«Ապրելու երկիր» անունն ունեցող կուսակցության համահիմնադիրը Հայաստանն իր զավակների համար ապրելու երկիր չի համարում եւ չի համարել․ Փաստեր
ՆերքաղաքականՕրեր առաջ մամուլը անդրադարձել էր նախկին «լուսավորական», այսօր «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի, մեղմ ասած, ոչ լուսավոր ընտանեկան բարքերին։ Մասնավորապես, պարզվում է, որ հիմա էլ իրեն քաղաքապետացու համարող հայրենասիրական եւ պետականամետ ճառեր արտասանող սույն տիկինը, դեռ մի քանի տարի առաջ է հեռատես գտնվել ու զավակներին հանել երկրից։ Այսինքն «Ապրելու երկիր» անունն ունեցող կուսակցության համահիմնադիրը Հայաստանն իր զավակների համար ապրելու երկիր չի համարում՝ գերադասելով նրանց ապահով վայրում՝ օվկիանոսից այն կողմ պահելով։ Մի քաղաքական գործիչ, ով Արցախ էր գործուղվել փրկելու Արցախը, թույլ չի տվել որ որդիները ծառայեն հանուն նույն Արցախի։
Որդիներին երկրից հանելու, Ռուբեն Վարդանյանի հետ «Ապրելու երկիր» կուսակցության առնչության, քաղաքապետի թեկնածու առաջադրվելու եւ այլ հարցերի շուրջ <<Իրավունքը>> փորձել է օբյեկտիվորեն զրուցել անձամբ Մանե Թանդիլյանի հետ։Բայց, այ քեզ, երբ տիկինը, դեռ մեր հարցերը չլսած, խոսքը, այսպես ասած, բերաներումս ասաց․ <<Ես հարցազրույց չեմ տալիս, կարող եմ էլ․ հասցես ուղարկել գրավոր ուղարկեք Ձեզ հուզող հարցերը>>։ Մենք դրան եւս համաձայնեցինք, բայց երբ հարցրեցինք, ասեք՝ խնդրեմ էլ․ հասցեն, տիկինը ասաց, որ զբաղված է, որ կուղարկի հաղորդագրությամբ, բայց այդպես, ինչպես եւ ենթադրվում էր՝ չուղակեց։
Հ․Գ․ Այսքանից հետո կարող ենք ենթադրել, որ մամուլում տեղ գտած լուրերը լավ էլ իրականություն են, եւ սույն տիկինը ավելացնելու ոչինչ չունի։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

