Ոստիկանները տունս թալանել են. ազատամարտիկն ահազանգում է

Տեսանյութեր

ՊՆ նախկին շենքի բնակիչներից Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր, ազատամարտիկ ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ այսօր մոտեցել է ոստիկաններին եւ խնդրել, որ թույլ տան մտնել իր բնակարան, որպեսզի կարողանա սեփական ապրանքները տեղափոխել:

«Ոստիկանի ուղեկցությամբ՝ մտել ենք իմ տուն, որտեղ 4-5 հազարի ապրանք ունեի: Բոլորն էլ գիտեն, բոլորն էլ տեսել են, թե ինչ ապրանքներ եմ ունեցել: Ե՛վ ոստիկանությունն է տեսել, ե՛ւ սոցվարչությունից են եկել ու արձանագրել հատ առ հատ, թե ինչ եմ ունեցել: Մինչդեռ այսօր տպավորություն էր, որ թուրքերն են մտել տունս եւ թալանել, ամեն ինչ թափրտել են: Միայն կարողացել եմ երեխաներիս գրքերը հանել՝ այն էլ մրերի միջից: Այս խնդիրը միայն ինձ տան հետ չէ կապված, բոլորիս տներն էլ թալանված է: Արդեն հասցնում են այն աստիճանի, որ չգիտենք, թե էլ ինչ գործողությունների դիմենք», - «Իրավունքի» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:

Ըստ Գեղամ Բաղդասարյանի` ոստիկանները թույլ են տալիս իրենց ապրանքները հանել ՊՆ նախկին շենքից՝ միայն բեռնատար մեքենա բերելու պարագայում:

«Բայց բեռնատար բերես, ի՞նչ անես, ոչինչ չկա հանելու: Հեռուստացույց, սառնարան, մսաղաց, մահճակալ, պահարան… ամեն ինչ գողացել են: Միայն մի սենյակի անկողինն էր մնացել, այն էլ թափել էին գետին: Տարածքային փոխոստիկանապետն ասում է, թե Ներքին զորքերն են գողացել, Ներքին զորքերն էլ ասում են՝  տարածքային ոստիկաններն են այդ գողություններն անում: Գնալով իրավիճակը լարում են, որ մենք էլ բորբոքովենք, տանեն բաժին, մեզ ցրեն այստեղից», -  նշեց ՊՆ նախկին շենքի բնակիչը, ով հարյուրավոր ընտանիքների հետ միասին արդեն որերորդ շաբաթն է մնացել է անօթեւան, որովհետեւ ոստիկանությունը փետրվարի 16-ին բռնի ուժով այս ընտանիքներին ուղղակի հանեց իրենց կացարաններից՝ թողնելով փողոցում:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը՝ մարտի 6-ին, ժամը՝ 12:00-ին, ՊՆ նախկին շենքի բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացնելու Պետեկամուտների շենքի դիմաց (Մովսես Խորենացու փող., 3 շենք):

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում