Ցուցահանդես՝ «Ինքնաճանաչում․ Էրեբունի» խորագրով

Մշակութային

Մարտի 5-20-ը Գեղագիտության ազգային կենտրոնի Պատկերասրահում կներկայացվի «Ինքնաճանաչում․ Էրեբունի» խորագրով Համահայկական մրցույթ-փառատոնի ամփոփիչ ցուցահանդեսը։

Համահայկական մրցույթ-փառատոնը ԳԱԿ-ի ամենամյա նախագծերից է և անցկացնում է 2009թ.-ից՝ մեծ ընդունելություն ունենալով ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Սփյուռքում։ Մրցույթ-փառատոնի նպատակն աշխարհասփյուռ հայ երեխաներին ու պատանիներին արվեստի շուրջ համախմբելը, հայ մշակույթին ու արվեստին ծանոթացնելը և նրանց ներկայանալու հնարավորություն ընձեռելն է։ Նախագծի շարունակականության շղթան ընդհատվեց 2020թ․-ին՝ համավարակի և մեր երկրին պատուհասած պատերազմի պատճառով։ Սակայն Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, 2021թ․ վերականգնեց կարճատև ընդհատված ավանդույթը՝ նոր ձևաչափով և ընթացակարգով։ Ստեղծագործականին զուգահեռ այն ստացավ ընդգծված ուսուցողական-կրթական բնույթ։

2022 թվականին մրցույթ-փառատոնը նվիրված էր  ճարտարապետությամբ, տեղակայմամբ և ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և այնտեղ ներկայացված հնագիտական ժառանգությանը: Գեղագիտության ազգային կենտրոնն իր սաների համար 2021թ․-ին նախաձեռնեց համանուն կրթական նախագիծ, որն ամփոփվեց 2022թ․ ամռանը՝ հատուկ ցուցադրությամբ։ Հիմնվելով այդ նախագծի փորձի և գրանցած հաջողության վրա՝ ԳԱԿ-ն ընդլայնեց այն՝ ներկայացնելով համահայկական մրցույթ-փառատոնի ձևաչափով։

Մրցույթ-փառատոնին գրացվել են 3113 հայ երեխաներ ու պատանիներ Հայաստանից, Արցախից և աշխարհի 14 երկրներից (ԱՄՆ, Ավստրիա, Արգենտինա, Բելգիա, Գերմանիա, Էստոնիա, Լեհաստան, Լիբանան, Հորդանան, Շվեդիա, ՌԴ, Սիրիա, Վրաստան, Ֆրանսիա)։ Մասնագիտական ժյուրիի կողմից ցուցահանդեսին մասնկացության համար ընտրվել է 158 աշխատանք՝  Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Լիբանանից, Սիրիայից, ՌԴ-ից և Վրաստանից։

Վերակազմող, ճարտարապետ Ռուբեն Սարգսյանի կողմից հինգ օր առցանց դասընթացներ են ացկացվել մասնակիցների համար՝ ծանոթացնելու նրանց թանգարանում ներկայացված նյութին և պատմական այդ շերտի մանրամասներին։ Առցանց դասընթացների արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու տպավորությունները մասնակիցներն ամբողջացրել են կերպարվեստի զանազան տեխնիկաներով և արվեստի ժամանակակից ուղղություններով ստեղծված աշխատանքների տեսքով՝ ներկայացնելով պատմական այդ շրջանի սեփական մեկնաբանությունը։

Մասնագիտական ժյուրին ընտրել է լավագույնները, որոնք էլ կներկայացվեն ամփոփիչ ցուցահանդեսի շրջանակում։

Ցուցահանդեսը կբացվի մարտի 5-ին։ 

Համահայկական մրցույթ-փառատոնն իրականացրել են Գեղագիտության ազգային կենտրոնը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում