օպերային թատրոնների մշտապես պահանջված արտիստն է Գարանչան։ «Նյու Յորք Թայմսը» երգչուհու մասին գրել է․ «Գարանչան վերջին 25 տարվա լավագույն Կարմենն է»։ Նրա կարեւոր ձեռքբերումներից մեկը Վիեննայի օպերային թատրոնում Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայում Ամներիսի դերերգով ներկայանալն էր։ Այստեղ նա հանդես եկավ նաեւ 18 օպերաներից դերերգերով, որի համար ստացավ «Լավագույն կամերային երգչուհի» պատվաբեր կոչումը։

Մաեստրո Կոնստանտին Օրբելյանի եւ Էլինա Գարանչայի համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի։ Երկու նշանավոր արտիստների միջեւ ձեւավորված անխախտ ստեղծագործական կապը մշտապես բարձր արդյունք է տալիս։ Համաշխարհային նշանավոր երաժշտական պարբերականների դիպուկ բնորոշմամբ՝ այս երկու արտիստների ստեղծագործական տանդեմը նորովի է մեկնաբանում մեզ համար արդեն հայտնի շատ ստեղծագործություններ։ Մեքսիկայի գեղարվեստի պալատում տեղի ունեցած համերգի ընթացքում ներկայացվել են Մասկանիի, Սեն-Սանսի, Բիզեի եւ այլ կոմպոզիտորների օպերաներից հատվածներ։ Համերգային երեկոյի ավարտին հնչել են հատվածներ Ջակոմո Պուչչինիի  «Ջանի Սկիկի» օպերայից։

Տեղի ունեցած համերգի վերաբերյալ երգչուհին ասել է․ «Ինձ համար մեծ պատիվ էր ելույթ ունենալ մաեստրո Օրբելյանի ղեկավարությամբ այս հեղինակավոր բեմում, որտեղ հանդես են եկել աշխարհի մեծանուն շատ ու շատ օպերային երգիչներ»։

Ի դեպ, Կոնստանտին Օրբելյանն ու Էլինա Գարանչան առաջիկայում նոր համատեղ նախագծերով կներկայանան։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում