ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆՏ­ՆԵՐՆ ԱՐ­ԴԵՆ ԿԱՐ­ՏՈ­ՖԻ­ԼԻ ԴԵՄ ԿՌՎԵԼՆ ԵՆ ԿԱ­ՐԵ­ՎՈ­ՐՈՒՄ

Վերլուծություն

Ի­ջեք, հա­սել ենք: Թե ինչ­պի­սի զա­վեշ­տա­լի «կռիվ» է ա­րել Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նը կար­տո­ֆի­լի պար­կե­րի և կար­տո­ֆիլ վա­ճա­ռող­նե­րի հետ` դա հան­րա­հայտ է: Մի­ակ տա­րօ­րի­նա­կու­թյու­նը` թե ին­չու ի տար­բե­րու­թյուն Նի­կո­լի վի­րա­վոր­վել է «թուրք» բա­ռից և ա­սո­ղին բռնել տվել... Թե՞ ՔՊ-ի ներ­սում ո­մանց գլու­խը մտել է, որ թուր­քը թշնա­մի է: Զո­րօ­րի­նակ` տխրահռ­չակ Մել­քո­նյան Գա­գոն հասց­րել է կոչ ա­նել չհա­վա­տալ թշնա­մուն:

ՔՊ-ՈՒՄ Ի­ՐԱՐ ԵՆ ԽԱՌՆ­ՎԱԾ

106 տա­րի ա­ռաջ մեծն Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նը ճշգրտո­րեն ա­սել է, թե ով­քեր են թուր­քի հետ հաշ­տու­թյուն փնտրող­նե­րը. «Նե­րել, մո­ռա­նալ՝ եր­բեք, ո՛չ մի ձեռք հաշ­տու­թյան, ո՛չ մի թուր­քի հետ, մի­այն վրեժ, սա պի­տի լի­նի մեր աստ­վա­ծը՝ վրեժ, մեր կրո­նը՝ վրեժ, մեր պատ­մա­կան մի­սի­ան-վրեժ, մեր եր­գը, մեր նկա­րը, մեր հա­ցը-վրեժ, մեր որ­դին, մեր սե­րը, մենք-վրեժ:

Դա­րե՛ր, դա­րե՛ր, դա­րե՛ր, մի­այն վրեժ…

Պի­տի մենք լիրբ լի­նենք, ստոր, պոռն­կոր­դի, որ մո­ռա­նանք և նե­րենք:

Վրե­ժի կաթ պի­տի տան մեր մայ­րե­րը մեր ծնվող մա­նուկ­նե­րին…»:

Այ­սինքն` մեծն մտա­վո­րա­կա­նը թուր­քի հետ «խա­ղա­ղու­թյուն» փնտրող­նե­րի ճա­կա­տին դա­ջել է. «Լիրբ, ստոր, պոռն­կոր­դի»: Մեկ դա­րի հե­ռա­վո­րու­թյու­նից բնու­թագ­րել է կա­պի­տու­լյանտ­նե­րի ողջ բո­լու­կին... Իսկ բո­լու­կի ներ­սում պա­ռակ­տում է եփ­վում: Վտան­գա­վոր չա­փե­րի են հա­սել իշ­խող կու­սակ­ցու­թյան ներ­սում վե­ճե­րը: Իսկ նոր կու­սակ­ցու­թյան ստեղ­ծու­մը, ին­չը Նի­կո­լը վա­ղուց է մտմտում, պա­հանջ­վում է, որ­պես­զի այն­տեղ պատ­վի­րակ­վեն ա­մե­նա­օ­դի­ոզ գոր­ծիչ­նե­րին, ինչ­պի­սիք են պատ­գա­մա­վոր­ներ Ար­սե­նյա­նը, Մել­քո­նյա­նը, Ա­ղա­զա­րյա­նը, Թո­րո­սյա­նը և այլք՝ Փա­շի­նյա­նի կող­մից կու­սակ­ցու­թյան ղե­կից հե­ռաց­ված գոր­ծիչ­նե­րի խիստ ա­ռաջ­նոր­դու­թյամբ: Պատ­կե­րաց­նո՞ւմ եք` նոր կու­սակ­ցու­թյուն այդ­պի­սի դեմ­քե­րով և Պա­պի­կյա­նի ա­ռաջ­նոր­դու­թյամբ...

Ին­քը` Նի­կո­լը վա­խե­րի մեջ է: Հաս­կա­նում է, որ Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցած վեր­ջին սան­ձար­ձա­կու­թյու­նից պա­տե­րազ­մի հոտ է գա­լիս: Որ Բա­քուն թքած ու­նի և՛ Հա­ա­գա­յի դա­տա­րա­նի, և՛ Շոլ­ցի խոս­քի, և՛ Լավ­րո­վի հոր­դոր­նե­րի վրա, ա­ռա­վե­լևս` եվ­րա­դի­տորդ­նե­րի վրա: Հա­յաս­տանն Ար­ցա­խով հան­դերձ կոր­ծա­նե­լուց չի նրա վա­խը, այլ սե­փա­կան ո­ղոր­մե­լի գո­յու­թյան հա­մար: Բեռ­լի­նում էլ տե­ղի հա­յե­րին ա­սաց, որ ոչ մի դեպ­քում իշ­խա­նու­թյու­նից չի հրա­ժար­վի, և այդ հա­յե­րին էլ հան­դի­պու­մից ա­ռաջ լավ «շմոն» է­ին ա­րել: Ճիշտ է, Քաղ­շի­նի պես գո­տի­նե­րը հանձ­նել չեն տվել, բայց այ­նո­ւա­մե­նայ­նիվ: Գո­տի­նե­րի հար­ցով էլ վա­խեց­նող օ­րի­նա­կը կա... Ռու­սա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի փո­խանց­մամբ՝ Մոսկ­վա­յում սպան­վել է Sputnik V կո­րո­նա­վի­րու­սի դեմ պատ­վաս­տա­նյու­թի ստեղ­ծող Անդ­րեյ Բու­տի­կո­վը: Են­թադր­վում է, որ Բո­ւտի­կո­վին խեղ­դա­մահ են ա­րել գո­տի­ով: Ըստ տե­ղե­կու­թյուն­նե­րի՝ այս սպա­նու­թյու­նը տե­ղի է ու­նե­ցել «անձնա­կան վի­ճա­բա­նու­թյու­նից» հե­տո:

Իսկ թե ինչ է կա­տար­վել Ստե­փա­նա­կեր­տի մա­տույց­նե­րում` պարզ բա­ցատ­րում է ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նը. «Արցա­խում տե­ղի ու­նե­ցած ադր­բե­ջա­նա­կան դի­վեր­սի­ան շա­րու­նակ­վող ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հե­տև­անք է:

Հա­րա­վա­յին Կով­կա­սում Ա­րև­մուտ­քի և Ռու­սաս­տա­նի շա­հե­րի բախ­ման վրա կա­ռուց­ված ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ցա­վոք, ա­նընդ­հատ բե­րե­լու է նմա­նա­տիպ մեծ ու փոքր բա­խում­նե­րի: Յու­րա­քան­չյուր ան­գամ զո­հեր տա­լով` Հա­յաս­տա­նը մե­ղադ­րում է Ադր­բե­ջա­նին, իսկ Ադր­բե­ջա­նը` Հա­յաս­տա­նին: Այ­նինչ, և՛ Ա­լի­և­ը, և՛­ Փա­շի­նյա­նը դրա­նով լու­ծում են ըն­դա­մե­նը ի­րենց անձ­նա­կան իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու հար­ցը: Նրանք լավ գի­տակ­ցում են, որ ինչ էլ պայ­մա­նա­վոր­վեն` չեն կա­րո­ղա­նա­լու մի­ա­ժա­մա­նակ գո­հաց­նել և՛ Ա­րև­մուտ­քին, և՛ Ռու­սաս­տա­նին: Չեն կա­րո­ղա­նա­լու դրանք կյան­քի կո­չել նա­և երկ­րի ներ­սում:

Հե­տև­ա­բար, «խա­ղա­ղու­թյան օ­րա­կարգն» ի սկզբա­նե մեծ բլեֆ է: Այ­նինչ «խա­ղա­ղու­թյա­նը» սպա­սում են ինչ­պես Հա­յաս­տա­նում, այն­պես էլ Ադր­բե­ջա­նում: Չկա­րո­ղա­նա­լով դուրս գալ սխալ քա­ղա­քա­կան հե­տագ­ծից` Նի­կո­լը և Ա­լի­և­ը գնա­ցել են ի­րենց հան­րու­թյա­նը մա­տաղ ա­նե­լու ճա­նա­պար­հով, ո­րով­հե­տև եր­կուսն էլ ցան­կա­նում են պայ­մա­նա­վոր­վել` ա­ռանց անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն վերց­նե­լու»:

ՆԻ­ԿՈ­ԼԸ ՎԹԱ­ՐԻ Է ԵՆ­ԹԱՐ­ԿԵԼ ՈՉ ԹԵ ԱՎ­ՏՈ­ՄԵ­ՔԵ­ՆԱՆ, ԱՅԼ ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆ ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

MirԱր­ցա­խի եւ Ադր­բե­ջա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­ները հան­դի­պում են հումա­նի­տար հար­ցե­րի քննարկ­ման շուրջ, ին­չը Բա­քուն մի­ան­գա­մից շա­հար­կում է՝ քա­ղա­քա­կան օ­րա­կարգ ա­ռաջ մղե­լով:

Ադր­բե­ջա­նը կազ­մա­կեր­պում է ա­րյու­նա­լի սադ­րանք Ար­ցա­խում:

Ռու­սա­կան ՊՆ-ն հաս­տա­տում է, որ վեր­ջին դեպ­քե­րի պա­տաս­խա­նա­տուն Ադր­բե­ջանն է, իսկ Ա­րեւ­մուտ­քը գե­րա­դա­սում է լռել մե­ղա­վոր­նե­րի մա­սին:

Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն էլ մի հու­զա­ռատ ե­լույթ է ու­նե­նում, ո­րով «ադրբե­ջա­նա­կան ին­տեգ­րա­ցի­ա­յի», դի­մադ­րու­թյան, ադր­բե­ջա­նա­կան հո­խոր­տանք­նե­րի ու երկ­կողմ հան­դիպ­ման ըն­թաց­քի մա­սին թե­մա­նե­րը խառ­նում է ի­րար:

Մենք էլ նստած ազ­գո­վի կաս­կով «վար­չա­պե­տի» վրա ենք տժժում, որ ե­կել էր ա­տո­մա­կա­յան:

Այդ­պես է ի­րա­վի­ճակն ըստ Ար­մեն Ա­շո­տյա­նի: Ի դեպ, ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը չի շրջան­ցել և Նի­կո­լի ավ­տո­յից ան­վա­դող թռցնե­լու պատ­մու­թյու­նը, ո­րից հե­տո հո­ղա­տուն հաս­տատ «վախ բռնո­ղի» կա­րիք է ու­նե­ցել. «Այ տխմար,

Դու 2018-ին գո­ղա­ցար մե­քե­նան, ո­րը ի­հար­կե կա­տա­րյալ չէր, բայց «խո­դի» էր:

Դու նստե­ցիր գո­ղա­ցած մե­քե­նա­յի ղե­կին, խոս­տա­նա­լով մի­ա­միտ, բայց քո գո­ղու­թյամբ հպարտ ու­ղե­ւոր­նե­րին անվ­տանգ եւ «երջա­նիկ» ըն­թացք:

Դրա փո­խա­րեն դու այդ մե­քե­նան սկսե­ցիր խփել բոր­դյուր­նե­րին, սկսե­ցիր այն «ռաս­կու­լա­չիտ» ա­նել, «տե­խօս­մոտր» չանց­կաց­նել, «դզող-փչող­նե­րի» մոտ չտա­նել:

Այդ ըն­թաց­քում մի քա­նի հա­զար ու­ղե­ւոր քո «ավա­րի­ա­նե­րից» մա­հա­ցան:

Դու շա­հա­գոր­ծում ես մե­քե­նան, ա­ռանց նրա մա­սին հոգ տա­նե­լու:

Դու խոս­տա­ցար այդ ՏՈ­ՅՈ­ՏԱՆ ԼԱՄ­ԲՈՐ­ՋԻ­ՆԻ սար­քել, բայց դարձ­րե­ցիր ԶԱ­ՊԱ­ՌՈ­ԺԵՑ:

Չմո­ռա­նամ ա­սել նա­եւ, որ այդ մե­քե­նա­յի ղե­կին դու մշտա­պես անս­թափ վի­ճա­կում ես:

Էլ չա­սեմ, որ դու ոչ մի­այն քշել չգի­տես, ոչ մի­այն ճամ­փեն ես կորց­րել, այ­լեւ վա­րոր­դա­կան ի­րա­վունք չու­նես:

Առն­վազն այն պատ­ճա­ռով, որ օ­բյեկ­տիվ քննու­թյան դեպ­քում տար­րա­կան «պսի­խո» ստա­նալ չես կա­րող»:

Վա­րոր­դա­կան ի­րա­վուն­քի փո­խա­րեն «գժի թղթով» պե­տու­թյան ղե­կին նստա­ծը պատ­րաստ­վում է նոր ա­վան­տյու­րա­նե­րի, մինչ­դեռ ինչ­պես նկա­տել է ի­րա­նա­գետ Վար­դան Ոս­կա­նյա­նը, թուր­քը մեր դեմ հիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մի ողջ զի­նա­նոցն է կի­րա­ռում: Ադր­բե­ջա­նի ՊՆ պաշ­տո­նա­կան «հա­ղոր­դագ­րու­թյան» մեջ հի­շա­տակ­ված տե­ղա­նուն­նե­րը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան, հա­մա­պա­տաս­խա­նա­բար, Կու­տա­կան, Վե­րին Շոր­ժա, Նո­րա­բակ, Կութ և Ախպ­րա­ձոր գյու­ղերն ու Վար­դե­նի­սի և Ճամ­բա­րա­կի տա­րա­ծաշր­ջան­ներն են: «Խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գի» սին հույ­սե­րի խո­րա­պատ­կե­րին թշնա­մին հենց այս պա­հին մեր հան­դեպ կի­րա­ռում է հիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մի այն­պի­սի ագ­րե­սիվ տարր, ինչ­պի­սին «տե­ղան­վա­նա­կան հար­ձա­կումն» է: Այ­սինքն, օգ­տա­գո­րծե­լով թուր­քի տե­ղա­նուն­ներ, փոր­ձում է, իբր, փաս­տա­ցի հիմք ստեղ­ծել իր կող­մից «Արևմ­տյան Ադր­բե­ջան» շին­ծու եզ­րու­թով «բնո­րոշ­վող» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քի նկատ­մամբ հե­ռագ­նա հա­վակ­նու­թյուն­նե­րի և ոտնձ­գու­թյուն­նե­րի հա­մար:

Թուր­քը ա­մեն օր լրատ­վա­հոս­քում մեր տե­ղա­նուն­նե­րը թուր­քա­կա­նով է փո­խում, իսկ Նի­կո­լը թշնա­մու զավ­թա­ծը մի­տում­նա­վոր նույն­պես թուր­քա­կան տե­ղա­նուն­ներ է հնչեց­նում: Ու զար­մա­նում ենք և զայ­րա­նում` ին­չո՞ւ Գուգ­լի և Յան­դեք­սի քար­տեզ­նե­րը դար­ձել են թուր­քա­կան ա­նուն­նե­րով լցված աղ­բա­նոց... Դե ե­թե Հա­յաս­տա­նը սրանք են ներ­կա­յաց­նում, այլ կերպ չի կա­րող լի­նել:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում