«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կինն իմ մուսան է. Վլադիմիր Աբրահամյան

Մշակութային

Մարտի 8-ին, ժամը 16:00-ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնհարկում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի «Կինն իմ մուսան է» ցուցադրությունը: Կանանց միջազգային օրվա առթիվ սրահում կհավաքվեն Վ. Աբրահամյանի խորհրդավոր կանայք. կցուցադրվեն նկարչի վրձնած կանանց դիմանկարները, նատյուրմորտներ:

Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունը հարուստ է կանանց կերպարներով, դրանք հիմնականում իրական կերպարներ են, բայց բոլորը բնորդուհիներ չեն, կան նաև երևակայական, հորինված կերպարներ:

«Ինչպես կարելի է առանց նրանց ապրել, ստեղծագործել։ Իմ ստեղծագործության բոլոր կանայք չէ, որ բնորդուհիներ են եղել, հաճախ ստեղծել եմ իմ երևակայական կանանց։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ նրանք հիմնականում մենակ են, առանց տղամարդու։ Ես նրանց այնպես եմ խանդել, որ չեմ ցանկացել պատկերել ոչ մի տղամարդու հետ, որովհետև այդ պահին ես եմ եղել նրանց զրուցակից տղամարդը․․․Ամեն անգամ կարծես սեր եմ բացատրել այն կանանց, որոնց վրձնել եմ․․․»,- հարցազրույցներից մեկում անկեղծացել է նկարիչը:

Ցուցահանդեսին կներկայացվեն հայտնի ու դեռևս չցուցադրված գործեր: Սրահի մի հատվածում կցուցադրվեն նաև նկարչի մասին պատմող ֆիլմեր: Կհրապարկվեն նրա՝ երիտասարդ տարիներին գրված չափածո ստեղծագործությունները:

Կապույտ են աչքերս`

երկնային գույն,

ուստի հոգիս էլ

պիտի որ լինի

երկնային մի ամպ,

բայց ոչ գորշացած

ու բքահալած,

այլ մի կապուտակ

ու շատ կարոտած:

Բայց դրա համար

չեմ տխրում այնպես,

որ անձրև թափեմ

ու գորշանամ ես.

չէ՞ որ հոգիս էլ

ամպ է կապուտակ,

թովիչ, ինչպես նա,

աստղ հերարձակ:

Նշենք, որ Առոն Բաբաջանյան համերգասրահը նոր քաղաքականություն է որդեգրում՝ սրահները տրամադրելով նաև նկարիչների ցուցահանդեսներին: Իսկ ներքնահարկը, որտեղ կբացվի Վ. Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցադրությունը, երկար ժամանակ չի գործել: Վ. Աբրահամյանի «Կինն իմ մուսան է» ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 20-ը:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան