Իշխանությունը կրկին «քիթը խոթում է» ուրիշի ընտանիք
ՆերքաղաքականԽոսելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆՆ ասաց, որ նոր տեխնոլոգիաներին համահունչ` սահմանվել է, որ բռնարարի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն պետք է իրականացվի:
Ըստ Տիգրանյանի` այն, որ պետությունը լրացուցիչ ֆինանսներ է ծախսում, արդարացված է, քանի որ միայն 2022 թվականին ընտանեկան բռնության վերաբերյալ հազարից ավելի ահազանգ է ստացվել, սա պետության եւ հասարակության անհանդուրժող վերաբերմունքն է ընտանիքում բռնության նկատմամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

